Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2024

Новости за 24.04.2024

«Սա ձեռքերի կռիվ չի, սա գաղափարի՛ կռիվ է, մարդկայի՛ն կռիվ է, արժանապատվությա՛ն կռիվ է». «Մերժիր գժին» հանրահավաք՝ հրապարակում

Аравот 

Ցուցարարները Հանրապետության հրապարակում պահանջում եւ գոռում էին՝ «գնդակահարել, կախե՛լ»: Ցուցարարներից մեկն ասաց, որ «պետք է կախել նրան, ես նաղդ կախող եմ»:

2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

Аравот 

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման աշխատանքներին և հարցին, թե ինչու է սահմանազատումը սկսվում հենց Տավուշից։ Դիտարկմանը, որ Տավուշում ունենք ամենապաշտպանված դիրքերը և այդ դիրքերը հանձնելով՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու, Մովսես Հակոբյանն արձագանքեց․«Մեր երկիրը վաղուց է խնդրի առաջ կանգնած։ 2018թ․ կործանման առաջ է

«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Ռուբեն Կարապետյանը՝ Սուրեն Պետրոսյանին ձերբակալելու մասին

Аравот 

Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ իշխանությունները պետք է խելքի գան, և դեռ ժամանակ ունեն Սուրեն Պետրոսյանին ազատ արձակելու՝ հակառակ դեպքում այս համազգային շարժումը ծավալվելու է, ունենալու է ձնագնդիի էֆեկտ, և վերջին հաշվով հասնելու ենք մեր նպատակին։

Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը. Թագուհի Թովմասյան

Аравот 

Քիչ առաջ տեսակցեցի Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ: Նրան չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր: Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում



Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում

Аравот 

«Ալիք». Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում։ Ինչպես նաև, «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագությունների։ Տաթև ԽՈՑԱՆՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այսօր միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. Ջասթին Թրյուդո

Аравот 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո. «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։ «Թուրքիան այսօր» տելեգրամյան ալիք

Նելլի Գևորգյանը հարցնում էր՝ այսքանից հետո ի՞նչ խաղաղություն, ո՞ւմ հետ գնաս խաղաղության, քեզ ոչնչացնողի՞

Аравот 

Այս արարքները, որ պատմում են, որ լսում ես՝ ինչպես են բնաջնջել նախնիներիդ, համոզվում ես, որ չես կարող թուրքի հետ առևտուր անել, շփվել, ինչպես որ վերջերս հայտարարում են։

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Аравот 

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Առանց 1915թ.-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարացումը հնարավոր չէ». Էրեն Քեսքին

Аравот 

Ermenihaber. Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը: Քեսքինը Հայոց ցեղասպանությունը հիշելու, այն ընդունելու և զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար իրեն և իր գաղափարակիցներին վիրավորողներին կոչ է արել հաշվի նստել ցեղասպանության իրողության հետ: «Այս

Ցեղասպանություն, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը. Կատերինա Սաքելարոպուլու

Аравот 

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլու. «Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»։ «Թուրքիան այսօր» տելեգրամյան ալիք

Ուժի կիրառման և ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Ոչինչ հնարավոր չէ մոռանալ և ներել, եթե չկա հանցանքի գիտակցությունն անգամ. Մարության

Аравот 

Հայկ Մարությանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի ժողովուրդ, Այսօր համայն հայությունն ու առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Իհարկե, ցեղասպանությունը չի սկսվել 1915թ.-ի ապրիլի 24-ին։ Այն սկսվել է դրանից առաջ եւ շարունակվում է մինչեւ օրս։ Հայերի նկատմամբ ցեղասպանության վերջին ամենաաղաղակող ակտը կատարվեց 2023թ.-ի սեպտեմբերին, երբ Արցախի ամբողջ բնակչությունը հարկադրված լքեց

«Ցեղասպանությունը շարունակվում է, այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, քաղաքակիրթ աշխարհի ամոթն է»․ երթ՝ ի աջակցություն հայ գերիների

Аравот 

«Ադրբեջանում գտնվող մեր 23 հայրենակիցների վերաբերյալ համաշխարհային արձագանքը համաչափ չէ։ Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, քաղաքակիրթ աշխարհի ամոթն է»։

Բայդենն իր ամենամյա ուղերձում հերթական անգամ օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Аравот 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ցեղասպանության տարելիցը առիթ է հիշելու զոհերին և խոստանալու երբեք չմոռանալ ողբերգության մասին: Նա հայտարարել է, որ խոնարհվում է հայ ժողովրդի տոկունության առաջ. «Վերապրելով մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը՝ փրկվածները սկսեցին ավելի լավ ապագա կառուցել մեր աշխարհի համար։ Ցույց տալով խիզախություն և նպատակասլացություն՝ նրանք վերականգնեցին իրենց կյանքը, պահպանեցին իրենց

Գրիգոր Գրիգորյան․ «3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյան Ալիկը դավաճան է։ Եթե որոշ սպաներ ի վիճակի չեն հրաման չկատարել, ավելի լավ է հրաժարվեն իրենց ուսադիրներից, կամ ընտրեն դավաճանություն կամ հանցագործություն»

Аравот 

Պահեստազորի գնդապետն ասում է՝ 3-րդ կորպուսի հրամանատարն իր սրբազան պարտքը կատարելու փոխարեն` կատարել է դավաճանական քայլ ու զորքերը հետ է քաշել

«Ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է»

Аравот 

Գիտենք, որ ընտանիքն ու հարազատները մտահոգված են նրա վիճակով և պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Այս քայլով մենք ևս միանում ենք այդ պահանջին ու նաև Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին

Գարեգին Երկրորդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը

Аравот 

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:   Մայր Աթոռի

ԱՄՆ դեսպանը և փոխդեսպանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Аравот 

Դեսպան Քվինը և փոխդեսպան Լեյթինենը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *