Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 08.04.2024

111-ամյա բրիտանացին ճանաչվել է աշխարհում ամենատարեց տղամարդը

Tert.am (hy) 

Անգլիայի բնակիչ Ջոն Թինիսվուդը դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդ՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է BBC-ն:

Տղամարդը, որն ապրիլի 8-ի դրությամբ 111 տարեկան 226 օրական է, իր երկարակեցությունը կապում է ձկնամթերքի օգտագործման և երիտասարդության տարիներին կանոնավոր քայլելու սովորությունների հետ:

Читать дальше...

Եթե ծառերի փոխարինման ծրագրի հետ կապված կան գիտական հակափաստարկներ, պատրաստ ենք լսել․ Ավինյան

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պատրաստ են լսել ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ գիտական ցանկացած առաջարկ, եթե այդպիսիք կան։ Ավինյանի խոսքով՝ եթե չկան գիտական առաջարկներ, քաղաքից այդ ժամանակը պետք չէ խլել, և ծառերի փոխարինման ծրագիրը պետք է շարունակվի։

Читать дальше...

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում. Պեյչինովիչ Բուրիչ

Tert.am (hy) 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Պաշտոնյան այս մասին գրել է X-ում:

«Հիանալի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում», - գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա արդեն հասցրել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ... Читать дальше...

Apple-ը Samsung-ին է զիջել սմարթֆոնների առաջատար արտադրողի տիտղոսը

Tert.am (hy) 

2024 թվականի փետրվարի վերջին հարավկորեական Samsung ընկերությունը վաճառել է 19,69 միլիոն սմարթֆոն՝ այդպիսով զբաղեցնելով շուկայի 20%-ը, ինչը լավագույն արդյունքն է շուկայի ապրանքանիշերի շարքում։ Այս մասին հայտնում է The Korea Times-ը՝ վկայակոչելով Counterpoint Research վերլուծական ֆիրմայի տվյալները։

Մասնավորապես, Samsung-ը պահպանել է առաջատարի դիրքերը Եվրամիության շուկայում՝ շուկայի 34% մասնաբաժնով։ Բացի այդ, Galaxy սմարթֆոնների արտադրողը գրանցել է առաքումների նկատելի աճ դեպի Միացյալ Նահանգներ... Читать дальше...

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան

Tert.am (hy) 

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

Читать дальше...

Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու ռուսական նոր ուղեծրային կայանի ստեղծման նախագծին

Tert.am (hy) 

Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու ռուսական նոր ուղեծրային կայանի ստեղծման նախագծին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնիին։

Անցյալ տարվա վերջին «Ռոսկոսմոս»-ը հրավիրել էր Բրազիլիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի տիեզերական գործակալություններին մասնակցելու ռուսական ուղեծրային կայանի աշխատանքներին։ Հաղորդվում է, որ նրանք «իրական հետաքրքրություն են հայտնել» նախագծի նկատմամբ:

Ապրիլի 2-ին հայտնի է դարձել... Читать дальше...



Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին

Tert.am (hy) 

AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Читать дальше...

Վաշինգտոնը Պեկինին, Մոսկվայի հետ կապերի պատճառով, սպառնացել է «լուրջ հետևանքներով». Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել չվարկաբեկել ռուս-չինական միջպետական ​​հարաբերությունները

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն չպետք է միջամտի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև նորմալ միջպետական հարաբերություններին, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ Նա այսպես է մեկնաբանել Վաշինգտոնի դժգոհությունը, որը Պեկինին կասկածում էր Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«ԱՄՆ-ն չպետք է վարկաբեկի կամ հարձակվի Չինաստանի և Ռուսաստանի միջև նորմալ միջպետական հարաբերությունների վրա»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում:

Անցյալ շաբաթավերջին... Читать дальше...

«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

Tert.am (hy) 

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Читать дальше...

Կապանում 33-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21074» է գողացել

Tert.am (hy) 

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան:

Читать дальше...

Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը

Tert.am (hy) 

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային հերթական օրը հարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:

Читать дальше...

Իրանը հրապարակել է այն հրթիռների ցանկը, որոնցով կարելի է հարվածել Իսրայելի թիրախներին

Tert.am (hy) 

Իրանի պետական ISNA գործակալությունը հրապարակել է այն հրթիռների ցանկը, որոնց հեռահարությունը թույլ է տալիս հարվածել Իսրայելի թիրախներին։ Գործակալության հրապարակած ինֆոգրաֆիկայում ներկայացված են «Սաջիլ», «Խորրամշահր 4», «Էմադ», «Շահաբ 3», «Գադր», «Խեյբար Շեկան» և «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռները, ինչպես նաև «Պավե» և «Ֆաթթահ 2» թևավոր հրթիռները:

Ըստ ISNA-ի տրամադրած տեխնիկական բնութագրի՝ այդ հրթիռների հեռահարությունը տատանվում է 1,4 հազարից 2,5 հազար կմ-ի սահմանում, իսկ արագությունը՝ 6120 կմ/ժ-ից... Читать дальше...

ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան

Tert.am (hy) 

Մենք այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի մեր քաղբանտարկյալների համար։ Այս մասին ԱԳՆ դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Читать дальше...

Բրիտանացին դարձել է վազելով Աֆրիկայի հարավից հյուսիս հասած առաջին մարդը

Tert.am (hy) 

Բրիտանացի Ռաս Կուկը, հաղթահարելով ավելի քան 16,000 կմ տարածություն, վազելով անցել է ամբողջ Աֆրիկա մայրցամաքով՝ ներքևից վերև: Դրա համար նրանից պահանջվել է 352 օր: Այդ ընթացքում նա անցել է 16 երկրով:

Ինչպես գրում է The Guardian-ը, 27-ամյա մարզիկը՝ Ուորթինգից, վերջնագիծը հատել է Թունիսում՝ կիրակի կեսօրին: Արդյունքում նա դարձել է առաջին մարդը, որը վազելով՝ հարավային Աֆրկայից հասել է մայրցամաքի հյուսիսային կետը: Ընդ որում, տղամարսդը սա արել է բարեգործության նպատակով՝ հավաքելով ավելի քան 600,000 ֆունտ ստեռլինգ... Читать дальше...

Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան

Tert.am (hy) 

Ե'վ Հայաստանը, և’ Ադրբեջանը հանդիսանում են ԵԽ անդամ երկրներ, հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք կարելի է ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ  խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները  և սկզբունքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, ցեղասպանության ենթարկի, ապա կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց իրենց բնօրրանից տեղահանի։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Читать дальше...

Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

Tert.am (hy) 

2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը:

Читать дальше...

Եվրոպական կառույցները ցանկանում են կույր մնալ, նրանց համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան

Tert.am (hy) 

Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում՝ այդ թվում Հայաստանում և այսպես կոչված քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար:

Читать дальше...

Կիմ Չեն Ընը ցավակցել է Պուտինին

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օրենբուրգի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Ապրիլի 8-ին Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընկեր Կիմ Չեն Ընը կառավարության, ԿԺԴՀ-ի ժողովրդի և իր անունից խորը կարեկցանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ու ժողովրդին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *