Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 10.11.2017

Ֆիլիպինների նախագահը խոստովանել է 16 տարեկանում գործած սպանությունը

Tert.am (hy) 

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ դեռահաս տարիքում դանակներով պայքարի ժամանակ մարդ է սպանել: Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, որն անցնում է Վիետնամում: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Читать дальше...

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Tert.am (hy) 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, ԵԱՏՄ նիստի ընթացքում քննարկվել են  անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» hամաձայնագրի... Читать дальше...

Եվգենի Բուշմանով. Երբ ունենում ես մեծ առավելություն ու անսպասելի գոլ ես բաց թողնում, նյարդերը լարվում են

Tert.am (hy) 

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանին հաղթելուց հետո կիսվեց տպավորություններով:

Читать дальше...

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

Гала ТВ 

Նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներին և ՀՀ-ում ու ԱՀ-ում հետսահմանադրական գործընթացներին վերաբերող... Читать дальше...

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց` քվորում չապահովելու պատճառով (տեսանյութ)

Tert.am (hy) 

18.38

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ քվորում չապահովելու պատճառով:

Այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: Հանձնաժողովի նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ Ալիկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Ռոմիկ Մանուկյանը: Քննարկմանը եկել էին նաև ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Կարինե Աճեմյանը: Նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի ժամը 11-ը:

18.11

«Զինվորական... Читать дальше...

Դասադուլ անող ուսանողներն ԱԺ-ի դիմաց են, նրանց չհաջողվեց մասնակցել քննարկմանը

Tert.am (hy) 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ դուրս եկած ու դասադուլ անող ուսանողներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Այս պահին ԱԺ Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 2-րդ ընթերցումից առաջ քննարկվում է դժգոհության առիթ դարձած օրենքի նախագիծը:

Ակցիայի համակարգող խմբի անդամները թեպետ ցանկանում էին ներկա գտվել և հանձնաժողովի նիստին, միևնույն է, նրանց չհաջողվեց՝  հանձնաժողվի նախագահի հետ կապ հաստատել... Читать дальше...

Այդ մեղադրանքները կեղծիք են. Վեդիի թիվ 2 մանկապարտեզի տնօրենը` իրեն ուղղված ծնողների մեղադրանքների մասին

Tert.am (hy) 

Վեդիի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանջոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի մանկապարտեզ հաճախող սաների ծնողները մեղադրանքներ էին ուղղում տնօրենի հասցեին, որ երեխաներին սնունդն ամբողջությամբ չի տրվում, ծնողների հետ կոռեկտ չի շփվում, ծնողներից հավելյալ գումարներ է հավաքում և այլն:

Սվետա Մանջոյանն ասաց, որ երեկ Վեդու քաղաքապետարան մարզպետարանի աշխատակազմից մարդիկ են հրավիրել, եղել է ծնողական ժողով, մասնակցել են հարյուրից ավելի ծնողներ, և նրանք ոչ մի կարգի բողոք չեն ներկայացրել... Читать дальше...



Մեկ շաբաթվա ընթացքում «Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցներն առգրավել են 129 հատ «սիգ» տեսակի ձուկ. Բննախ

Tert.am (hy) 

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։

Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ»  տեսակի ձուկ և 10,5 կգ խեցգետին: 87 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին... Читать дальше...

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն հաջորդ շաբաթ

Azatutyun.am 

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին Սոչիում կհանդիպեն տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ՝ այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, երկու առաջնորդները քննարկելու են նաև երկկողմ առևտրա-տնտեսական կապերը, համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Վեց տարի շարունակվող Սիրիական պատերազմում Մոսկվան ու Անկարան աջակցում են հակամարտող տարբեր կողմերի: Ռուսաստանը... Читать дальше...

Ճերմակազգեստ Բրիջիտ Մակրոնը՝ Աբու Դաբիի մզկիթում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը հավատարիմ է իր ոճին՝ նույնիսկ Մերձավոր Արևելքում գտնվելու ժամանակ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ զույգն այցելել է շեյխ Զայիդի մզկիթ՝ աշխարհում ամենամեծ մզկիթներից մեկը:

Ինչպես նշում է elle.ru-ն, հատուկ այս այցի համար 64-ամյա տիկին Մակրոնն ընտրել է ճերմակաթույր Louis Vuitton կոստյում, տաբատ ու բարձրակրունկներ, մինչդեռ գլուխն ի նշան հարգանքի ծածկել է մետաքսյա գլխաշորով:

Աղբյուրը հավելում է... Читать дальше...

Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է. Արտակ Զեյնալյան

Tert.am (hy) 

Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՍԴ-ի որոշումը երկակի մեկնաբանության առիթ չի՞ տա, հաշվի առնելով պարտադիր կուտակային կենսաթոշակի ժամանակ ՍԴ-ի կատարած որոշումը:

«Սահմանադրական դատարանի եզրափակիչ մասը բավականին հստակ է, նաև այն դիրքորոշումները, որոնք հնչեցրեց ՍԴ-ն, շատ պարզ են, հասկանալի, համոզիչ և համահունչ են ՍԴ-ին ու ՍԴ մեկնաբանություններին... Читать дальше...

Մոգերինի. Վաշինգտոնը չի կարող միակողմանի կարգով դուրս գալ միջուկային գործարքից

Azatutyun.am 

Եվրամիությունը հետևելու է, որպեսզի Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագրով ստանձնված պարտավորությունները «հետագայում էլ բոլոր կողմերը ամբողջությամբ իրականացնեն»: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ելույթ ունենալով Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսին՝ Մոգերենին ընդգծել է, որ համաձայնագիրը «եվրոպական և միջազգային բազմակողմ դիվանագիտության խոշոր ձեռքբերումն է»: Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաստատել... Читать дальше...

Ղրղզստանում հարսանիքի մասնակիցները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ղրղզստանի Ջալալաբադ քաղաքում հարսանիքի հյուրերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակվել են ոստիկանության պարեկային մեքենայի վրա, այս մասին գրում է lenta.ru-ն:

Իրենց ուրախությունը բավականին բուռն արտահայտող հարսանքավորները զգուշացում են ստացել իրավապահներից, որոնք խնդրել են չաղմկել, ինչից հետո շուրջ 10 մարդ հարձակվել է նրանց վրա:

Հարբած ամբոխին ուշքի բերելու համար ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել, սակայն դա էլ չի օգնել: Իսկ երբ ոստիկանները փորձել են իրենց հետ տանել անկարգության հեղինակներից մեկին... Читать дальше...

Ավագանու կայացրած որոշումները մինչ մարտի 31-ը գործում են. Վանաձորի քաղաքապետի խոսքով՝ ինքն օրենքին հակառակ ոչինչ չի արել

Tert.am (hy) 

Վանաձորի ավագանու կայացրած որոշումները մինչ մարտի 31-ը գործում են, մի անհանգստացեք. Սահմանադրական դատարանի հրապարակած վճռից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով պնդեց, թե ինքը և ավագանին չեն գործել օրենքին հակառակ՝ նիստեր գումարելով:

««Լուսավոր Հայաստանը» և պատգամավորները դիմել էին, որ հակասահմանադրական ճանաչվեն 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը: 3-րդ կետի մասով ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, այսինքն՝ իրավազորության քվորումի մասով, որ ՀՀ Սահմանադրության հետ համահունչ չի օրենքի այդ կետը... Читать дальше...

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիայից բացատրություն է պահանջել վարչապետ Հարիրիի հրաժարականի առնչությամբ

Tert.am (hy) 

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է Սաուդյան Արաբիայի գործերի հավատարմատարին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պետք է վերադառնա երկիր՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում վարչապետի պաշտոնից նրա հրաժարականի հանգամանքներն անընդունելի են: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական աղբյուրների:

Читать дальше...

Ուսանողների հետ բանավիճում են, բայց նրանց չեն լսում. Ամերիկյան համալսարանի դասախոս

Azatutyun.am 

Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկ Ներսիսյանը կիսում է տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ դասադուլ անող ուսանողների տեսակետը՝ նշելով. - «Մեր ձայնը լսելի չէ»։ «Ես լիարժեք կիսում եմ ուսանողների բարձրացրած խնդիրները, ավելին՝ ես ոչ միայն կարծիքն եմ կիսում, այլև ազատ ժամանակ ֆիզիկապես գտնվում եմ նրանց կողքին, քանի որ ևս գտնում եմ, որ մենք լսելի չենք։ Բոլորս ականատես եղանք, որ երեկ տեղի ունեցավ հանդիպում, թվում էր՝ բանավեճ, բայց՝ երկու մոնոլոգներ», - ասաց Ներսիսյանը։ Դիտարկմանը, թե վարչապետի... Читать дальше...

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն առաջարկներ է ներկայացրել «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ

Tert.am (hy) 

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում առաջարկություններ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն առաջարկում է. Читать дальше...

ՄԱԿ-ը կոչ է արել արաբական կոալիցիային վերացնել Եմենի շրջափակումը

Tert.am (hy) 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը կոչ է արել արաբական կոալիցիայի երկրներին չեղարկել Եմենի շրջափակումը, մասնավորապես՝ դադարեցնել օդային թռիչքների ու նավահանգիստների գործարկման արգելքի հետ կապված որոշումները, որոնք խոչընդոտում են երկիր հումանիտար օգնության հասցմանը, գրում է РИА Новости գործակալությունը:

Շեշտելով, որ Եմենում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով հումանիտար օգնության կարիք ունի ավելի քան 21 մլն մարդ, որոնց թվում մի քանի միլիոնն արդեն բախվել է ծայրահեղ սովի... Читать дальше...

Նոր օրենքով փաստացի տարկետում տրվելու է նրանց, ովքեր ավարտելուց հետո պետք է ծառայեն որպես սպա, այսինքն՝ չեն նպաստելու գիտությանը. Հ. Ներսիսյան

Tert.am (hy) 

Ես լիարժեք համաձայն եմ ուսանողների հետ, ավելին՝ ես ազատ ժամանակ գտնվում եմ իրենց կողքին, քանի որ ես ևս կարծում եմ, որ մենք լսելի չենք: Այս մասին ասել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկ Ներսիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլին:

«Բոլորս ականատես եղանք, որ երեկ ուսանողների և վարչապետի ու նախարարների հանդիպում եղավ: Ենթադրվում էր՝ պետք է ընթանա բանավեճ, բայց երկու մոնոլոգ էր: Նշվում է, որ տարկետում լինելու է... Читать дальше...

Մ21. Հայաստանի հավաքականը լարված պայքարում պարտվեց Ռուսաստանին

Tert.am (sport) hy 

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ ընդունել է Ռուսաստանի իր հասակակիցներին և ցավալի պարտություն կրել:

Читать дальше...

ՆԱՍԱ-ն ցուցադրել է լուսնային տիեզերանավի փորձարկման անիմացիան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը ցուցադրել է Ascent Abort-2 կոչվող Orion լուսնա-մարսիական տիեզերանավի փորձարկման անիմացիան:

Читать дальше...

ԻՊ-ը կրկին վերահսկողություն է հաստատել Սիրիայում իր վերջին հենակետի նկատմամբ

Azatutyun.am 

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը կրկին վերահսկողություն է հաստատել Սիրիայում իր վերջին հենակետի՝ Աբու Քամալի նկատմամբ, հաղորդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը: Դիտորդական խմբի տվյալներով, ջիհադիստները ետ են վերադարձրել Իրաքի սահմանին մոտ Դեյր Զորի մարզում գտնվող այդ քաղաքի շուրջ 40 տոկոսը այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական բանակը հայտարարեց, թե դաշնակից ուժերի օգնությամբ ազատագրել է ջիհադիստների վերջին հենակետը երկրում: Սիրիայում վեցերորդ... Читать дальше...

«Ազդարարման էլեկտրոնային հարթակը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը». Սուրեն Քրմոյան

Tert.am (hy) 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:

Հանդիպմանը ներկա են եղել պետական և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սուրեն Քրմոյանը, ողջունելով մասնակիցներին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *