Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 28.04.2024

Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Читать дальше...

ԱՄՆ-ում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել պաղեստինցիներին աջակցող ուսանողական ցույցերի ժամանակ

Tert.am (hy) 

Ավելի քան 700 մարդ ձերբակալվել է ԱՄՆ-ում պաղեստինցիներին աջակցող ուսանողական ցույցերի ժամանակ, հաշվարկել է The New York Times-ը։

Հրատարակության համաձայն՝ ուսանողական ակտիվության ալիքը հրահրել է անցած շաբաթ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տարածքում վրանային ճամբարը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից 108 մարդու ձերբակալությունը։

Էմերսոն Քոլեջ համալսարանի (Բոստոն, Մասաչուսեթս) տարածքում վրանային ճամբարը ցրելու ժամանակ ձերբակալվել է 118 մարդ, Հյուսիսարևելյան համալսարանում (Բոստոն)՝ 102... Читать дальше...

«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով

Tert.am (hy) 

Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով, հաղորդում է Sky News-ը։

Գրպանի ժամացույցը, ըստ Henry Aldridge & Son աճուրդի տան, գնել է մասնավոր հավաքորդն ԱՄՆ-ից։

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ... Читать дальше...

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով, այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը, գրում է CNN-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ... Читать дальше...

Թուրքիայում ոստիկանը ծառայողական զենքով սպանել է բաժանմունքի պետին և տեսուչին. կա 8 վիրավոր

Tert.am (hy) 

Թուրքիայի Ադիյաման քաղաքի ոստիկանական բաժանմունքում ոստիկանը կրակ է բացել՝ սպանելով երկու ոստիկանի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայան։

Halk TV-ի տվյալներով՝ վիրավորվել է իրավապահ մարմինների ութ աշխատակից։ Հրաձգությունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:15-ին:

Ոստիկանության հերթապահ ծառայողը անձնական զենքից կրակել է տեղամասի պետի և հանրային անվտանգության վարչության խմբերի տեսուչի ուղղությամբ։ Նրանք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանց փրկել չի հաջողվել։ 

Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազմական գործիչ էր՝ աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարը, ԽՍՀՄ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հյուսիսային Արցախում՝ Չարդախլու (Խաչիսար) գյուղում, ծնված ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը երբեք կապը չի կորցրել հայկականության և արմատների հետ: ԽՍՀՄ գլխավոր տանկիստը հաճախ էր լինում Հայաստանի տարբեր բնակավայրերում, նաև եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ հայրենի գյուղ հաճախ այցելում էր մարշալ Բաղրամյանի հետ միասին: Լինելով հայկական միջավայրի ծնունդ՝ Համազասպ Բաբաջանյան իր բացառիկ ունակությունների և անձնական խիզախության շնորհիվ դարձավ համաշխարհային... Читать дальше...

Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ: Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, ինչի մասին մասին հայտնում է «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը:

Նշենք, որ Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջին օրերին տեղի են ունենում անհնազանդության ակցիաները՝ հաջակցություն Ադրբեջանին տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարող տավուշցիների։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:



ՌԴ ՀՕՊ հակամարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՊՆ

Tert.am (hy) 

Ռուսաստանի չորս մարզի օդային տարածքում գիշերը ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ թելեգրամյան ալիքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ուկրաինայի կողմից անօադչուների կիրառմամբ ՌԴ տարածքում ահաբեկչություններ կատարելու փորձերը կասեցվել են:

Ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել և կալանվել Բրյանսկի մարզի, երեքը՝ Կուրսկի մարզի, երկուսը Բելգորոդի և երեքը՝ Կալուգայի մարզերի տարածքում։

Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

Նպաստելու ենք Երևան-Բաքու կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան

Tert.am (hy) 

Թուրքիան նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև  կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը: Այս մասին Correrio Brazilience թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։

«Մենք հստակ հավատում ենք, որ Հարավային Կովկասը կհասնի տարածաշրջանային բարգավաճմանը, որին արժանի է` հիմնված ամուր խաղաղության և կայունության վրա: Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները այս հարցում և նպաստել այս հնարավորությունների... Читать дальше...

Լիտվայի դեսպանն ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին

Tert.am (hy) 

Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար, Շվեդիայում հանրապետության ներկայիս դեսպան Լինաս Լինկյավիչուսը X-ում ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին։ 

Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Կիևի նոր հակահարձակողական պլանի մասին, որը... Читать дальше...

«Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Tert.am (hy) 

MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամի»-ն արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշն»-ին, հայտնում է armsport.am-ը:

Առաջին րոպեին Թոմաս Կանկալայայի գոլին հյուրերը պատասխանեցին Լիոնել Մեսսիի դուբլով, ինչպես նաև Մատիաս Ռոխասի և Լուիս Սուարեսի գոլերով։

Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամի»-ն 21 միավորով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարայի աղյուսակի առաջին տեղում է։

«Նյու Ինգլենդ Ռևոլոշ»-ը 4 միավորով վերջին տեղում է։

Читать дальше...

Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Tert.am (hy) 

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ 

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Tert.am (hy) 

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik «Արմենիա»-ի գրավոր հարցմանը։

Читать дальше...

Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը

Tert.am (hy) 

2024 թ․ ապրիլի 27-ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի ֆեյսբուքյան էջը:

Ա․ Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում հայ նշանավոր բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի և թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։ 1975-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան... Читать дальше...

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

Tert.am (hy) 

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հայատնի է, որ հանրապետության տարածքում ապրիլի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի... Читать дальше...

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Tert.am (hy) 

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը, hայտնում է qahana.am-ը:

351 թվականին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ:

Այսօր էլ մենք Տիրոջ Խաչի խորհրդով փնտրում ենք աստվածային կենարար ներկայությունը: Թեև մենք ավելի հաճախ Աստծուն հիշում ենք փորձության ու նեղության պահերին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *