Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Medialab
Апрель
2024

Новости за 12.04.2024

ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին

Medialab 

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ, հայտնել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողի մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ […]

Читать дальше...

Թող մարդիկ մտածեն՝ արդյոք մենք չե՞նք ստացել նույնը, ինչը մերժել ենք 2018-ին. Նինա Կարապետյանցը՝ Freedom House-ի զեկույցի մասին

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. – Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազգերը տարանցման մեջ 2024» (Nations in Transit 2024)տարեկան զեկույցը, որի համաձայն Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշը անկում է ապրել։ «Ազգային դեմոկրատական ​​կառավարման միավորը 2.50-ից իջել է 2.25-ի, ինչը պայմանավորված է գործադիր իշխանության համախմբմամբ, կենտրոնական... Читать дальше...

Գերմանիայում ՀՀ դեսպանը և Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Medialab 

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ապրիլի 11-ին հանդիպել է  ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ։ Գերմանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների:

Читать дальше...

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը հայտնվել է ձորակի տարածքում. կան զոհեր և վիրավորներ. ՊՆ

Medialab 

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա […]

Читать дальше...

«Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է». Սուրենյանցը՝ Փաշինյանի պատմական և իրական Հայաստանի մասին

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը շրջանառում պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցնելու թեզը։ – Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է դա, որովհետև Հայաստանում նման ոչ ադեկվատ քաղաքական ուժեր մատների վրա կարելի է հաշվել, որոնք պատմական արդարությանը հղում անելով ինչ-որ տարածքային պահանջներ ունեն։ […]

Читать дальше...

Անգամ ստախոսության գործում Փաշինյանը ապաշնորհ է. Լևոն Զուրաբյան

Medialab 

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար […]

Читать дальше...

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն

Medialab 

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մայիսի 8-10-ը գործուղվելու է Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ): Նախարարը մեկնելու է՝ կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով: Համապատասխան որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքում:

Читать дальше...

«Ռատատույ» ներկայացման պրեմիերան` Վանաձորի դրամատիկական թատրոնում

Medialab 

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ըստ Բրեդ Բյորդի սցենարի՝ «Ռատատույ» ներկայացման պրեմիերան, որն արժանացավ կրտսեր ու մեծահասակ հանդիսատեսի հրաշալի ընդունելությանը։ Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը՝ Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն […]

Читать дальше...



ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու կեղծ լուրերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Medialab 

Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման […]

Читать дальше...

Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման․ նա անազատության մեջ կմնա ևս 5 ամիս 7 օր

Medialab 

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատապարտել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով․ հաշվի առնելով Մալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավճիռն ապրիլի 12-ին հրապարակել է դատավոր Սուսաննա Գզոյանը։ Նարեկ Մալյանից կբռնագանձվի վարութային գործողությունների՝ դատալեզվաբանական և դատահոգեբանական փորձաքննությունների գումարը՝ 108,000 ՀՀ […]

Читать дальше...

«Լադանիվա»-ի երգը՝ «Ժակո»-ն, 4 շաբաթում հատել է 3 միլիոն դիտման շեմը

Medialab 

Յութուբյան էջում «Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակի՝ «Լադանիվա»-ի երգը՝ «Ժակո»-ն, 4 շաբաթում հատել է 3 միլիոն դիտման շեմը: Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում 8-րդ համարի ներքո։

Читать дальше...

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ. ԱԺ-ն վավերացրեց պայմանագիրը

Medialab 

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 57 կողմ, 26 դեմ ձայներ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային... Читать дальше...

Տելեգրամով դպրոցներին վերաբերող սահմռկեցուցիչ հայտարարություններ են տարածվում․ Մեդիափորձագետ

Medialab 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում՝ ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ […]

Читать дальше...

Երևանի դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով․ ԿԳՄՍՆ

Medialab 

 Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում իբր ահաբեկչություն է նախապատրաստվում։ Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *