Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 21.04.2024

Շտապօգնության մեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին

Tert.am (hy) 

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:

Shamshyan.com-ի տեղեկություններվ, բարեբախտաբար ավտոմեքենան վերևից չի ընկել:

Արևմուտքում չկա մի քաղաքական գործիչ, ում կարելի է անվանել պետական ​​գործիչ և ում հետ կարելի է երկխոսել․ Բաշար Ասադ

Tert.am (hy) 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքում ներկայումս չկա որևէ քաղաքական գործիչ, որի հետ կցանկանար կամ հետաքրքիր կլիներ երկխոսություն վարել: Նրա կարծիքով ՝ նրանց մեջ ոչ մեկին չի կարելի պետական գործիչ անվանել։

Читать дальше...

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Tert.am (hy) 

Երևանում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Читать дальше...

Առինջ գյուղում «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Tert.am (hy) 

Ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Читать дальше...

«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում»․ Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորման մասին

Tert.am (hy) 

«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը». այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ կարճատև հարցազրույցում ասել է ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Վերջինս օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորումը Բաքվում անարդար է համարում:

Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսներին իրենք արել, անում են հնարավորը Վարդանյանին ազատելու համար, բայց դեռ շոշափելի արդյունք չկա: Ըստ Աֆեյանի՝... Читать дальше...

Ցեղասպանության դեմ պայքարը ամեն հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ է բացել մեր առաջ․ Օսկանյան

Tert.am (hy) 

Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ. այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից:

Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պայքարը կարող է նվաղել։

Օսկանյանը խոսել է օկուպացված Արցախում ցեղասպանության... Читать дальше...



Չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կարմիր քաջվարդից ադամանդ են ստեղծել

Tert.am (hy) 

Չինացի գիտնականները 3 կարատանոց ադամանդ են ստեղծել բացառապես կարմիր քաջվարդից (պիոն) ստացված ածխածնային տարրերից։ Իր տեսակի մեջ առաջին ադամանդը ներկայացվել է Չինաստանի Հենան նահանգի Լուոյանգ քաղաքում, գրում է odditycentral.com-ը:

Այն Luoyang National Peony Garden-ին (քաղաքի քաջվարդների այգին) նվիրաբերել է Luoyang Time Promise Co. ընկերությունը, որը մասնագիտացած է արհեստական ադամանդների արտադրության ոլորտում: Անցյալ ամսվա վերջին քաղաքի քաջվարդների այգին համաձայնել է ադամանդագործական ընկերությանը... Читать дальше...

Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Tert.am (hy) 

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:

«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված... Читать дальше...

Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական

Tert.am (hy) 

Հնդկաստանի Գուջարաթ նահանգից մի հարուստ զույգ որոշել է իր ամբողջ կարողությունը՝ 24 միլիոն դոլար, նվիրաբերել բարեգործությանը և դառնալ ջայնական վանական՝ գոյատևելու համար հույսը դնելով բացառապես ուրիշների առատաձեռնության վրա: Այս մասին գրում է odditycentral.com-ը:

Բհավեշ Բհանդարին և նրա կինն իրենց հարստությունը կուտակել են շահութաբեր շինարարական բիզնեսում՝ հավաքելով 24 միլիոն դոլար կարողություն: Ինչպես մյուս միլիոնատերերի մեծամասնությունը, նրանք վայելել են շքեղ կյանք՝ շքեղ տներով, թանկարժեք մեքենաներով և գրեթե այն ամենով... Читать дальше...

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա հայ կնոջը

Tert.am (hy) 

Բոստոնում Ապրիլի 24-ին ընդառաջ նշել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը` Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպելով ոգեկոչման արարողություն, որի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել նաև Ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Մերի Վարդանյանին:

Կնոջը պատվել են նահանգում հայկական մշակույթի պահպանման և հայ համայնքում իր ներդրման համար, գրում է cbsnews.com-ը:

Վարդանյանը, որն ապրում է Յամայկա Փլեյնում, Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ է ժամանել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների... Читать дальше...

Չորս ֆուտբոլիստ ամռանը կլքի «Յուվենտուս»-ը

Tert.am (hy) 

Առաջիկա ամռանը Թուրինի «Յուվենտուս»-ը կլքի միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է Tuttosport-ը։ Թիմը կլքի 33-ամյա պաշտպան Ալեքս Սանդրոն, որի պայմանագիրը մոտենում է ավարտին և չի երկարաձգվի։ Բյանկոներիների շարքերը կլքի նաև կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որը հնարավոր է վերադառնա գերմանական Բունդեսլիգա։ Կհեռանա նաև հարձակվող Արկադիուշ Միլիկը։ Բացի այդ, «Ծեր սենյորան» կբաժանվի նաև Մոյզե Քինից, գրում է Armsport-ը։

«Յուվենտուս»-ը 33 տուրից հետո 64 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդն է... Читать дальше...

Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունն այցելել է Գորիս

Tert.am (hy) 

Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, հայտնել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանին`ծաղիկներ խոնարհելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։ Այնուհետև, աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում»... Читать дальше...

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Tert.am (hy) 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին Իսրայելին ռազմական օգնություն տրամադրող օրինագծի ընդունման համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նեթանյահուի խոսքով՝ այդ միջոցները կօգտագործվեն համայն արևմտյան քաղաքակրթության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ օգնության օրինագիծը ցույց է տալիս երկկուսակցական ուժեղ աջակցություն Իսրայելին և պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը:

«Շնորհակալություն, ընկերնե՛ր, շնորհակալություն, Ամե՛րիկա», -... Читать дальше...

Ցանկանում ենք՝ Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան, Ռուսաստանը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն լինեն Գազայի համար երաշխավորներ, սակայն Իսրայելը մշտապես դեմ է. ՀԱՄԱՍ-ի ղեկավար

Tert.am (hy) 

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ կցանկանար Գազայի հատվածի անվտանգության երաշխավորների թվում տեսնել Եգիպտոսը, Կատարը, ՄԱԿ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և ապագայում ԱՄՆ-ն, սակայն Իսրայելը դեմ է դրան։ Այս մասին նա հայտարարել է A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այս հարցում մեր պահանջները մնում են ուժի մեջ: Մենք ցանկանում ենք, որ Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան, Ռուսաստանը, ՄԱԿ-ը լինեն երաշխավորներ: Իհարկե, ԱՄՆ-ն նույնպես կարող է միանալ ապագայում... Читать дальше...

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այսօրվա մեր փոքր հնարավորությունների պատճառը, այդ թվում` մարդային ռեսուրսների, նախևառաջ 1915-ի Ցեղասպանության ուղղակի հետևանքն է. «Մեր պատմությունը» նախագիծ

Tert.am (hy) 

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշողությունը, միջազգային ճանաչումն ու դատապարտումը 100 տարուց ավելի է՝ հայ ժողովրդի քաղաքական, բարոյական ու աշխարհաքաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչն է: Հայոց մեծ ողբերգությունը՝  20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, 100 տարի անց էլ զգացնել է տալիս իր ժողովրդագրական, բարոյահոգեբանական ու քաղաքական հետևանքները: 100 տարի անց էլ հայ ժողովուրդն իր Հայրենիքում և Սփյուռքում շարունակում է մաքառել իր իրավունքների և արդարության համար՝ միաժամանակ զերծ չմնալով... Читать дальше...

Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը և չեն թողնում՝ մեկնարկեն ականազերծման աշխատանքներ, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար, ինչի մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Читать дальше...

Բլինկենը Չինաստան այցի ժամանակ սպառնալու է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնելու համար

Tert.am (hy) 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան՝ փոխանցելու Վաշինգտոնի դժգոհությունը չինական ընկերությունների կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ թեև Չինաստանը չի հատել ԱՄՆ-ի «կարմիր գիծը» և Ռուսաստանին չի մատակարարել մահաբեր զենք-զինամթերք, Բլինկենը ապրիլի 24-26-ը Շանհայ և Պեկին այցի ժամանակ ևս մեկ անգամ նախազգուշացնելու է Չինաստանին:

Մինչդեռ Financial Times-ը, վկայակոչելով աղբյուրներին, գրում է, որ Բլինկենն այցի... Читать дальше...

Պուտինը վախենում է մեզանից. Ուկրաինան չի պատրաստվում կապիտուլացվել. Զելենսկի

Tert.am (hy) 

Ուկրաինան չի պատրաստվում կապիտուլացվել Ռուսաստանին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ուկրաինացիներից ու նրանց ստացած արևմտյան աջակցությունից։ Այս մասին բրազիլացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է korrespondent.net-ը:

«Ուկրաինացիների հավատն Ուկրաինայի զինված ուժերի և հենց իրենց նկատմամբ չի վերացել. հոգնածության առումով ես չեմ ստի՝ այն կա: Երբ դուք երեկոյան կամ գիշերն աշխատանքից  վերադառնում եք տուն, հոգնածություն եք զգում... Читать дальше...

Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Գյումրի քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները և սահմանազատել տարածքը։

Քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Ոստիկանները բանակցելու արդյունքում կարողացել են քաղաքացուն համոզել... Читать дальше...

Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ

Tert.am (hy) 

Իսրայելի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին և անցկացնել Կնեսետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է Times of Israel-ը։

Մասնավորապես նոր ընտրություններ անցկացնելու և պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և երկրի բազմաթիվ այլ քաղաքներում:

Հակակառավարական ցույցերից մեկը կայացել է Կեսարիայում՝ հյուսիսային ծովափնյա քաղաքում... Читать дальше...

Ճապոնիայի ռազմածովային ուժերի 2 ուղղաթիռ ընկել է Խաղաղ օվկիանոսը. դրանցում եղել է 8 մարդ

Tert.am (hy) 

Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ, որում եղել է անձնակազմի ութ անդամ, ընկել է Խաղաղ օվկիանոսը: Անձնակազմի անդամներից մեկին հաջողվել է փրկել, ևս յոթին որոնում են։ Այս մասին հայտնել է AP-ն։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորա Կիհարան լրագրողներին ասել է, որ ծովային ինքնապաշտպանության ուժերին պատկանող երկու SH-60K ուղղաթիռ, որից յուրաքանչյուրը տեղափոխում էր անձնակազմի չորս անդամ, շաբաթ ուշ երեկոյան կորցրել է կապը Խաղաղ օվկիանոսի Տորիշիմա կղզու մոտ՝ Տոկիոյից մոտ 600 կիլոմետր դեպի... Читать дальше...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը

Tert.am (hy) 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, ընդունել է Ուկրաինային գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, հայտնում է korrespondent.net-ը։

Ուկրաինային օգնության մասին օրինագծին կողմ է արտահայտվել կոնգրեսականների մեծամասնությունը՝ 311 կոնգրեսական կողմ է արտահայտվել, 112-ը՝ դեմ։ Օրինագծի ընդունումն ուղեկցվել է կոնգրեսականների ծափահարություններով, ոմանք ծածանել են ուկրաինական դրոշները, ինչի պատճառով նկատողություն են ստացել խոսնակ Մայք Ջոնսոնից, քանի որ... Читать дальше...

Փաշինյանը Վանաձորում վարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ապրիլի 20-ին Վանաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։

Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *