Добавить новость
smi24.net
Аравот
Март
2024

Новости за 13.03.2024

Պապիկյանը և Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

Аравот 

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

Հավաքի նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկները ՀՀ կառավարության կողմից քննարկվող ծրագրերի վերաբերյալ

Аравот 

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք, որի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով իրազեկվել է Երևանի քաղաքապետը և նրա կողմից ընդունվել է ի գիտություն: Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի

ԱՄՆ-ն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին. դեսպան Քվին

Аравот 

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման էր հրավիրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղարարական նախաձեռնություններ իրականացնող առաջատար գործիչներին։ Քննարկման ընթացքում դեսպանը ծանոթացավ նրանց կարևոր աշխատանքին՝ միտված խաղաղության երկխոսությանը, հակամարտությունների կանխարգելման ուսուցումներին, կրթական նախաձեռնություններին և միջսահմանային լրագրողական ծրագրերին։ Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին... Читать дальше...

«Գիտական հոդվածների տեսքով ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը»

Аравот 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում») եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։ Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։ Հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հայտարարությունները

Аравот 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի հարցին, թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը, և եթե այդ պատասխանը չհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին: «Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Մեծ աշխատանք պետք է տարվի, իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես

Փաշինյանը հասկանում է, որ իր օրերը հաշված են, հեռանալու է․ Արշակ Կարապետյան

Аравот 

Նիկոլ Փաշինյանը հայոց պատմության ընթացքում ամենաթույլ, վախկոտ և դավաճան ղեկավարն է։ Այս արձանագրումն իր տեսաուղերձում արել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ փաստերով և մեկառմեկ կոտրելով երեկ՝ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակած ստերը։ Մասնավորապես, Փաշինյանը, անդրադառնալով Արշակ Կարապետյանին, նշել էր, թե Կարապետյանն ամենակարճ պաշտոնավարած նախարարն է, եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, երբ

Աշխարհի 14 քաղաքներում գտնվող հայ գործարարները ներդրում կանեն Սյունիքում. Կապանում «Մանթաշյանց»-ի մասնաճյուղ է բացվել

Аравот 

Հայաստանի դարպաս Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանում, բացվեց «Մանթաշյանց» բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղը: Մանթաշյանականների հերթական մասնաճյուղը Կապանում միավորելու է տեղի գործարարներին՝ նրանց համար համագործակցություն ապահովելով աշխարհի 14 այլ քաղաքներում գտնվող մասնաճյուղերի հայ բիզնեսմենների հետ: «Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի և աշխարհի տարբեր գործարարներ կարողանան կապ հաստատել Կապանի գործարարների հետ, իսկ Կապանի գործարարները աշխատել մեր 14 մասնաճյուղերի



«Վարչապետն ասաց, որ էդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան, եթե մեր տարածքից դուրս է, ուրեմն մերը չի». Գագիկ Մելքոնյան

Аравот 

Հարցին՝ ի՞նչ են անելու, պետք է հանձնեն Ադրբեջանի՞ն՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Նայեք, օրինակ, Վերին Ոսկեպարը, ենթակառուցվածքը այնպես է գծված, որ մեր տարածքից մինչեւ մյուս տարածք գնան, ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ: Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որ մտնում է իրենց տարածքի մեջ: Հիմա քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պիտի փոխվի: Քննարկում է գնում, դուք վռազում եք, թե՝ տվեցի՞նք:

ՍՊԸ-ի բաժնետիրոջից և նրա որդուց հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

Аравот 

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 տրանսպորտային միջոց. 4 իրավաբանական անձանցում

Տավուշի այդ գյուղերից ՀՀ զորքերը դո՞ւրս են բերվելու. Պապիկյանը չի պատասխանում

Аравот 

Հարցին՝ երբ ասում եք՝ Վազգեն Սարգսյան, ձեր ցանածի ծիլերը տվել են, ի՞նչ նկատի ունեք, այս իշխանության օրոք Արցախը հանձնվեց, իսկ Վազգեն Սարգսյանն Արցախ էր ազատագրել: Պապիկյանը հարցը լսեց, բայց չպատասխանեց, նստեց մեքենան ու հեռացավ:

Միրզոյանը և Բոնոն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Аравот 

Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:

«Ադրբեջանական նախաձեռնությունները հաջողեցին: Խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը»

Аравот 

«Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուի խմբագիրներ Անդրեաս Մյուլլերի, Հարություն Հարությունյանի, Դագմար Հելլերի և Մարտին Թամքեի հայտարարությունը մարտի 6-ին Բեռլինում չեղարկված շնորհանդեսի մասին Ինչպես արդեն նշել էինք, Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր,

Անհիմն գումարներ շորթելու փորձ է արվում. «ՌԻԴ» ՍՊԸ-ի պարզաբանումները

Аравот 

«ՌԻԴ» ՍՊԸ-ի պարզաբանումները՝ Արագածի էկո-հանգստավայրի և Վարդենուտ գյուղի բնակիչների կողմից Երևան-Վանաձոր ավտոճանապարհը փակելու եղանակով կատարվող շանտաժի ու անհիմն պահանջների վերաբերյալ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ փորձելով անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ՝ շանտաժի լեզուն օգտագործելով: Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչելով հանրային գերական շահ, պետությունը

Սիսիանում ձերբակալվել է Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողին դանակահարած 21-ամյա երիտասարդը

Аравот 

Մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է

Ըստ OCCRP-ի՝  ՔՊ-ի 2022 թ. նվիրատվությունների հարցով պետք է կատարվի ամբողջական հետաքննություն

Аравот 

«Ամերիկայի ձայն». Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրերս մամուլում մեծ հնչեղություն ստացած Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և վերջինիս հայաստանյան գործընկեր «ՍիվիլՆեթի» հետաքննությանը, որը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թ-ի նվիրատվություններում ի հայտ եկած տարօրինակ փոխանցումներին։ Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ

Մենք եւ Ադրբեջանը բալթյան երկրներ չենք, ու եթե դու անգամ համաձայն ես Ադրբեջանի հետ այս մոդելով ապրել, Բաքուն համաձայն չէ. Երվանդ Բոզոյան. «Հրապարակ»

Аравот 

Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից՝ ընդդեմ Հայաստանի։

Ի՞նչ հանցակազմ, ազնիվ հեղափոխականներն ինչ-որ մարդկանց փող են տվել, ասել՝ էս փոխանցի Նիկոլի կուսակցությանը. «ՉԻ»

Аравот 

Անդրադառնալով այն հարցին, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ ինչ-որ մարդիկ կլորիկ գումարներ են փոխանցել ՔՊ-ին, սակայն իրենք այդ մասին տեղյակ չեն եղել՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինները հետաքննել են այդ փաստերը և հանցակազմ չեն տեսել։ Դե իհարկե, ի՞նչ հանցակազմ, ի՞նչ բան, ազնիվ հեղափոխականներն ինչ-որ անկապ մարդկանց փող են տվել, ասել «էս տար

Փաշինյանի օրոք բանտերում գտնվող մարդկանց թիվն աճել է. «Ժողովուրդ»

Аравот 

2020 թ. մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետևյալն էր․ «Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել»։ Սակայն Նիկոլ Փաշինյանի նույն այդ ելույթի տարում, Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից պարզեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության

«Այն, ինչ փնտրել են, չեն գտել». ինչ են խուզարկողները տարել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանից. «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն

Ինչ թուղթ ուզում ես ստորագրի, թույլին չեն խնայելու: Պետք է բացատրել, կռիվ տալ, առեւտուր անել. Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»

Аравот 

Տիգրանաշենը տալիս ենք նրանց ու այնտեղ գնացող ջրի ճանապարհը փակում ենք, ի՞նչ են անում, կասե՞ք, Նախիջեւանի՞ց են դույլերով ջուր բերելու։

Դոն Քիշոտը գոնե ինչ-որ արդյունքների էր հասնում. «ՉԻ»

Аравот 

Այսօր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այո, 96 թվականից գոյություն չի ունեցել Ղարաբաղի հարց»։ «ՉԻ». Դոն Քիշոտը հողմաղացների դեմ կռիվ տալիս դեռ չգիտեր, որ մի քանի դար անց հայտնվելու է մեկը, որը Խորենացի փողոցում կռիվ է տալու գոյություն չունեցող հարցի համար, կռիվ է տալու գոյություն չունեցող հարցի լուծման Լավրովյան պլանի դեմ, հայտարարելու է, որ գոյություն

Կառավարության կատարողականի զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը որեւէ պարտավորություն չուներ. «Ժողովուրդ»

Аравот 

Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ

Ամեն կողմից՝ փակուղի

Аравот 

1967 թվականի հունիսին, երբ Իսրայելը միաժամանակ (եւ, ի դեպ, հաջող) պատերազմ էր վարում Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի եւ այլ երկրների հետ, բրիտանացի մի լրագրող դիմել էր իր երկրի նախկին վարչապետ Հարոլդ Մաքմիլանին՝ հարցնելով, թե ի՞նչ է նա մտածում Միջին Արեւելքի խնդրի մասին: «Միջին Արեւելքի խնդիր գոյություն չունի», – պատասխանել էր քաղաքական վետերանը: «Ինչպե՞ս թե՝ չունի», –





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *