Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 13.11.2017

Մեդվեդևը չի խաչել ձեռքերը ՀԱՊԱ-ի գագաթնաժողովին երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու համար (լուսանկար)

Tert.am (hy) 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի հետևել ավանդույթին և չի խաչել ձեռքերը Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Читать дальше...

Զարուհի Փոստանջյան․ Ուսանողները չպետք է նահանջեն

Azatutyun.am 

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ուսանողները պետք է շարունակեն պայքարը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ՝ մինչև բավարարվեն նրանց բոլոր պահանջները:

Սա լուրջ սողանցք է, որի տակ թաքնվում են նաև բանակից խուսափողները. ռազմական փորձագետը՝ տարկետման իրավունքի համար պայքարողների մասին

Tert.am (hy) 

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ այսօր Պաշտպանության նախարարությունը փորձում է ոլորտում առկա խնդիրները լուծել և պաշտպանության ոլորտին վերաբերող օրենքների ընդունումն այդ ուղղությամբ տարվող քայլերից է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մասնավորապես տարկետման իրավունքին վերաբերող դրույթին՝ նա նկատեց, որ պետությունը, ի դեմս Պաշտպանության նախարարության, հանդես է գալիս ոչ թե պարտադրանքով, այլ առաջարկում է այլընտրանքային տարբերակներ:

«Սխալ շահարկվում է, որ տարկետման իրավունքը վերացվում է... Читать дальше...

Վիրավոր զինվորին արտերկրում վիրահատելու գումար պետությունը չի հատկացնում

Azatutyun.am 

Ռուսաստանից վերադարձած և կամավոր բանակ զորակոչված՝ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանը ծառայության ընթացքում գլխի ծանր վիրավորում էր ստացել, ըստ պաշտոնական վարկածի՝ զինակից լեյտենանտի գնդակից։ Գործն այժմ քննվում է Լեռնային Ղարաբաղի դատարանում: Գրեթե մեկ ու կես տարի է՝ 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում է։ Արդեն վերականգնվել է նրա խոսքը, տեսողությունը, կիսով չափ նաև հիշողությունը։ «Սկզբում ջուր բառն էլ չէի կաողանում ասել»,- ասում է Ալբերտը: Ամենաբարդ՝ գլխի անոթային վիրահատությունը... Читать дальше...

Վաղարշապատում 23-ամյա աղջկա են առևանգել և տեղափոխել Դիլիջան. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը հայտնաբերվել է

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուհուց  հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով... Читать дальше...

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան

Hetq  

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:



Հետախուզում է հայտարարվել բանկի մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ

Hetq  

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արագածոտնում բանկի նախկին կառավարիչը հաճախորդներից խարդախությամբ գումար է հափշտակել. ՔԿ-ն հետախուզում է հայտարարել

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն... Читать дальше...

Ակբա բանկի մասնաճյուղի նախկին կառավարիչը հաճախորդներից խարդախությամբ գումար է հափշտակել. ՔԿ-ն հետախուզում է հայտարարել

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն... Читать дальше...

Երևանում բացվել է «Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսը

Azatutyun.am 

«Մոսկվայի տանը» այսօր բացվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ցուցանմուշներից բաղկացած մի ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանում պահվող Ռոմանովների ցարական տոհմին պատկանող ուշագրավ փաստաթղթեր: «Խոսքը Ռոմանովների արքայատոհմին նվիրված բացառիկ փաստաթղթերի ցուցադրության մասին է: Խորագրել ենք ցուցադրությունը «Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից»: Այնտեղ կտեսնեք Պետրոս Մեծի, Եկատերինա կայսրուհու, Պավել Երկրորդի և նրանց մերձավորների գրած ու ստացած գրությունները, հրովատակները... Читать дальше...

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի շնորհիվ վերանորոգվել է Շենգավիթի շքամուտքերից մեկը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ նույն վայրում տեսանյութ հրապարակելուց հետո Շենգավիթ վարչական շրջանի Շևչենկո 1 շենքի նախամուտքը վերանորոգվել է:

«Շենքի մուտքն անմխիթար վիճակում էր, կարծես պատերազմից հետո լիներ: Նույն տեղում ուղիղ եթերով ներկայացրեցի ինչ վիճակ է և դրանից հետո գնացի Շենգավիթի թաղապետի մոտ: Ճիշտ է, բավականին երկար տևեցին բանակցությունները, բայց այնուամենայնիվ, մուտքն ինչ-որ... Читать дальше...

Երևանյան դպրոցում 1-ին դասարանցի երեխայի նկատմամբ բռնության մասին հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են պատրաստվում

Tert.am (hy) 

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
 
Այս մասին Tert.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին... Читать дальше...

Ս. Սարգսյանը ծանոթացել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրին

Гала ТВ 

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև... Читать дальше...

Protesting Students Disagree They Are ‘In the Minority’

Azatutyun.am 

Leaders of a pressure group protesting against a new legislation effectively scrapping draft deferments sought to downplay the opinion expressed by some officials that only a tiny minority of students is taking part in the protests as they gathered for their campaign again on Monday.

Էրդողանը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է անում դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

Azatutyun.am 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար Սոչի մեկնելուց առաջ Ռուսաստանի և Միացյալ Նահագների նախագահներին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի մասին նոյեմբերի 11-ին արած հայտարարությունը՝ Էրդողանը, ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության,  այսօր ասել է․ - «Ես այնքան էլ չեմ հասկանում նման հայտարարությունները։ Եթե ռազմական ճանապարհով կարգավորումը հարցի լուծում չէ, ուրեմն նրանք... Читать дальше...

Էվրան ձեռքերով մեքենա է քաշել և խոստացել վերադառնալ ավելի ուժեղ (տեսանյութ)

Tert.am (hy) 

«Մարսելի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ակումբից հեռանալուց հետո անգործ չի նստում: Ֆուտբոլիստը զբաղվում է ֆիզիակական պատրաստվածությամբ, որպեսզի վերադառնա ավելի ուժեղացած:

Читать дальше...

Թմրանյութ փոխադրողն իրեն մեղավոր է ճանաչել

Hetq  

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղում

Tert.am (hy) 

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 18:00-ին:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ընտրել է թիմի մեկնարկային կազմը.

Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Կամո Հովհաննիսյան, Ռուսլան Կորյան, Հներիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան, Հայկ Իշխանյան, Մարկոս, Գեղամ Կադիմյան, Ռումյան Հովսեփյան:

Պահեստայիններ. Արման Մելիքսեթյան, Գոռ Մալաքյան... Читать дальше...

Պուտինը կմասնակցի ընտրություններին․ РБК

Azatutyun.am 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2018 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին, հղում անելով Կրմելին, այսօր հաղորդել է ռուսաստանկան РБК գործակալությունը։ Մոսկվայի լրատվական և քաղաքագիտական շրջանակներում այժմ փորձում են կռահել, թե երբ և որտեղ Պուտինը հրապարակավ կհայտարարի այդ մասին։ Պնդումներ կան, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա առաջիկա դեկտմեբերին։ «Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը հաղթելու է, դրա համար էլ՝ շտապելու խնդիր չկա»,- գրում է РБК-ն... Читать дальше...

Հօդս ցնդեցին բոլոր այն պնդումները, թե շատ կարևոր է, որ «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն անցնի կոնսենսուսով. Վահան Կոստանյան

Tert.am (hy) 

Ուրբաթ օրվա նիստը, որը կարելի է անվանել մթության քողի տակ անցկացված՝ երեկոյան ժամը 9-ին, թույլ է տալիս կարծել, որ միանշանակ չեն այն պնդումները, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կամ իշխող ուժերն ինչպես ուզեն, այնպես էլ կանցկացնեն օրինագիծը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի... Читать дальше...

Արցախյան հիմնախնդիրը կարող է ներառվել Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպման օրակարգում, ամենայն հավանականությամբ, կներգրավվի նաև արցախյան հիմնադիրի հարցը:

Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էրդողանը նշել է, որ հարցը կքննարկվի երկկողմ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահը Ռուսաստան է մեկնել այսօր:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար:

Էրդողանն Արցախի... Читать дальше...

Նույն ենթադրյալ գործի մասին տարբեր ժամանակ է վճիռ կայացվելու. Հայկ Ալումյանը միջնորդեց ՊՊԾ գնդի 3 գործը քննել մեկ վարույթում

Tert.am (hy) 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *