Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 21.09.2017

Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանը փակվել է մասնավոր ինքնաթիռի վթարից հետո

Tert.am (hy) 

Ստամբուլի «Աթաթուրքի» անվան գլխավոր օդանավակայանը փակվել է թռիչքների համար:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են հինգշաբթի տեղի ունեցած վթարից հետո: Օդակայանի թռիչքուղու վրա մասնավոր ինքնաթիռ է վթարվել:

TC-KON կոչվող մասնավոր օդանավը վթարվել է վայրէջք կատարելիս: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարո՛ն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով երջանկություն և առաջընթաց:

Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարեդարձը, և ես գիտակցում եմ այն ճանապարհը, հաճախ դժվար, որ անցել է հայ ժողովուրդը կայուն... Читать дальше...

Չինուհին թռչող ապակյա մեքենաների նախագիծ է մշակել Renault-ի համար

Tert.am (hy) 

Renault ընկերությունը բրիտանական արվեստների և դիզայնի քոլեջի հետ համատեղ մրցույթ է իրականացրել ուսանողների շրջանում, որի շրջանակներում մասնակիցները պետք է ապագայի տրանսպորտային միջոցը մշակեին:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, մրցույթում հաղթող է ճանաչվել 23-ամյա չինուհի Յուչեն Ցաին՝ ներկայացնելով թռչող ապակյա «պղպջակների» նախագիծը: 

Նրա գաղափարն ստացել է The Float անվանումը: Տրանսպորտային միջոցն իրենից ներկայացնում է ապակյա գունդ՝ առանց անիվների. Սարքը կարող է տեղաշարժվել ցանկացած... Читать дальше...

Թենիս. Նադալը և Ֆեդերերն առաջին անգամ միմյանց հետ հանդես կգան զուգախաղում

Tert.am (hy) 

Իսպանացի Ռաֆայել Նադալը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ կարիերայում «Laver Cup» կոմերցիոն մրցաշարում միմյանց հետ հանդես կգան զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Պրահայում:

Читать дальше...

Մոսկվայից Գյումրի ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում

Tert.am (hy) 

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:

Ինչպես հայտնում է Вести-ն, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել... Читать дальше...



Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ֆուտբոլասեր շունը ներխուժել է խաղադաշտ և զավթել գնդակը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ գնդակի նկատմամբ ակնհայտ սեր ունեցող շունը ներխուժել է խաղադաշտ և զավթելով գնդակը՝ ցուցադրել է իր ֆուտբոլային ունակությունները:

Ինչպես հայտնում է Boredpanda.com-ը, միջադեպը տեղի է ունեցել «Սան Լորենսո»-«Արսենալ դե Սարանդի» թիմերի հանդիպման ժամանակ, որն արդյունքում ավարտվել է տան տերերի նվազագույն հաղթանակով:

Ինչպես երևում է համացանցում հարապարակված տեսանյութում, շանն անչափ դուր է գալիս գնդակով խաղը և չի ուզում այն բաց թողնել: Խաղից հետո... Читать дальше...

Թրամփի՝ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձից հասկացվում է, որ ուշադրություն է դարձվելու ՌԴ-ի դաշնակից Հայաստանի ռազմաքաղաքական քայլերին. Էդուարդ Աբրահամյան

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ ուղղված ուղերձը գրողը խորապես տիրապետում է այսօրվա Հայաստանում տիրող ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին և զարգացումներին։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՆԱՏՕ-ի... Читать дальше...

ՄԱԷ-ն 10 մլն դոլար կփոխանցի ԱՄՆ-ին՝ «Իրմա» փոթորիկից տուժածներին օգնելու համար

Tert.am (hy) 

Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլն դոլար կփոխանցեն ԱՄՆ-ին՝ «Իրմա» ավերիչ փոթորիկի հետևանքների հաղթահարման նպատակով, այս մասին գրում է The National պարբերականը: 

Միջոցները կծախսվեն Ֆլորիդայի՝ փոթորիկից ամենից շատ տուժած շրջաններում շինարարական աշխատանքների իրագործման համար:

«ՄԱԷ-ի ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում փոթորիկից տուժած Ֆլորիդայի բնակիչներին», - այդ առիթով շեշտել է ԱՄՆ-ում ՄԱԷ-ի դեսպանը:

Նշեք, որ «Իրմա»-ն Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված... Читать дальше...

Դոմինիկանայում 15 մարդ է զոհվել՝ կղզին խոցած դարի հզորագույն փոթորկի պատճառով

Tert.am (hy) 

Դոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը անհետ կորած են համարվում:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:  

Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:

Վարչապետի... Читать дальше...

Գյումրին ՀՀ-ի եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտը պահպանել է, բայց տուրիստական երթուղիներից դուրս է մնացել. Շիրակի մարզպետը՝ ծրագրերի մասին

Tert.am (hy) 

Մեր ամենամեծ ցավն է, որ հիմնական տուրիստական երթուղիներից Շիրակի մարզը դուրս է մնացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ համաձայնվելով, որ չնայած նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալուն՝  զբոսաշրջիկները Գյումրի քիչ են այցելում:

«Խնդիրն այն է, որ տուրիստական պրոդուկտի մշակման խնդիր ունենք և այդ պրոդուկտը ճիշտ փաթեթավորելու և տուրօպերատորներին ներկայացնելու: Մենք, իհարկե, ունենք տուրիզմի լայն հնարավորություն ամբողջ սպեկտրով՝ թե՛ քաղաքային տուրիզմով,... Читать дальше...

Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը. նրա կարողությունը կազմում էր 44.7 մլրդ դոլար

Tert.am (hy) 

95 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գործարար, L‘Oreal միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Բետանկուրի ընտանիքի հայտարարությունը:

Բետանկուրը, ում կարողությունը Forbes հանդեսը գնահատել էր 44.7 մլրդ դոլար, համարվում էր աշխարհի ամենահարուստ կինը: Նրա ընտանիքին է պատկանում L’Oreal-ի բաժնետոմսերի 33.1 տոկոսը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը:

Բետանկուրի մահվան մասին մանրամասներ չեն հաղորդվում... Читать дальше...

Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ այնտեղի իշխանություններից ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ․ Քուրդիստանում հայազգի պատգամավոր

Tert.am (hy) 

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝ Քուրդիստանում բոլոր  փոքրամասնությունները սեպտեմբերի 25-ին պետք է քվեարկեն անկախության համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե Քուրդիստանի անկախությունը հռչակվի,  դրանից հետո կառավարությունը կբանակցի Իրաքի հետ՝ հասկանալու համար՝ հանրաքվեի արդյունքներ Իրաքի իշխանություններն ընդունու՞մ են, թե՝ ոչ:

Խոսելով Քուրդիստանում հայ համայնքի՝ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման մասին՝ նա նշեց․ «Գրեթե 3000 հայ կա Քուրդիստանում... Читать дальше...

Կիևում գովազդային նկարահանումներին մասնակցել է Ջեյսոն Սթեթհեմի նմանակը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Օլիմպիյսկի» ազգային մարզադաշտում գովազդ է նկարահանվել՝ բրիտանացի կինոդերասան Ջեյսոն Սթեթհեմի ուկրաինացի նմանակի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Ալեքս Լևչենկո անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք պատկերվել էին սեպտեմբերի 23-ին, որոնք բացահայտում են, որ նկարահանումներին մասկացած դերասանը Սթեթհեմը չէ:

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով Երևանի նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը

Tert.am (hy) 

Ընդգծելով Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության մարտահրավերներին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր շնորհավորել է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը, որում վերջինս գովաբանել է Երևանի «նվիրվածությունը տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղաղապահ գործողություններին»:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից... Читать дальше...

Բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանների վրա ծծմբաթթու լցնելու գործով շարժ չկա, սառնարանները 15 օր առաջ նորից են փչացել

Tert.am (hy) 

Բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա»- ի սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա ծծմբաթթու լցնելու փաստով հարուցված քրեական գործով որևէ տեղաշարժ չկա. ժամանակ առ ժամանակ Վահրամ Միրաքյանին Քննչական կոմիտե են հրավիրում, փաստաթղթերի ծանոթանում, ստորագրում, հեռանում:

Այս մասին  Tert.am-ին հայտնած գործարարն ասաց, որ, որքանով տեղյակ է, որևէ կասկածյալ չի հայտնվել: Հարցին, էլ թե հավատո՞ւմ է, որ գործը կբացահայտվի, Վահրամ Միրաքյանն ասաց.«Ճիշտն ասած, ոստիկանական համակարգի հետ գործ ունենալու փորձ չեմ ունեցել... Читать дальше...

Անտոնիու Գուտերեշը Ռոհանիին խնրել է իրանական բանտից ազատ արձակել ՄԱԿ-ի նախկին աշխատակցին

Tert.am (hy) 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին խնդրել է ազատ արձակել երկրում ձերբակալված ՄԱԿ-ի նախկին աշխատակից Բաքեր Նամազին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է միջազգային կառույցի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Ռոհանիի և Գուտերեշի հանդիպման ավարտին:

«Գլխավոր քարտուղարը բարձրացրել է այս հարցն ու կրկին խնդրել ազատ արձակել Բաքեր Նամազիին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից», - ասել է ՄԱԿ-ի մամլո քարտուղար... Читать дальше...

Եվրոպական շատ երկրների համբերության բաժակը լցվել է. Ռուբեն Սաֆրաստյանը` Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին

Tert.am (hy) 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը  Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գերմանիայի կողմից Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը սահմանափակելուն ուղղված քայլերին, ասաց, որ Թուրքիան և Գերմանիան ունեն լավ զարգացած տնտեսական կապեր և Գերմանիան գիտի, թե ինչ է անում և ինչպես պետք է ճնշի Թուրքիային:

«Փաստ է, որ տնտեսական առումով Թուրքիան բավական կապված է Գերմանիայի հետ, և եթե Գերմանիան փորձում է սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում... Читать дальше...

Թել Ավիվում շարժիչի բռնկման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել 180 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

Tert.am (hy) 

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Lufthansa ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:

Ինչպես հաղորդում է The Times of Israel պարբերականը, Airbus A321 օդանավում 180 մարդ է գտնվել: Օդանավով թռչելիս է եղել իսրայելական քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռի թռիչքից մոտավորապես կես ժամ հետո ուղևորները պայթյուն հիշեցնող ձայն են լսել: Վայրէջքի ժամանակ շուրջ 50 հատուկ մեքենա է օգտագործվել... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *