Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Medialab
Апрель
2024

Новости за 26.04.2024

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Medialab 

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների առաջնորդությամբ այսօրվա ընթացքում կրկին կարճ ժամանակով ճանապարհներ են փակվել: Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստան – Ադրբեջան սահմանագծման գործընթացի դեմ: Ոստիկանությունը ժամը 17.30-ին տեղեկացրել է, որ Երևանում փակ ճանապարհներ չկան, շարունակում են պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործառույթները: Երեկոյան լարվածություն է ստեղծվել Տավուշի Կիրանց բնակավայրում՝ դեպի […]

Читать дальше...

Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը

Medialab 

Դանիայից ժամանած պատվիրակությունը միացել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում։ «Դանիայի խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ և միացել տարածաշրջանում պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը առաքելությանը հետևողական աջակցության համար»... Читать дальше...

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Medialab 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձնել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ «Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում […]

Читать дальше...

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն

Medialab 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Читать дальше...

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Medialab 

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալԱդրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասաց Բադալյանը։

Читать дальше...

Իշխանությունը շարունակում է անատամ կեցվածքը, ինչը բերելու է մի կետի, որի վատթարագույն հետևանքները զգալու ենք բոլորս. Կարեն Հովհաննիսյան

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը – Պարո՛ն Հովհաննիսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրատեսական չի համարում արցախահայության վերադարձը Արցախ: «Եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է նա։ Համակարծի՞ք եք։ – Տարօրինակ կհնչի, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը […]

Читать дальше...

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ ՔԿ

Medialab 

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ […]

Читать дальше...

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Medialab 

Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության գործով ևս մեկ անձի, որը Տաջիկստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԲԿ» պարբերականին հայտնել է Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանության մեկ աղբյուր։ Ձերբակալվածը 2003 թ․ ծնված Ջումոխոն Կուրբոնովն է։ Ահաբեկչության առնչությամբ արդեն կալանավորվել է ավելի քան 10 մարդ, […]

Читать дальше...

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված. ՄԻՊ

Medialab 

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված... Читать дальше...

Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

Medialab 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն ավելի քան երբևէ բարձր են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շոլցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։  «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ […]

Читать дальше...

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Medialab 

Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի  խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը, հետևաբար Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ, կշարունակի մնալ կալանավորված։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021 թվականի […]

Читать дальше...

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Medialab 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք […]

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *