Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2024

Новости за 05.04.2024

«Ուզում են «Օազիսը» խլեն մեր ձեռքից, իրենց կռիվը դա է, որ վախենանք, ասենք՝ առեք ձեզ, ամբողջ երկիրը սեփականաշնորհել են՝ չեն կշտանում». Վարդան Ղուկասյան

Аравот 

Հարցին՝ քաղաքապետի աշխատավարձով հնարավո՞ր էր «Հրաշքների աշխարհ», այդպիսի օբյեկտներ առնել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձը մի հատ հագիդ կոստյում չես կարող առնել: Մենք 4-րդ դասարանից աշխատել ենք, եղել եմ քաղաքի գլխավոր տավարապետը, խանութի վարիչ եմ եղել, ունեցել եմ «Սպարտակ» կոոպերատիվ, որտեղ արտադրել եմ թեթեւ արդյունաբերություն, գուլպա-նասկեղեն, էն ժամանակ դու հլը չէիր ծնվել, մենք 87 թվականին առաջինը էդ ապրանքները արտահանել ենք Ռուսաստան»:

Վթարից հետո պարզվել է՝ տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

Аравот 

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ

Վանաձորցի 16-ամյա պատանին զենքի խանութից գնած գազային ատրճանակով դարանակալել է բանկոմատի մոտակայքում, հափշտակել գումարը

Аравот 

Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա

«Գյումրիում ինչ կառուցվել է՝ էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգեւատրեք, բերել կանգնեցրել եք էստեղ». Վարդան Ղուկասյան

Аравот 

15 հազար քառակուսի մետրը թուրքին տվեցին, հիմա երկրաշարժից հետո բնակարան կորցրած մարդկանց տվել ենք, որ շենք-շինություն կառուցեն, դրա համար ինձ մեղադրա՞նք եք առաջադրում:

Տեսչական մարմնի 6 պաշտոնյաներ կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք գումարներ են ստացել պարբերաբար

Аравот 

8,800 ԱՄՆ դոլարի և 5 մլն ՀՀ դրամի կաշառք ստանալու մեջ մեղադրվող տեսչական մարմնի 6 պաշտոնյաների վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Փաշինյան. Բրյուսելում Ժոզեպ Բորելի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով»: «Ա». «Առաջիկա 4 տարվա կտրվածքով ԵՄ-ն 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին»,-

ԱԺ պատվիրակությունը հանդիպեց Կապանում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

Аравот 

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ու նաև սյունեցի պատգամավորներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ մարզ այցելելու... Читать дальше...

Գյումրիում կբացվի թվային արտադրության միջազգային լաբորատորիա

Аравот 

ԿԳՄՍ նախարարությունը, ՀԲԸՄ-ն, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան եւ «ՖաբԼաբ Հայաստանը» քառակողմ հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամը  օրերս  ՆՓԱԿ-ում համագործակցության հուշագիր ստորագրեցին: ՀԲԸՄ-ն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական



«Միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները». Մայրապետյան

Аравот 

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:

Վերջին 33 տարիների ընթացքում դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական արևմուտքը փորձի այսքան սիրաշահել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին

Аравот 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈւՏՔԸ «ԾՆԿԻ Է ԵԿԵԼ» ԱՊՇԵՐՈՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ԱՌՋԵՎ Ինչպես հայտնի է 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են հիմնականում տնտեսական բնույթի հարցեր: Նախքան հանդիպումը ապրիլի 3-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին է

Մենք կիսում ենք Չինաստանի ղեկավարի կարծիքը, որ «փոքր երկրների հետ հարաբերություններում մեծ երկրները պետք է արդարությունը վեր դասեն շահերից»․ Սերժ Սարգսյանի հոդվածը

Аравот 

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հոդված է գրել՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձին. «Հայտնի փաստ է, որ վերջին տասնամյակներում ժողովրդի քրտնաջան աշխատանքի և իր ղեկավարների կողմից իրականացված՝ իրենց պետության կայուն զարգացման ռազմավարությունների շնորհիվ, Չինաստանը հասել է նախանձելի ռեկորդի և զգալի առաջընթացի՝ երկրի բարգավաճման և հզոր առաջընթացի ուղղությամբ։ Ժամանակակից Չինաստանը եզակի

Բարձրլեռնային գոտում աշխատած նախկին դատախազի հայցը բավարարվել էր

Аравот 

Նախկին դատախազը դատարան էր ներկայացրել Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարի 2023 թվականի թիվ 683 տեղեկանքը, համաձայն որի՝ Աշոցք գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2008 մ բարձրության վրա Շիրակի մարզի դատախազության նախկին դատախազն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործով կողմը հիշեցրել էր. «Բարձրլեռնային գոտում աշխատող դատախազի համար ստաժը արտոնյալ հաշվարկով չի

Մեծ Տունը

Аравот 

Մեր տան ետին մասը կիսագետնափոր է, դիմացը երկար փայտե պատշգամբն է, որ հենված է փայտյա ամուր սյուներին։ 2 հարկ էր ստացվում, որից առաջինին մենք ասում էինք «ներքե տոն»։ Տան սենյակներին տատս ասում էր «տոն»: Իր ամենասիրելի սենյակը պատշգամբի ծայրի համեմատաբար մեծ սենյակն էր, «մըծ տոնը» (Մեծ տունը)։ Այս սենյակում քնում էին տատիս ամենանվիրական հյուրերը։ Այստեղ

Բրյուսելում հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ. Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Արմավիր-Սարդարապատ ճանապարհին վթարի հետևանքով կա երեք զոհ

Аравот 

Ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել

«Եվրոպական ածխի և պողպատի միության պահը հասունացել է Հարավային Կովկաս տարածաշրջանի համար». դեսպան Տիգրան Բալայան

Аравот 

Քանի դեռ Բաքվում գերիշխում են ռազմատենչ ու բռնապետական աշխարհայացքը, միջազգային իրավունքի և դրա մաս կազմող Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումների անտեսման քաղաքականությունը՝ այդ տեսլականը իրագործելի չէ։

Նվագախմբի կոնցերտմայստեր՝ ցմահ

Аравот 

Կորեացի ջութակահարուհի Ջիյուն Լին աշխարհի առաջատար եւ հնագույն նվագախմբերից (ստեղծվել է 1570թ.) մեկի՝ Բեռլինի Staatskapelle-ի կոնցերտմայստերն է։ BBC Music Manazine ամսագիրը նրան բնորոշել է որպես «հնչեղ ձայներանգով, վիրտուոզ տեխնիկայով եւ էներգետիկ ազդեցիկ կատարման տեր երաժիշտ»։ Այս բնորոշման հաստատումն էր վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտի նրա մեկնաբանությունը։

Գիտությունների ազգային ակադեմիան՝ լուծարումից հինգ րոպե առաջ

Аравот 

Ամսի երեքին մասնակցեցի ՀՀ ԳԱԱ Ընդհանուր ժողովին, որը հրավիրված էր օրախնդրի շուրջ. փորձել միասնական մերժում ձեւավորել կառավարության կողմից ոչ համագործակցային ռեժիմով մշակված Ակադեմիական քաղաքի մեջ բուհերի եւ ակադեմիական ինստիտուտների՝ կլաստերներում միավորման կոնցեպտի նկատմամբ։ Վերջում ընդունվեց այդ մերժման դիրքորոշումն արտահայտող հայտարարություն. ակադեմիկոսներն իրենց պարտքը կատարած համարելով ցրվեցին տարբեր ուղղություններով, իսկ ինձ մոտ վերջնական համոզմունք ձեւավորվեց, որ Ակադեմիան

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի տարածում քարտեզագետ Գալչյանի փաստական, հիմնավոր կարծիքը. «Ազգ»

Аравот 

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ապրիլի 4-ին X-ի իր հարթակում մատուցում է Բաքվում բնակվող ադրբեջանցի հետազոտող, քարտեզագետ ներկայացող Մահամմադ Մեհդիեւի հետեւյալ գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վերջին պնդումը, թե Քիզիլհաջիլի գյուղն «այսօր 100 տոկոսով Ադրբեջանի վերահսկողության տակ է», ճիշտ չէ եւ խոչընդոտում է խաղաղության բանակցություններին: Կից քարտեզը ցույց է տալիս, որ Հայաստանը վերահսկում է Քիզիլհաջիլիի մի մասը,

Հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր. «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։ Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ

Թույլ չտալ հակառակորդներին ոգեշնչվել ու ոգեւորվել

Аравот 

«Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների». Փարիզի ու Վաշինգտոնի կարեւոր արձանագրումը Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, եւ թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում։ Սա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի

Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն. «Հրապարակ»

Аравот 

Չեն դադարում իշխանության տարբեր օղակների հայտարարությունները, թե Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Այս ինֆորմացիոն ֆոնը, Ադրբեջանի մարտավարությունն ու ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը նկատի առնելով՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը մեզ ասում է՝ կարեւոր հարցն այն է, թե ինչ նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվում թշնամու համար, եւ որ ուղղություններով նա կփորձի ինչ-որ

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

Аравот 

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է,





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *