Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 23.11.2017

Լոֆթ՝ Գյումրու ամենագունավոր անկյունը (հըմի ըդիկ ի՞նչ է)

Hetq  

«Լոֆթ»-ում չի կարելի ծխել, ոգելից խմիչքներ գործածել: Կենտրոնը նաեւ դաստիարակչական գործառույթ ունի: Այստեղ են հաճախում տարբեր դաստիարակություն, հայացքներ, սովորույթներ ունեցող անձինք, ովքեր պետք է ենթարկվեն կենտրոնի գրված ու չգրված օրենքներին: «Լոֆթ»-ին պետք է վերաբերվել, որպես երկրորդ ընտանիքի, շեշտում են զրուցակիցներս, խնամք, հոգատարություն ամեն ինչի նկատմամբ, որ կա տարածքում, որովհետեւ ամեն մի այցելու պիտի հստակ հիշի՝ իրենց հետո հաջորդն է գալու:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես սատարելու համար... Читать дальше...

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները նպաստելու են դաշտի մոնոպոլացմանը. Մեսրոպ Մովսեսյան

Tert.am (hy) 

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրինագիծը չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Կառավարության՝ օրինագծում կատարված փոփոխությունները հիմք են դնելու դաշտի մոնոպոլացման համար:

«Այն ամեն ինչը, որ հիմա պատրաստվում է, այն ամենը, որ ցանկանում են փոփոխության ենթարկել, բերելու է միայն նրան, որ մոնոպոլիզացնեն հեռուստաընկերությունների վիճակը: Սա իսկապես  շատ վատ բան է ու հետևանքը վատ է լինելու»,- ասաց նա:

Մեսրոպ... Читать дальше...

Գիտնականները պարզել են, թե որտեղից է հայտնվել ոսկին

Tert.am (hy) 

Գրանադայի համալսարանի երկրաբանները եկել են այն եզրահանգման, որ ոսկին Երկրի մակերևույթ է բարձրացել ավելի քան 70 կմ խորությունից:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, գիտնականներն ընդգծել են, որ ոսկին, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է երկրակեղևի ստորին շերտերում, իսկ ավելի ուշ դեպի վեր է մղվել:

Միևնուն ժամանակ մասնագետերը նշում են, որ երկրակեղևի և հողի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացություն անել Երկրի կառուցվածքի ոչ բավարար ուսումնասիրման մասին, քանի որ հողի վերին և ստորին... Читать дальше...

Մահացել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի դերասանը

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս դերասան Նիկոլայ Գոդովիկովը:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով դերասանի ընկերներին: «Ցավոք, նա արդեն չկա», - ասել է ընկերներից մեկը: 

68-ամյա դերասանի մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում: Հայտնի է, որ նա քաղցկեղով էր հիվանդ:

Նիկոլայ Գոդովիկովը ծնվել է 1950 թվականին: Առավել հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում (1970) Պետրուխայի դերակատարմամբ:



Armenia Set To Sign Landmark Deal With EU

Azatutyun.am 

The European Union and Armenia are expected to sign an agreement aimed at significantly deepening their relations at a ceremony which is due to be held in Brussels on Friday on the sidelines of the Eastern Partnership summit.

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ

Гала ТВ 

Սերժ Սարգսյանն այսօր Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ: Սերժ Սարգսյանը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ […]

Sia-ի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ավստրալացի երգչուհի Sia-ն սուրբծննդյան տեսահոլովակ է ներկայացրել Santa's Coming For Us երգի հիման վրա:

Ինչպես գրում է Корреспондент-ը, տեսահոլովակը մի քանի ժամում 800 000 դիտում է ունեցել երգչուհու յութուբյան ալիքում:

Այս ստեղծագործությունը կընդգրկվի Sia-ի ապագա ալբոմում, որը կկոչվի Everyday Is Christmas: Այն կներառի սուրբծննդյան և տոնական երգեր, որոնք հեղինակել է երգչուհին պրոդյուսեր Գրեգ Կերստինի հետ միասին:

Ավստրալուհին, ով երգում և երգեր է գրում, հինգ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին... Читать дальше...

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը բռնության է ենթարկվում. ՄԱԿ

Tert.am (hy) 

Յուրաքանչյուր երրորդ կինն աշխարհում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Ելույթ ունենալով Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ Գուտերիշը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնությունների վիճակագրությունը:

«Յուրաքանչյուր երրորդ կինն աշխարհում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում այս կամ այն ձևով: 750 մլն աղջիկ ամուսնանում է մինչև 18 տարին... Читать дальше...

Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Երևան – Սևան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին …

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ

Hetq  

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ- բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել... Читать дальше...

Հաշմանդամություն ունեցողների համար միջավայրը շարունակում է հիմնականում անմատչելի մնալ

Azatutyun.am 

22-ամյա Հայկ Ավագյանը, ով առաջին կարգի հաշմանդամություն ունի, միայն ութամյա կրթություն է ստացել, ուսումը ցանկացել է շարունակել Երևանի ինֆորմատիկայի քոլեջում, սակայն միջավայրի ոչ մատչելի պայմանների պատճառով չի հաճախել այնտեղ: «Աստիճանները շատ-շատ էր: Իմ համար շատ-շատ էր․․․ Իմ համար դժվար է, որ չեմ կարողանում տրանսպորտ բարձրանալ: Ստիպված ամբողջ օրը տանն եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկը:    Հենաժարշողական խնդիրներ ունեցող երիտասարդը այժմ տանը համակարգչով փորձում է սովորել հնչյունային օպերատորի մասնագիտությունը... Читать дальше...

Խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

Аравот 

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և ավելացման հարցերի շուրջ: Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *