Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 14.11.2017

Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին

Azatutyun.am 

Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին․ ամիսներ շարունակված պեղումներից հետո կանադացի, ամերիկացի ու վրացի գիտականները Թբիլիսիից 50 կիլոմետր հարավ ընկած երկու հնավայրերում գտել են գինու նմուշներ պարունակող կավե անոթներ, որոնք շուրջ 8 հազար տարվա վաղեմություն ունեն: «Ըստ այդմ, գինեգործության ավանդույթը հազար տարով ավելի հին է, քան նախկինում գիտնականները կարծում էին», - փաստում է Ամերիկայի Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում հրապարակված հոդվածը: Մինչ այդ գինեգործության ամենավաղ... Читать дальше...

Christie's-ն աճուրդի կհանի աշխարհի ամենաթանկարժեք մանյակներից մեկը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է Ժնևում վաճառքի հանել բացառիկ մանյակ՝ պատրաստված հանրահայտ De Grisogono շվեյցարական ոսկերաչական բրենդի կողմից:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, 163.41 կարատանոց զարդի «պարծանքը» անթերի մաքրությամբ շքեղ ադամանդն է, որը ստացվել է 404.20 կատարանոց ալմաստի վերամշակման արդյունքում:

Ընդհանուր առմամբ, մանյակը զարդարված է տարբեր չափի 18 ադամանդով, ինչպես նաև բազմաձև զմրուխտներով:

Աճուրդից առաջ մանյակը ցուցադրվել է Հոնկոնգում... Читать дальше...

Պրիմերայի նախագահ. Եթե ինձ չեն խաբել, Մեսսին արդեն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

Tert.am (hy) 

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ: Այդ մասին հաղորդել է Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը:

Читать дальше...

Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահները հատուկ հանդիպում կունենան, կքննարկվի նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը

Tert.am (hy) 

Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահները հատուկ հանդիպում կունենան նոյեմբերի 20-ին՝ հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի սրահներից մեկում, այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները պետք է քննարկեն ստամբուլահայության համար օրակարգային համարվող մի շարք խնդիրներ և հատկապես Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցը: 

Հայտնի է, որ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ գրավոր թույլատվությունը... Читать дальше...

Փոխարժեքներն այսօր

Hetq  

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 488.03 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել 0.46 դրամով։ Այս մասին են վկայում Հայաստանի կենտրոնական բանկի տվյալները։

Տիրենյան ծովում 15 ստորգետնյա հրաբխից կազմված շղթա է հայտնաբերվել (նկարազարդում)

Tert.am (hy) 

Սեյսմոլոգ գիտնականները Տիրենյան ծովում հայտնաբերել են 15 ստորգետնյա հրաբխից կազմված շղթա, որոնցից 7-ը մինչ օրս անհայտ են եղել գիտությանը: Այս մասին հայտնում է italia-ru.com կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գծային կառուցվածքը մոտ 90 կիլոմետր երկարութուն և 20 կիլոմետր լայնություն ունի:

Նշվում է, որ այս հայտնագործությունն արվել է ծովային հատակի բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանք վերջին տարիների ընթացքում անցկացրել է հրաբխագետների, երկրաֆիզիկոսների և ծովային երկրաբանների միջազգային... Читать дальше...

«Եթե հացադուլով այդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի». Արամ Սարգսյան

Azatutyun.am 

«Այն, ինչ, որ ուսանողություն անում է, համարում եմ ճիշտ», - այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց ասաց «Ելք» խմբակցության անդամ, նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով դուրս էր եկել դասադուլ անող ուսանողների հետ հանդիպման։ «Ես հակված չեմ քննադատելու այն մարդկանց, ովքեր սեփական առողջությունը վտանգի տակ դնելով քայլերի են գնում։ Որպես մարդ, իհարկե կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետև համարում եմ, որ եթե հացադուլով այդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց... Читать дальше...



Մեր դպրոցում ոչ ոք այդ երեխայի թարթիչները չի կտրել, դա երեխայի մոր ստեղծած հեքիաթն է. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն

Tert.am (hy) 

Մեր դպրոցում այդ երեխային ոչ ոք բռնության չի ենթարկել և չի էլ կարող: Այդպիսի բան չի եղել, դա հերյուրանք է, սուտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:

«Սա երեխայի մայրիկի երևակայության հետևանքն է, նրա ստեղծած հեքիաթն է: Նա ստեղծեց, ինքն էլ հավատաց այդ հերոսներին, հետո էլ պահանջում էր, որ այդ հերոսներին՝ 6 տարեկան փոքրիկներին հեռացնենք դպրոցից»,- հայտնեց տնօրենը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հունաստանի... Читать дальше...

Մեկնարկում է «Կին» միջազգային 14-րդ կինոփառատոնը

Azatutyun.am 

Այս երեկո Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկող «Կին» միջազգային 14-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են կին ռեժիսորների ավելի քան 60 ֆիլմ 20 երկրից՝ թե՛ գեղարվեստական, թե՛ անիմացիոն, թե՛ վավերագրական:

ԱԺ-ն քննարկում է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության ծրագրի երկարացման հարցը (ուղիղ)

Tert.am (hy) 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկում են ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերի աջակցության ծրագիրը։

Նշենք, որ նախագծով ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսվում են սոցիալական աջակցության... Читать дальше...

Սոչիի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ, տուժել 23 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսական Սոչի քաղաքի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 23 մարդ՝ այդ թվում նաև 2 երեխա, հայտնում է gazeta.ru-ն՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանին հղումով:

«Տուժածների թիվը հասել է 23-ի, նրանցից 2-ը մանկական բաժանմունքում են»,-ասել է Վարդազարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 15 տուժածի և մեկ զոհի մասին: Նշվում է, որ մահացածը 50-ն անց կին էր, որը չի կարողացել փրկվել կաթվածահար վիճակում գտնվելու պատճառով:

Ria.ru-ն հավելում է... Читать дальше...

Վիգեն Սարգսյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Ազգ-բանակ» հայեցակարգը

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն... Читать дальше...

Է. Նալբանդյանը համանախագահների հետ քննարկել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը

Tert.am (hy) 

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի... Читать дальше...

Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչուներով ռմբակոծելու համար կասկածվող ընկերության դեմ

Tert.am (hy) 

Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը տեղեկությունների համաձայն փորձել է Ադրբեջանի անունից ռմբակոծել հայկական զինված ուժերը իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ: Այդ մասին հայտնում է Times of Israel-ը:

Читать дальше...

ՄԻԵԴ-ը կքննի Թուրքիայում կալանավորված լրագրողների գործերը

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արտահերթ կքննի Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրողների գործերը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Բազմաթիվ լրագրողների դատական գործեր դեռևս իրենց հերթին են սպասում Թուրքիայի սահմանադրական դատարանում, որը, սակայն, շարունակում է լռել:

«Սահմանադրական դատարանի լռակյացության դեմ գործի անցած ՄԻԵԴ-ը կքննի Թուրքիայում կալանավորված լրագրողների գործերը որպես առաջնային կարևորության գործընթացներ»,- գրում է պարբերականը:

Թուրքիայում... Читать дальше...

Է. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Гала ТВ 

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում […]

Մոսկվայում կայացավ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Azatutyun.am 

Այսօր աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շեֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի... Читать дальше...

Լավագույն ընկերներ. շան և բադի ընկերության անհավանական պատմությունը՝ ֆոտոշարքով

Tert.am (hy) 

Երբեմն կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներ սկսում են ընկերություն անել, ինչը պայմանավորված է լինում ոչ միայն գոյատևելու անհրաժեշտությամբ: Նման արտասովոր ընկերության դեպքերի ականատեսների խոսքով՝ կենդանիներին միավորում է իսկական ջերմ կապվածություն;

Նմանատիպ դեպք տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի բնակավայրերից մեկում:

Bored Panda-ն գրում է, որ Պատրիկ և Քիրսթեն Ռայլիները վերցրել են Մաքս անունով շանը, երբ նա 5 տարեկան էր: Կենդանին ընկերացել էր Սաշայի՝ հասկի ցեղատեսակի մեկ այլ շան հետ... Читать дальше...

Որտեղից ձեռք բերել լսողական սարք և հաշմանդամի սայլակ՝ պետական հավաստագրերի հիման վրա. Սոցապնախը ցանկ է հրապարակել

Tert.am (hy) 

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպության հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ... Читать дальше...

Էմոցիան շատ է, կփորձենք այնպես անել, որ էմոցիային տուրք չտրվի. ԿԳ նախարարը` ուսանողների հացադուլի մասին

Tert.am (hy) 

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի խնդրանքով անդրադարձավ տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողների հացադուլին: Նա նշեց, որ դեռ ինֆորմացիան, մանրամասները պետք է ուսումնասիրեն:

«Քանի որ հարցը շատ նուրբ է, ինֆորմացիան ունենք, կտեսնենք, կարձագանքենք»,-ասաց նա:

Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ ուսանողների հետ քննարկել են բոլոր հարցերը, և այժմ էլ ԱԺ-ում օրենքը քննարկվում է:

«Ես կփորձեմ հասկանալ՝ ինչ է, ինչ դրդապատճառ է, բացի իրենց հիմնական խնդիրներից... Читать дальше...

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հայտարարել է 2019թ. ընտրություններում Էրդողանին աջակցելու մասին

Tert.am (hy) 

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը, որը համարվում է «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը, իշխանություններին կսատարի 2019 թվականին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարել է կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Բահչլեին շեշտել է, որ կուսակցությունը չի փոխի իր հստակ դիրքորոշումը և  կշարունակի կրել անցյալ տարի հեղաշրջման փորձի ժամանակ իշխանության կողքին կանգնելելուց հետո ստանձնած պատասխանատվությունը:

Ազգայնականների... Читать дальше...

Առևտրականները պահանջում են ստուգել վարչապետի և ՊԵԿ նախագահի ունեցվածքը

Azatutyun.am 

«Համերաշխություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ներսիսյանի խոսքով 3,000 առևտրականներ դիմել են խորհրդարանի չորս խմբակցություններին՝ վարչապետի և Պետեկամուտների կոմիտեի նախագահի ունեցվածքը ստուգելու խնդրանքով:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *