ՀՀ ԿԳՆ պաշտոնյան իր ծանոթի կնոջը, ով ութամյա կրթություն է ունեցել, միջնակարգ կրթության կեղծ ատեստատ է տրամադրել:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Շենգավիթի դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Խ. Պետրոսյանի 8-ամյա կրթություն ստացած կնոջ` Ա. Խաչատրյանի համար միջնակարգ կրթության ատեստատ տրամադրելու դիմաց Խ.Պետրոսյանին համոզելու եղանակով շահագրգռել է իրեն որպես կաշառք տալ 1500 ԱՄՆ դոլար, որը ստացել է 2016թ. հունիսին, սակայն չունենալով ատեստատներ տրամադրելու լիազորություն` Խ.Պետրոսյանին տվել է կեղծ ատեստատ` այդ կերպ Խ.Պետրոսյանին դրդելով կաշառք տալու փորձին, պատրաստել և վերջինիս իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ:
Սամսոն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նրան նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Խ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իմանալով, որ կինը 2016 թվականին «գրին քարտ» է շահել և պահանջվող փաստաթղթերում կա նաև միջնակարգ կրթության ատեստատ, իսկ կինն այն չունի, այդ պատճառով դիմել է Սամսոն Սահակյանին: Վերջինս 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց խոստացել է տրամադրել Ա.Խ.-ի անվամբ ատեստատ: Պայմանավորված գումարը ստանալուց հետո Սամսոն Սահակյանը տվել է կեղծ ատեստատ: Խ.Պետրոսյանին , ով իր հերթին ձեռք բերած ատեստատը տրամադրել է Ա. Խաչատրյանին, իսկ վերջինս այն` ներկայացրել է ԱՄՆ դեսպանություն:
Խ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-325-րդ հոդվածի 1-ին մասի, 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շահելով «գրին քարտ» չունենալով միջնակարգ կրթություն, ձեռք բերված կեղծ ատեստատը ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն:
Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Водитель автомобиля погиб после столкновения с КамАЗом на 232-м километре ЦКАД
Самарская область вошла в топ-5 регионов России по использованию электросамокатов
Росфинмониторинг внес журналистку SOTA Лойко в реестр террористов и экстремистов
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних
Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024