Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 27.09.2017

Երևանում ավտոմեքենա է այրվել, կա տուժած

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:46-ին: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան:

Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն... Читать дальше...

Կայծակի տեսքով հոնքեր. համացանցում դիմահարդարման նոր ոճ է տարածվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Instagram սոցիալական կայքում էջ վարող բյութի-բլոգերը, որը գրանցված է shinybeautiz անվան տակ, համացանցում դիմահարդարման նոր ոճ թելադրող լուսանկարներ է հրապարակել:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բլոգերը հոնքերը նորովի ընդգծելու տարբերակ է առաջարկել, այն է կայծակի տեսքով հոնքերը: Նրա առաջարկած նոր ոճային դիմահարդարման տարր են կազմում նաև կայծակի տեսքով հարդարված աչքերը:

Կատալոնական դատարանը հրահանգել է իրավապահներին թույլ չտալ անկախութան հանրաքվեի անցկացումը

Tert.am (hy) 

Կատալոնիայի Գերագույն դատարանն իրավապահ մարմիններին հրահանգել է թույլ չտալ ընտրատեղամասերի բացումն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի քվեարկության համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դատարանի որոշման համաձայն՝ Mossos d'Esquadra կատալոնական օրինապահ մարմինները, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան և ազգային ոստիկանությունը պետք է խոչընդոտեն հոկտեմբերի 1-ին ընտրատեղամասերի բացմանը և փակեն այն տարածքները, որտեղ քվեարկություն անցկացնելու հարմարություններ կտեղակայվեն:

Հիշեցնենք, որ... Читать дальше...

Դանիայում եզակի աշտարակ-զբոսուղի է կառուցվում անտառային արշավների սիրահարների համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Դանիական ճարտարապետական ստուդիան նորարար անտառային զբոսուղի է նախագծել՝ նոր զգացողություններ պատճառելու քայլարշավների սիրահարներին:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, նախագծի նպատակն է հնարավորություն տալ անտառում արշավներ իրականացնող զբոսաշրջիկներին թռչնի թռիչքի բարձրությունից դիտարկել շրջակա միջավայրի գեղեցկությունը:

Կառոիցի հիմնական տարրը ոլորաններով բարձրացող աշտարակն է, որի բարձրությունը կազմում է 45 մետր: Արտաքինից ավազային ժամացույցի տեսք ունեցող կառույցը տեղակայվելու... Читать дальше...



Նեպալում 3-ամյա աղջիկն ընտրվել է որպես «կենդանի աստվածուհի» և ապրելու է տաճարում մեկուսացված

Tert.am (hy) 

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում 3-ամյա աղջկան ընտրել են որպես «կենդանի աստվածուհի», քանի որ նրա նախորդը «պաշտոնաթող է եղել» սեռական հասունության տարիքի հասնելով:

Ինչպես հայտնում է India Times-ը, սա հնագույն ավանդույթ է, որի համաձայն՝ երիտասարդ աղջիկներին երկրպագում են որպես «աստվածուհիների»:

Հինգշաբթի կայանալիք արարողության ժամանակ 3-ամյա Տրիշնա Շաքյան կօծվի որպես նոր «Կումարի»: Արարողությունից հետո աղջնակը կհեռանա իր ընտանիքից, քանի որ պետք է ապրի Կատմանդուի հնագույն Դանբար հրապարակի պալատում... Читать дальше...

Բոլորն էլ լրտեսում են մեկը մյուսին. Սթիվեն Սիգալը` ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ–ի միջամտության մասին

Tert.am (hy) 

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած դերասան Սթիվեն Սիգալը մեկնաբանել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը վերաբերող լուրերը Good Morning Britain հեռուստահաղորդման եթերում:

«Եկեք ազնիվ լինենք, ընկերնե՛ր: Յուրաքանչյուր երկիր ներգրավված է լրտեսության մեջ: Բացարձակապես յուրաքանչյուր երկիր: Մենք բոլորս լրտեսում ենք մեկմեկու: Անկեղծ լինենք: Սակայն յուրաքանչյուրն, ով մտածում է, որ Վլադիմիր Պուտինը որևէ առնչություն է ունեցել ընտրությունների միջամտությանը, կամ... Читать дальше...

Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Լի» ծովամրրիկը վերածվել է փոթորկի. «Մարիա» փոթորիկը ևս չի հանդարտվել

Tert.am (hy) 

Սեպտեմբերի կեսերին Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Լի» արևադարձային ծովամրրիկը ուժեղացել է՝ հասնելով երրորդ մակարդակի վտանգավորության փոթորկի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնին, որտեղից ընդգծել են, որ «Լին» 5-րդ խոշոր փոթորիկն է, որը կազմավորվել է 2017-ին:

Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ փոթորիկն այժմ շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 11 կմ/ժամ արագությամբ: Ինչպես տեղեկացնում են օդերևութաբանները, քամու ուժգնացումը հասնում է 185 կմ/ժամի:

Բացի այդ... Читать дальше...

Թրամփի փեսան Նյու Յորքում քվեարկելիս որպես կին է գրանցվել

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով ամուսնացած է Իվանկա Թրամփի հետ, 2009-ին Նյու Յորքում կայացած ընտրությունների ժամանակ որպես կին է քվերակել:

Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Քուշները քվեաթերթիկը լրացնելիս սեռը բնորոշող հատվածում նշել է իգական տարբերակը: «Ամերիկյան կամուրջ» դեմոկրատական ընդդիմադիր դիտորդական խումբն առաջինն է նկատել սխալը:

«Քուշները չի կարողանում անգամ լրացնել հիմնական փաստաթուղթը, ինչպես են մարդիկ մտածում, որ նա կարող է խաղաղություն բերել Միջին Արևելքում»... Читать дальше...

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման համար

Tert.am (hy) 

Ադրբեջանում մարդու իրանունքների ոտնահարման շարունակական իրականության ֆոնին ամերիկացի կոնգրեսականներ Քրիս Սմիթը և Ջիմ Մաքգովերնը սեպտեմբերի 26-ին բանաձև են ներկայացրել, որը նպաստում է Ադրբեջանում օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության գերակայությանն Ադրբեջանում: Այս մասին հաղորդում է The Armenian Weekly-ն:

«Ադրբեջանական ռեժիմը շարունակում է կտտանքներ, քաղաքական շարժառիթ ունեցող քրեական պատիժներ, հետապնդումներ, մարդկանց միջազգային առևանգումներ, ինչպես նաև իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին... Читать дальше...

ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունը ցուցադրություն է, որ ՌԴ-ն էլ  իր դաշնակիցների հետ կարող է ռազմական խաղերի ծրագիր ունենալ․ Էդուարդ Աբրահամյան

Tert.am (hy) 

 «Մարտավարական եղբայրություն» զորավարժություններն ամենամյա նպատակային զորավարժությունների շարք են և նպատակ ունեն բարձրացնել դաշնակից երկրների օպերատիվ, մարտավարական փոխգործակցությունը և խաղաղապահ առաքելությունների համար նախատեսված ստորաբաժանումների մարտավարական ունակությունները․Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով հոկտեմբերին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ-ի զորավարժությունների մասին՝ այսպես ասաց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան... Читать дальше...

Մատնահետքի փոխարեն. գիտնականները սրտի կենսաչափական սկաներ են ստեղծել

Tert.am (hy) 

Բուֆալոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները յուրահատուկ սարք են ստեղծել, որը նախատեսված է տարածքներ մուտք գործելու թույլտվություն ստանալու վերահսկման համար:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով համալսարանի հրապարակած հետազոտության արդյունքները, շարժական սկանավորման սարքը մի քանի վայրկյանում կորոշի մարդու սրտի պարամետրերը: Դոպլերի ռադարի հիման վրա աշխատող զգայուն սկաները որոշում է սրտամկանների պարամետրերը, որոնք եզակի են յուրաքանչյուր մարդու համար:

Կենսաչափական տվյալների գրանցումը... Читать дальше...

Apple-ը նոր խնդիրների է բախվել՝ iPhone X-ի արտադրության հետ կապված

Tert.am (hy) 

Apple ընկերության մատակարարները չեն հասցնում իրականացնել iPhone X սմարթֆոնի համար անհրաժեշտ քանակության պատվերները՝ Face ID սենսորային համակարգի հավաքման հետ կապված բարդության պատճառով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները, խոսքը Romeo հարթակի մասին է, որն ավելի քան 30 000 անտեսանելի կետ է նախագծում դեմքի 3D մոդելի ստեղծման համար: Այն հանդիսանում է Face ID համակարգի հիմնական տարրերից մեկը:

Հենց այս բաղադրիչն է թույլ օղակ հանդիսանում նորագույն առաջադեմ սմարթֆոնի զանգվածային արտադրության գործում... Читать дальше...

Վարդենիսի քաղաքապետն այնպիսի մարդ է, որ ամբողջ քաղաքը գնում է իրենց տուն՝ փող ուզելու. վարդենիսցիները համոզված են՝ քաղաքապետը վերընտրվելու է (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները համոզված են, որ գործող քաղաքապետ, հանրապետական Վոլոդյա Խլոյանը վերընտրվելու նոյեմբերի 5-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:

«Մեր Խլոյանը երկար տարվա աշխատող է, նորմալ աշխատում է, ոչ մի բողոք չունեմ: Նա այնպիսի մարդ է, որ իրիգունը մտնում է տուն, սաղ քաղաքն իրանից փող է ուզում, իրեն նեղություն են տալիս, բոլորի խնդրանքները սիրով կատարում է»,- նշեց Վարդենիսի բնակիչներից մեկը:

Գրեթե բոլորը կրկնում էին, որ գործող քաղաքապետը իր հնարավորությունների... Читать дальше...

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում երեկ տեղի է ունեցել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական... Читать дальше...

Էռնեստո Վալվերդե. Ես նույնպես անհատական հսկողություն է կիրառում Մեսսիի նկատմամբ և պարտվում

Tert.am (hy) 

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության «Ժիրոնայի» հետ խաղում մրցակցի կողմից Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական հսկողության սահմանը:

Читать дальше...

Այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է կենցաղային տեխնիկայի առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման աճ

Tert.am (hy) 

2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային տեխնիկայի և սարքավորումների առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ:

Բնակչության շրջանում նկատելի  մեծացել է կենցաղային  տեխնիկայի պահանջարկն ու գնողունակությունը: Ներկայացնում ենք տեղեկանք ներմուծման ծավալների մասին, որն «Արմենպրես»-ին է տրամադրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Միջազգային տիեզերական կայանի թռիչքի բարձրությունը կավելացվի 800 մետրով

Tert.am (hy) 

Միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը փոփոխությունների կենթարկվի «Պրոգրես ՄՍ-07» բեռնատար նավին հարմարեցվելու համար: Մանևրից հետո՝ սեպտեմբերի 27-ին, կայանի թռիչքի միջին բարձրությունը պետք է ավելանա 800 մետրով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թռիչքների կառավարման կենտրոնի ներկայացուցիչը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *