Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 23.09.2017

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Читать дальше...

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Սիրիայում և Իրաքում բանակի գործունեության մանդատի ժամկետը

Tert.am (hy) 

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում զինվորականների գործունեության մանդատի ժամկետը:

Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հիշեցնելով, որ գործող մանդատի ժամկետն սպառվում է հոկտեմբերի 30-ին: Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է իրաքյան Քուրդիստանում նախատեսված անկախության հանրաքվեի անցկացումից երկու օր առաջ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչի հանրաքվեի արդյունքները և քվեարկությունը համարում է վտանգավոր և ապակայունացնող:

Ինչպես նշվում է... Читать дальше...

Էկվադորի նախագահը խոստացել է ապագայում ևս ապաստան տալ Ջուլիան Ասանժին

Tert.am (hy) 

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայատարարել է, որ իր երկրի դեսպանությունը Մեծ Բրիտանիայում կշարունակի ապաստան տրամադրել WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժին:

«Էկվադորը որոշում է կայացրել քաղաքական կացարան տրամադրել պարոն Ասանժին, քանի որ ինչպես և Ասանժը մտածում է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Էկվադորում մահապատիժ չկա, այդ իսկ պատճառով մեր երկիրն իրավասու է Ասանժին կացարան տրամադրել: Մենք կշարունակենք նրան պաշտպանություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դե կարծում ենք, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ»... Читать дальше...

Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

Tert.am (hy) 

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ: «Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է նա:

Դիվանագետը հավելել է, որ Անկարան այն «պատրանքների մեջ է, որ ահաբեկչությունը կօգնի իրենց դիվերսիոն գործողություններին Սիրիայում»:

Մուալեմի... Читать дальше...

Պրահայում ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստը վայրէջք է կատարել հանդիսականների վրա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը վայրէջք է կատարել ավիաշոուն դիտելու եկած կնոջ և երեխայի վրա:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Չեխիայի Զինված ուժերի մամլո ծառայության ներկայացուցչին, տղամարդն ուժեղ քամու պատճառով դուրս է եղել վայրէջքի համար նախատեսված շրջանից: Նա ընկել է այն գոտում, որտեղ կանգնած են եղել հանդսիականները:

Նրանից բացի ևս երկու մարդ վնասվածք է ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պարաշյուտիստին ևս բուժօգնություն... Читать дальше...

Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել

Tert.am (hy) 

Մեքսիկայի ափերից ոչ հեռու 5.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանության կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մեքսիկական Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում, երկրաշարժի օջախը գտնվել է 74.2 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայում 7.1 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով... Читать дальше...

ԱՄՆ-ն ամրագրեց, որ ՀՀ-նն կարևոր դեր ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու գործում, որ զսպում է ագրեսիվ մտադրություններ ունեցողներին. Ռ. Մեհրաբյան

Tert.am (hy) 

Հայաստանը կարևոր տեղ ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչն ամրագրվեց ԱՄՆ-ի կողմից:

Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հայաստանի անկախության 26-րդ ամյակի առթիվ իրենց կողմից հղված շնորհավորական ուղերձներում խոսել էին տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում Հայաստանի դերի մասին:

«ԱՄՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը ագրեսիվ նպատակներ չի հետապնդում... Читать дальше...



Ավստրիայում մուսուլման կանայք կտուգանվեն դեմքը ծածկող հագուստ կրելու համար

Tert.am (hy) 

Ավստրիայի կառավարությունը պաստառներ և թռուցիկներ է տարածում՝ զգուշացնելով մուսուլման կանանց, որ դեմքը ծածկող քող կրելու համար վերջիններս կարող են տուգանվել:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, իշխանություններն այս հանրային արշավը ձեռնարկել են՝ նիկաբ և բուրկա կրելու արգելքի մասին օրենսդրության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:

Նոր օրենքի համաձայն՝ յուրաքանչյուրն, ով դեմքը ծածկող հագուստ կկրի հանրային վայրում, կարող է տուգանվել 150... Читать дальше...

Միթե՞ չենք կարող Հայաստանում գտնել 30-40 հոգի, որոնք անշահախնդիր կաշխատեն, առանց ատկատի. Հակոբ Ավետիքյան

Tert.am (hy) 

Բոլոր ծրագրերը կմնան հայտարարությունների, ուղերձների ու բաղձանքների մակարդակում, եթե մենք գործնական՝ օրը օրին, ժամը ժամին աշխատող մի գրասենյակ չստեղծենք, որտեղ մի խումբ իրավաբաններ ու տնտեսագետներ կզբաղվեն սփյուռքի ներդրումները ապահով իրականացնելու գործընթացով. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:  

«Ինչ ուզում եք անունը դրեք՝ կարևոր չէ, կարևորը այդ գրասենյակն անշահախնդիր կերպով մարդկանց օգնի... Читать дальше...

Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգությունը հիմնականում պահպանվել է, եկե՛ք և համոզվեք. Արմեն Աշոտյանը ադրբեջանցի լրագրողներին հրավիրել է ՀՀ (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին` Արմեն Աշոտյանը անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։

Ի դեպ... Читать дальше...

Ընտանեկան լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մեկի

Tert.am (hy) 

Ընտանեկան լուսանկարները հանդիսանում են մեր կյանքի անբաժանելի մասը, չէ որ դրանց շնորհիվ մենք պահպանում ենք արժեքավոր և հուզիչ հիշողությունները նրանց մասին, ովքեր մեր կողքին են եղել:

Ինչպես գրում է interesnoznat.com-ը, լուսանկարներն ավելի հաճախ ուրախ հիշողություններ են արթնացնում, ինչն էլ ապացուցում է ներկայացված ֆոտոշարքը, որում տեղ են գտել ամենահետաքրքիր ընտանեկան լուսանկարները: Դրանցում պատկերված են մի քանի սերունդների ներկայացուցիչներ, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնում տեսարանը:

Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը

Tert.am (hy) 

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան... Читать дальше...

Չինաստանը կկրճատի նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա

Tert.am (hy) 

Չինաստանն ամբողջությամբ կարգելի գործվածքի ներկրումը Հյուսիսային Կորեայից, ինչպես նաև կսահմանափակի էներգետիկ մատակարարումները երկիր:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից: Դրանք սահմանվել են ի պատասխան Փհենյանի՝ սեպտեմբերին իրականացրած միջուկային փորձարկումներին:

Պատժամիջոցներն ընդունվել են ՄԱԿ-ի բանաձևից հետո, որի քննարկումների ժամանակ Պեկինն ու Մոսկվան ընդդիմացել են նավթամթերքների մատակարարումը Հյուսիսային Կորեա ամբողջությամբ դադարեցնելու... Читать дальше...

Շրիլանկացի հարսնացուն 3 կմ երկարությամբ սարի է կրել, որը բռնել է250 երեխա (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Շրի Լանկայում հետաքննություն են սկսել ամուսնական զույգի նկատմամբ, որը հարսանիքի ժամանակ հարյուրավոր երեխաների է օգտագործել հարսնացուի սարիի «պոչը» բռնելու համար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, շուրջ 250 աշակերտ է մասնակցել հարսնացուի՝ 3 կմ երկարությամբ սարին տանելու արարողությանը, երբ նորապսակները քայլելիս են եղել Կանդի քաղաքի գլխավոր փողոցով:

Երեխաների պաշտպանության ազգային կազմակերպությունը հայտարարել է, որ նման միջոցառման ժամանակ երեխաներին շահագործելը դասերի ժամերին հակաօրինական է... Читать дальше...

Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Համերգի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 

Ինչու՞ պետք է ԼՂ հիմնախնդիրն այլ երկրի համար կարևոր լինի, այն մեզ համար է կարևոր․ փորձագետը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերը հանրության կողմից գերագնահատվելու մասին

Tert.am (hy) 

Մինչև մենք Ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծենք, երկրները փորձելու են իրենց օգուտը քաղել այդ հիմնախնդրից. փորձագետը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերի մասին

Читать дальше...

ՀՀ-ում ամեն 36 ժամը մեկ մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. «ԷԿՈՍԵՆՍ»-ը ձեռք է բերել բարձր ճշգրտությամբ ախտորոշող միջոց (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հեղուկ ցիտոլոգիական սարքավորումային ախտորոշման միջոցն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտությունը 100 % ճշգրտությամբ է ախտորոշում։ Սարքավորումը վերջերս ձեռք է բերել «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատոր կենտրոնը։ Արգանդի պարանոցի քաղցկեղը, տարածվածության առումով, աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։

«Հայաստանում ամեն 36 ժամը մեկ, իսկ աշխարհում ամեն րոպեն մեկ, մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Տարեկան մենք մինչև 300 կնոջ մահ ենք ունենում արգանդի պարանոցի քաղցկեղից, այդ մահերը սովորաբար լինում են երիտասարդ... Читать дальше...

Խարբերդի ամառանոցների տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, փլատակների տակ քաղաքացի է մնացել

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Shamshyan.com-ի տեղեկություններով` տան փլատակների տակ մարդ... Читать дальше...

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն առաջին դասական պարտիայում ոչ-ոքի խաղաց Լիրենի հետ

Tert.am (hy) 

Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *