Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 30.09.2017

Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել յագուարի և կայմանի դաժան մենամարտը Բրազիլիայում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Բրազիլիայում ճանապարհորդող լուսանկարիչ Քրիս Բրանսկիլին հաջողվել է ֆիքսել երկու հզորագույն կենդանիների արտասովոր մենամարտը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, հազվագյուտ տեսարանին լուսանկարիչն ականատես է եղել գետի ափին: Սաֆարի-տուրի ժամանակ նրան տեղեկացրել էին, որ տարածքում յագուարի են նկատել:

Հետևելով գիշատչին՝ նրան հաջողվել է տեսնել վերջինիս հարձակումը գետից դուրս եկող հսկա կայմանի վրա: Կոկորդիլոսը դիմադրություն է ցույց տվել, սակայն չի կարողացել դուրս գալ ուժեղ հակառակորդի ճանկերից:

Լուսանկարիչը... Читать дальше...

Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնան» կարող է միանալ անգլիական Պրեմիեր լիգային

Tert.am (hy) 

Լարվածությունը մեծանում է Իսպանիայի հյուսիարևմտյան շրջանում, քանի որ Կատալոնիան պայքարում է անկախության հանրաքվե անցկացնելու համար:

Ինչպես նշում է Business Insider-ըմ, երկարատև քննարկումներից և բազմաթիվ որոշումներից հետո իր խոսքն է ասել նաև ինքնավար մարզի սպորտի նախարարը՝ նշելով, որ անկախությունը հսկայական ազդեցություն կունենա աշխարհի ամենահարուստ և առաջատար ֆուտբոլային թիմերից մեկի՝ «Բարսելոնայի» վրա։

Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգերասի խոսքով՝ անկախության դեպքում «Բարսելոնա»... Читать дальше...

Չինաստանում կենդանաբանական այգուց 78 կոկորդիլոս է փախել

Tert.am (hy) 

Չինաստանի Սիչուան նահանգում գործող կենդանաբանական այգիներից մեկն ստիպել է տեղի բնակիչներին անհանգստանալ:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այգին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տերարիումի վերանորոգման ժամանակ արգելոցի տարածքից 78 կոկորդիլոս է փախել: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են հաստատության ղեկավարությունից, խոսքը կոկորդիլոսի ձագերի մասին է:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկկենցաղների մեծ մասը հեռու չի փախել, 73-ին հաջողվել է բռնել և վերադարձնել կենդանաբանական այգի: Սակայն կոկորդիլոսներից 5-ը դեռևս չեն գտնվել... Читать дальше...

Էլիզաբեթ II-ն արգելել է «Աստղային պատերազմների» նկարահանումներն իրականացնել Վինձորյան այգում

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը թույլ չի տվել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 8-րդ մասի ստեղծողներին նկարահանումներ իրականացնել Բերքշիրի Վինձորյան այգում, որը պատկանում է թագավորական ընտանիքին:

«Մենք չենք նայում աստղային անուններին կամ աստղային ֆիլմերին: «Աստղային պատերազմները» բավականին լայնամասշտաբ ծրագիր է, մեծ վտանգ կար այգու համար», - Life.ru-ն փոխանցում է Միացյալ Թագավորության տիրույթների ներկայացուցիչ Նիք Դեյի խոսքը:

Նա ընդգծել է նաև, որ մերժում է այգու տարածքում... Читать дальше...

Հռոմի պապը իտալացի քաղաքապետներին կոչ է արել «ընդարձակել հրապարակները» փախստականներին ընդունելու համար

Tert.am (hy) 

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իտալացի քաղաքապետներին կոչ է արել կրկնապատկել Իտալիա ժամանած փախստականների ինտեգրմանն ուղղված ջանքերը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման կոչով քահանայապետը հանդես է եկել քաղաքապետների հետ շաբաթօրյա հանդիպման ժամանակ: Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում են քաղաքային իշխանությունները, և այդ պատճառով կոչ է արել նոր մարտավարություն կյանքի կոչել, որի նպատակն է երկիր ժամանած մարդկանց փոթոցում չթողնել:

«Խոսքը բարձրահարկ աշտարակների կառուցման մասին չէ... Читать дальше...

Մենք մեզ իմաստուն ենք պահում, կարողանում ենք ռուս-թուրքական ճգնաժամը լուծել առանց պատերազմի. Եվգենի Սատանովսկի

Tert.am (hy) 

Ռուսաստանն ու Թուրքիան տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն, բայց նաև լուրջ տարաձայնություններ՝ առաջին հերթին Սիրիայի հարցում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Նա նշեց, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա լուրջ խնդիրները կողմերը կարողանում են լուծել: «Թուրքիան մեզ հետ լուրջ խնդիրներ ունի, որովհետև այն, ինչ ուզում է Թուրքիան, դուրս է գալիս այն սահմաններից, որոնք... Читать дальше...



Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ

Tert.am (hy) 

Թեհրանն արգելել է վառելիքի և քսանյութերի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանի քաղաքներ և բնակավայրեր: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:

«Միջազգային տրանսպորտային ընկերություններին և վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել վառելիքի և քսանյութերի տեղափոխումից քրդական տարածաշրջան մինչև հետագա հրահանգներ ստանալը», - ասվում է Իրանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին: Գերատեսչությունն այն ուղարկել... Читать дальше...

Կուբացի երգչուհին ուղերձ է գրել և շշի մեջ դնելով նետել է ծովը. «Իրմա» փոթորիկն այն հասցրել է Ֆլորիդայի ափերը

Tert.am (hy) 

Կուբացի արընդբի ոճի կատարող Չիլա Լինը, ով հաջողության է հասել դեռևս պատանի տարիներից, ցանկանում է հասնել ավելիին և միջազգային աստղ դառնալ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, երգչուհու այդ ձգտումն է, որն դրդել է նրան երկտող գրել և այն տեղադրելով գինու շշի մեջ՝ նետել ծովը: Աֆրո-կուբայական աստվածուհուն ուղղված նրա նամակը, որում հաջողակ կարիերայի շարունակություն էր խնդրում իր համար, երգչուհին ծովն է նետել Հավանայի ափամերձ եկեղեցու հարևանությամբ:

Չիլայի խոսքով՝ ինքը կցանկանար, որ իր կարիերան նույնքան երկար -ճանապարհ անցներ... Читать дальше...

Royal Caribbean-ը դադարեցրել է շրջագայությունը և նավն ուղարկել է Պուերտո Ռիկո՝ օգնելու կործանարար փոթորիկից տուժածներին

Tert.am (hy) 

Ամերիկյան Royal Caribbean ընկերությունը, որը ծովային  շրջագայություններ է իրականացնում աշխարհով մեկ, դադարեցրել է իր աշխատանքը՝ «Իրմա» և «Մարիա» փոթորիկներից տուժած Պուերտո Ռիկոյին նավով օգնություն հասցնելու համար:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, 3114 ուղևոր տեղափոխող նավը նախօրեին գտնվելիս է եղել կղզու մայրաքաղաք Սան Խուանում, որտեղից կուղևորվի Սենտ Կրուա և Սենտ Թոմաս կղզիներ՝ անհրաժեշտ իրեր հասցնելով տուժածներին և տեղահանված անձանց տեղափխելու համար:

Նախատեսվում է, որ նավն... Читать дальше...

Իսպանիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի երթեր են անցկացնում Կատալոնիայի հանրաքվեի դեմ

Tert.am (hy) 

Իսպանիայի խոշորագույն քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ ի նշան բողոքի Կատալոնիայում հոկտեմբերի 1–ին անցկացվելիք անկախության հանրաքվեի դեմ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միասնական Իսպանիայի կողմնակիցների ցույցերը հանրաքվեի նախօրեին անցկացվում են ողջ երկրի տարածքում: Ցուցարարաների հանրահավաքի խոշորագույն կենտրոնն է դարձել Մադրիդի կենտրոնական Սիբելես հրապարակը:

Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Մադրիդի կենտրոնական հրապարակում մոտ 10 000 մարդ է հավաքվել: Միջոցառումն իրականացվում է «Իսպանիան միասնական է»... Читать дальше...

Իրավապաշտպանները հաղորդել են Բաքվում տասնյակ միասեռականների ձերբակալության մասին

Tert.am (hy) 

Բաքվում ավելի քան 50 միասեռական և տրանսգենդեր են ձերբակալվել  սեպտեմբերի 29-ին իրականացված մի շարք ոստիկանական արշավների ընթացքում: Այս մասին հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով տեղի ակտիվիստների և իրավապաշտպաններին:

Իշխանությունների խոսքով՝ ստուգումներն իրականացվում են ի պատասխան բնակիչների զանգվածային բողոքների հիման վրա, որոնք իբրև թե կոչ են անում վերջ դնել Ադրբեջանի մայրաքաղաքում տիրող անօրինական մարմնավաճառությանը:

Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածներից մի քանիսը մինչև 30 օրվա... Читать дальше...

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սիրիայում ԻՊ-ի գրոհը կասեցրած ավիահարվածների տեսանյութը

Tert.am (hy) 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է ՌԴ Ռազմատիեզերական ուժերի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումների դիրքերին հասցրած ավիահարվածների ընթացքը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, հրապարակված տեսանյութում երևում է գրոհայինների տեխնիկայի և ենթակառուցվածքների ռմբակոծման պահը:

Ինչպես ընդգծել են ռազմական գերատեսչությունից, վերջին 10 օրում ռուս օդաչուները ավելի քան երկու հազար գրոհային են ոչնչացրել, որոնցից առնվազն 400-ը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ էին... Читать дальше...

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչի հանդիպումը թալիշցիների հետ ընդառաջ է այսօրվա մեր անորոշությանը. Թալիշի գյուղապետ

Tert.am (hy) 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը տեղեկացել է, որ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ և որ նրան է ներկայացվել 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունները: 

Tert.am-ի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ հանդիպել են Թալիշից տեղահան եղած և Չարենցավանում բնակություն հաստատած 5 և Երևանում ապրող 1 ընտանիքի ներկայացուցիչների հետ... Читать дальше...

Սիրիացի մայրն ու դուստր ծննդաբերել են միաժամանակ և երեխաներին անվանակոչել Էրդողանի պատվին

Tert.am (hy) 

Թուրքիայում սիրիացի մայր ու աղջիկ ծննդաբերել են միևնույն ժամանակ՝ կեսարյան հատման օգնությամբ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 42-ամյա Ֆաթմա Բիրինչին և նրա 21-ամյա դուստր Գեյդ Բիրինչին իրենց երեխաներին լույս աշխարհ են բերել այսօր ավելի վաղ` Քոնիա քաղաքի հիվանդանոցում: Նշվում է, նրանք իրենց հղիության մասին իմացել են նույն շաբաթվա ընթացքում:

Սիրիացի ընտանիքն իրենց հայրենի քաղաքից հեռացել է երեք տարի առաջ՝ փախչելով քաղաքացիական պատերազմի դժվարություններից:

Թուրքական լրատվամիջոցների... Читать дальше...

Հարցումների էլեկտրոնային բազա ստեղծելու գաղափարը լավն է, բայց ոչ արդյունավետ. կարծիքներ

Tert.am (hy) 

Իրավապաշտպանները դժվարանում են առայժմ ասել, թե տեղեկատվական հարցումների էլեկտրոնային՝ առցանց բազա ստեղծելու արդարադատության նախարարության գաղափարն ինչ արդյունքներ ու ինչ հետևանքներ կունենա:

Tert.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հորդորեց սպասել՝ նշելով, որ առաջարկը դեռևս շատ նախնական փուլում է:

«Եկեք սպասենք, տեսնենք՝ կստեղծվի, թե ոչ: Բայց ասեմ, որ գաղափարը վատ գաղափար չէ: Խնդիրն այն է՝ որքանով այն կօգտագործվի հանրության կողմից... Читать дальше...

Լևոն Արոնյանն ու Արիանա Քաոլին ամուսնացել են. պսակադրության ուշագրավ դրվագները` ֆոտոշարքով

Tert.am (hy) 

Սաղմոսավանքում այսօր կայացավ տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, հայկական եկեղեցում փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։

Զույգի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն  է։

Tert.am Life-ը ներկա է եղել արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագները։

Զույգը միասին է արդեն 11 տարի։ Նրանց ծանոթությունը կայացել... Читать дальше...

Տրիկոտաժի գործարանում քնե՞մ. «Ծառուկյան» դաշինքի մարզից ընտրված պատգամավորը հաստատում է` Երևանում տան վարձակալության համար ԱԺ –ից գումար է ուզել

Tert.am (hy) 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Լոռու նախկին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ապրում է շարքային ՀՀ քաղաքացու նման և ունի նույն կարիքները, դեռ մի բան էլ ավելին:

«Բոլոր ժողովուրդն էլ գիտի՝ իմ վիճակն ինչ է, ես հարուստ չեմ: Իմ կյանքի որակը ժողովուրդը գիտի: Իմ ընտրողները գիտեն, որ ես սովորական ժողովրդին հավասար կյանքի որակ ունեմ: Նույնիսկ ավելի վատ»,-Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Վանիկ Ասատրյանը՝  չհերքելով, որ մարզից ընտրված պատգամավոր լինելով ու Երևանում բնակվելու խնդիր ունենալով, դիմում է գրել... Читать дальше...

«Տաքսի» ֆիլմի աստղը Ղրիմ այցելելուց հետո հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի ցանկում

Tert.am (hy) 

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կենտրոնի տվյալների բազայում, ինչի համար պատճառ է հանդիսացել նրա այցելությունը Ղրիմ:

«Ուկրաինայի պետական սահմանի գիտակցաբար խախտում՝ Ռուսաստանի օկուպացրած Ղրիմ ներխուժելու մտադրությամբ»,  Корреспондент-ի փոխանցմամբ՝ որպես մեկնաբանություն նշվում  «Միրոտվորեցի» կայքում:

Կայքը հիշեցնում է, որ Նասերին «բազմիցս դատապարտվել է ծեծկռտուքների մասնակցելու... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *