Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 31.10.2017

Սիրիացի զինվորականները հազարավոր տոննա հացահատիկ են հայտնաբերել ԻՊ-ի պահեստներում

Tert.am (hy) 

Սիրիական բանակը Դեյր Էլ Զորի շրջանում հազարավոր տոննա հացահատիկ և հանքային պարարտանյութեր է հայտնաբերել, որոնք գողացել էին ԻՊ-ի գրոհայինները:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը, 1000 տոննա հացահատիկ հայտնաբերվել է Ալ-Մայադին բնակավայրում, ևս 600 000 տոննա՝ Ալ-Մուհասան շրջանում:

Հաղորդվում է նաև, որ Դեյր Էլ Զորից հյուսիս-արևելք գտնվող Հաթլա շրջանում գրոհայինների պահեստից 208 տոննա հացահատիկ և 24 տոննա պատրաստի ալյուր են հայտնաբերել, ինչպես նաև գյուղատնտեսական... Читать дальше...

Գաուդիի առաջին ստեղծագործությունը կբացվի այցելությունների համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Աշխարհահռչակ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի առաջին ստեղծագործությունը՝ Վիսենսի տունը, հանրության համար կբացվի նոյեմբերի 16-ին:

Ինչպես հայտնում է Euromag-ը, ճարտարապետական գլուխգործոցը երկար ժամանակ գտնվել է վերանորոգման փուլում և իր առաջին այցելուներին կընդունի իր 132-ամյա պատմության ընթացքում:

Վիսենսի տունը մասնավոր բնակելի է կառույց է, որը Բարսելոնայում կառուցվել է 1883-1885 թվականներին Մանուել Վիսենսի ընտանիքի համար և հանդիսանում է կատալոնական մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը:

Հայտնի է, թե ով է արժանացել «տարվա կին» մրցանակին՝ ըստ Billboard-ի

Tert.am (hy) 

 Այս տարի Billboard ամսագրի կողմից շնորհվող «Տարվա կին» մրցանակին է արժանացել երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը:

Այս մասին գրում է Life.ru-ն՝ տեղեկացնելով, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 30-ին անցկացվելիք գալա ընթրիքի ժամանակ:

 2016-ին երաժշտական ոլորտում կանանց ավանդը գովաբանող գալա միջոցառման ժամանակ մրցանակի դափնեկիր էր դարձել Մադոննան: Նախկինում մրցանակին արժանացել են Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Փինկը, Քեթի Փերին, Բեյոնսեն:

Tesla ընկերության միլիարդատեր հիմնադիրը բացահայտում է հաջողության և հարստության հասնելու ուղին. գործարարի ոգեշնչող մտքերը

Tert.am (hy) 

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկն, ով ստանձնել է «Մարիա» փոթորկի հետևանքով հոսանքազրկված Պուերտո Ռիկոյում էլեկտրամատակարարումը վերականգնելու գործը, մշտապես ներկայանում է նորարար գաղափարներով, որոնք ուղղված են մարդկության ապագան առավել հարմարավետ դարձնելուն:

Այս մասին գրում է Bigpicture.ru-ն՝ ներկայացնելով ամերիկացի գործարարի՝ տարբեր ժամանակ հայտնած մտքերը:

1.     Եթե ինչ-որ բան քեզ համար իսկապես կարևոր է, դու անում ես դա՝ առանց հաշվի առնելու հնարավորությունները:

2. Читать дальше...

Հրազդանում 28-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը. Shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 NS 957 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհի, 45-ամյա Նարինե Գևորգյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց... Читать дальше...

Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ին` Սոչիում. ՌԴ ԱԳՆ

Tert.am (hy) 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին Սոչիում կկայանա Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, ընդհանուր առմամբ, համաժողովին 33 կազմակերպություն կմասնակցի, այդ թվում և բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովն ու մի քանի քրդական խմբեր:

Մասնակիցների ամբողջական ցանկը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունների 8-րդ փուլն Աստանայում կկայան դեկտեմբերին:

Համացանցում հայտնվել է Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը

Tert.am (hy) 

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդր Ավակովի ձերբակալության տեսանյութը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, կադրերում երևում է, թե ինչպես են Ավակովի որդուն տանում Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի համազգեստով մարդիկ, որից հետո նրան նստեցնում են ծառայողական մեքենան:

 Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, բյուրոյի շենքի մոտ հավաքվում էին Ազգային գվարդիայի ուժերը:

 Հիշեցնենք, որ Ալեքսանդրի ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր ավելի վաղ... Читать дальше...



Օդեսայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա–Ստամբուլ օդանավի կասկածելի ուղևորը մեկնաբանել է իր պահվածքը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Օդեսայում արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղևորը, որի պատճառով անձնակազմը որոշել էր դադարեցնել թռիչքը, զրուցել է լրագրողների հետ:

Ինչպես փոխանցում է НТВ-ն, նա հայտարարել է, որ իր ձեռքերը ամուր կապել են, որի պատճառը զուգարանում 20 րոպեից ավել մնալն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Մոսկվայից Թուրքիա թռչող Airbus A320 ինքնաթիռի արտակարգ վայրէջքի մասին:

Պարզվել է, որ օդանավն ուղևորվելիս է եղել Ստամբուլ և շարունակել է թռիչքը: Օդեսայում մասնագետներն ստուգել են զուգարանում հայտնաբերված կասկածելի պայուսակը... Читать дальше...

Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը 

Tert.am (hy) 


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ելույթ է ունեցել Հունաստանի կառավարության կազմակերխած Աթենքի երկրորդ միջազգային համագումարին և կոչ արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով.

«Յունաստանի կառավարութեան կողմէ կազմակերպուած Աթէնքի երկրորդ միջազգային համագումարին իր արտասանած խօսքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յատուկ կարևորութեամբ շեշտեց... Читать дальше...

Իսպանիայի ազգային դատարանը Պուչդեմոնին կանչել է ցուցմունք տալու

Tert.am (hy) 

Իսպանիայի ազգային դատարանը կանչել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ինքնավարության կառավարության մյուս անդամներին ցուցմունք տալու համար:

Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, նրանց պարտավորեցրել են դատարան ժամանել նոյեմբերի 2-ին և 3-ին: Դատարան չներկայանալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հետախուզում կհայտարարվի, որից հետո նրանք կձերբակալվեն:

Բացի այդ, եթե Պուչդեմոնն ու մյուս պաշտոնյաները որոշեն մնալ Բրյուսելում, ապա Մադրիդի պահանջով նրանց կձերբակալեն բելգիացի... Читать дальше...

Ուկրաինայում հայ համայնքը չի աջակցում Սաակաշվիլիին. ուկրաինահայ

Tert.am (hy) 

Ուկրաինայում բնակվող հայ համայնքը չի միացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած շարժմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը։

«Միգուցե մի քանի հոգի, բայց համայնքը՝ ոչ։ Եվ ոչ միայն հայերը չեն մասնակցում, այլև ուկրաինացիներ, որովհետև սա ամբիցիոզ շարժում է, և Ուկրաինայում չկա այն վիճակը, որ ասենք՝ ժողովրդի կրիտիկական մասսան դժգոհ է Պորոշենկոյից: Իրենք ծրագիր չեն առաջարկում, պնդումներ են անում, որը պետությունն... Читать дальше...

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Հրազդան քաղաքում

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ:

Читать дальше...

Մեծ Բրիտանիայում պապիկի կերպարով դեռահասին հաջողվել է ալկոհոլ գնել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Բրիտանացի պրանքեր Սեմ Փեփերը խաբել է խանութի վաճառողներին՝ իր 15-ամյա եղբայր Ջարվիսին տարեց տղամարդու կերպար հաղորդելով: Այս կերպ երիտասարդը ցանկացել է ստուգել՝ արդյոք նրան գարեջուր կվաճառեն:

Читать дальше...

Այս պահի դրությամբ տղա երեխաների հաշվառման տարիքն ավելի փոքր դարձնելու որևէ նախագիծ, որոշում չկա. Ա. Հովհաննիսյան

Tert.am (hy) 

Պաշտպանության նախարարությունում այս պահի դրությամբ չկա որևէ նախագիծ, օրինագիծ, որը նախատեսում է տղա երեխաների հաշվառման կարգը 14-ից իջեցնել ավելի ցածր տարիքի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ հարցին, թե իսկ նախարարությունում քննարկվո՞ւմ է, ՊՆ մամուլի խոսնակը նույնպես բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, արդեն իսկ մտածում են տղա երեխաների հաշվառումը ծնված օրվանից սկսելու մասին, ինչով... Читать дальше...

Զույգ եղբայրներից մեկը մեկ տարի բնակվել է տիեզերքում և Երկիր վերադարձել փոխված ԴՆԹ-ով (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Տիեզերագնաց Սքոթ Քելլին մասնակցել է ՆԱՍԱ-ի անցկացրած հետազոտությանը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է մարդկային մարմինը փոփոխվում տիեզերքում բնակվելուց հետո:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, երբ նա Երկիր վերադարձավ Միջազգային տիեզերակայանում մեկ տարի անցկացնելուց հետո նրա հասակը 5 սմ-ով ավելացել էր, սակայն դա միակ փոփոխությունը չէր, որ գրանցել էին հետազոտողները:

Մինչդեռ Սքոթը 340 օր անցկացրել է տիեզերքում, այդ ընթացքում նրա երկվորյակ եղբայրը՝ Մարկը գտնվել է Երկրում, ինչը... Читать дальше...

ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան

Tert.am (hy) 

«Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը Tert.am-ի հետ զրույցում մատնանշում է այն վտանգները, որոնք, ըստ նրա, կսպառնան ՀՀ քրեական օրենսգրքի 197 հոդվածով, եթե առաջարկվող փոփոխությունն ընդունվի:

Հայկ Նահապետյանը հիշեցրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հանված երկու ֆիլմերի մասին, որոնք միասեռականության քարոզ էին անում: «Եթե չեմ սխալվում՝ «Ծիրանի այգիներ» անունն ուներ մեկը. տեսեք` ինչպիսի գեղեցիկ անվանում է և հայերի համար ինչ խորհուրդներ ունի: Հիմա նրանք, ովքեր այն ժամանակ որոշումը կայացրեցին... Читать дальше...

Մայքլ Ջեքսոնը 5-րդ անգամ գլխավորել է Forbes-ի՝ ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցանկը

Tert.am (hy) 

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է ութ տարի առաջ, սակայն շարունակում է միլիոնավոր դոլարներ վաստակել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նա 5-րդ տարին անընմդմեջ գլխավորել է Forbes-ի ամենից բարձր վաստակող մահացած հայտնիների առաջատար ցուցակը: 13 հոգանոց ցանկը փոփ երաժշտության արքան գլխավորել է 75 մլն դոլար մեկամյա եկամուտով:

Հեղինակավոր ամսագրի տվյալներով՝ Ջեքսոնի հետմահու եկամուտը սկսեց աճել Լաս Վեգասի Michael Jackson One ծրագրից հետո և Scream հիթային ալբոմի թողարկումից հետո:

Առաջին... Читать дальше...

Այն իրավական ուժ չունի. Ռիչարդ Կիրակոսյանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հնարավոր հակահայկական ձևակերպումների մասին

Tert.am (hy) 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում իր ցանկալի ձևակերպումները տեսնելու համար պատրաստ է «դրամա և թատրոն» խաղալ և կարող է անգամ սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ այդ երկրի «դատարկախոսությունը» չի աշխատի․ Ադրբեջանը շատ է թուլացել եվրոպական դիվանագիտական արենայում և երկրորդ՝ Եվրամիությունն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը... Читать дальше...

Ֆրանսիայում բազմազավակ ընտանիք է սպանվել. կասկածյալն ընտանիքի հայրն է

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հյուսիսային Էնա վարչական շրջանի ագարակներից մեկում հինգ հոգուց կազմված բազմազավակ ընտանիքի են սպանել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, դատախազության ներկայացուցիչների տվյալներով՝ խոսքn «ընտանեկան դրամայի» մասին է. հայրը կրակել է իր կնոջն ու երեխաներին: Զոհվածների մարմինները երեքշաբթի առավոտյան հայտնաբերել է ագարակի աշխատակիցը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները 20, 18 և 12 տարեկան էին: Կատարվածի հանգամանքները ճշտվում են:

«Վելիկի Նովգորոդ» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Դեյր Էլ Զորում

Tert.am (hy) 

Ռուսական ուժերին պատկանող «Վելիկի Նովգորոդ» սուզանավը թևավոր հրթիռներով համազարկային հարված է հասցրել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում «Իսլամական պետության» կարևոր կառույցներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Սուզանավը տեղակայված է Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այն գործարկվել է ստորջրյա դիրքից՝ 3 հրթիռ արձակելով: Հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հրամանատարների կետերը, գրոհայինների և զինտեխնիկայի հավաքատեղին, ինչպես նաև... Читать дальше...

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

Tert.am (hy) 

Երկարատև ծանր հիվանդությունից հետո, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյան: Այս մասին facebook-ի իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին:

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին՝ Բաքվում։ Խորհրդային և հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։

Ավարտել... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *