Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 08.03.2018

ԶԼՄ-ները հայտնել են Գերմանիայի նոր արտգործնախարարի անունը

Tert.am (hy) 

Գերմանիայի նոր արտգործնախարար կդառնա Հայկո Մաասը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:

2013 թվականից Մաասը, որն ընդգրկված է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմում, զբաղեցրել է արդարադատության դաշնային նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկության համաձայն՝ Գերմանիայի ներկայիս արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտնել էր, որ չի ընդգրկվի երկրի նոր կառավարության կազմում:

Մարտի 4-ին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական... Читать дальше...

«Ամբողջ հավասարակշռությունը կին-տղամարդ փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ». Կարինե Դանիելյան

Аравот 

Մենք ասում ենք, որ տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք՝ ավելի թույլ, բայց ինքնագնահատականի տեսանկյունից՝ տղամարդու ինքնագնահատականը շատ ավելի է կախված կնոջ տված գնահատականից. հոգեբան

Ամենակարևորը ջերմ վերաբերմունքն է հարազատների, ընկերների կողմից. ինչ են ակնկալում կանայք իրենց տոնից (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ծաղիկներ ու սեր․դրանք են Tert.am-ի՝ Երևանի կենտրոնում արված հարցմանը մասնակցող կանանց համար մարտի 8-ի ամենամեծ նվերները:  

«Մեր քաղաքի յուրաքանչյուր անկյան ծաղիկը մեր սիրտն ուրախացում է: Թող այսօրվա տրամադրությունը փոխանցվի հաջորդ օրերին, որ մեր երջանկությունը չպակասի»,- ասաց հարցվածներից մի կին՝ հավելելով, որ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ շատ կան, - «ո՞վ մեզ պիտի պաշտպանի՝ մենք ինքներս: Կողքից ոչ ոք չի կարողանա դա անել»:

Հարցվածներից մի կին էլ նշեց, որ օրը սկսել են շատ լավ... Читать дальше...

Եվրոպոլն առաջին անգամ կին կգլխավորի

Tert.am (hy) 

Բելգիայի ոստիկանության տնօրեն Կատրին դե Բոլը կգլխավորի Եվրոպայի ոստիկանական կառույցը՝ Եվրոպոլը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի որոշմանը:

Ինչպես հաղորդվում է, սա առաջին դեպքն է, երբ եվրոպական ոստիկանությունը կին է գլխավորում: Նշվում է, որ դե Բոլն այդ պաշտոնի համար ընտրվել է 28 թեկնածուից:

Նշանակումը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերին, իսկ մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հաստատել է նրա նշանակումը:



Ակն - Հագուստ

Hetq  

Այս յօդուածում փորձ է արւում ուսումնասիրել և վերականգնել Ակնի գաւառակի՝ տարբեր ժամանակաշրջաններում գոյութիւն ունեցած տարազային համալիրները:

Հայաստանն ինքը կարող է ընտրել վարչապետ՝ առանց Ռուսաստանի հուշման, բայց, ըստ իս, Սերժ Սարգսյանը չի սպառել բարեփոխումներ կատարելու ռեսուրսները. Ս. Տարասով

Tert.am (hy) 

Սերժ Սարգսյանը Ռուսաստանում ամենահարգված քաղաքական գործիչներից է: Կարծում եմ, որ հենց ինքն էլ Հայաստանի հաջորդ վարչապետն է լինելու: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մշտապես կոնստրուկտիվ երկխոսություն է ծավալվել երկկողմ հարաբերություններում, մասնավորապես՝ տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտներում: Սերժ Ազատիի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դարձավ ՀԱՊԿ-ի անդամ... Читать дальше...

Երևանում վերանորոգող աշխատակիցներն ամբարձիչի վրայից 4 մ բարձրությունից ընկել են, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Гала ТВ 

Այսօր՝ մարտի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ժամանել […]

Թուրք ընդդիմադիր գործիչն Էրդողանի կնոջը խնդրել է, որ մի փոքր վերահսկի ամուսնուն

Tert.am (hy) 

Թուրքական նորաստեղծ ընդդիմադիր և ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիր-նախագահ Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջը՝ Էմինե Էրդողանին խնդրել է ազդել ամուսնու վրա և, փորձելով վերահսկել նրան, ասել, որ մի փոքր տանը նստի, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

«Այս երկրում միայն մեկ վայր ու մեկ մարդ է մնացել, ում մենք կարող ենք բողոքել նախագահի համար և ով կարող է ազդել նրա վրա. դա նրա կինն է՝ տիկին Էրդողանը: Պետք է խնդրենք, որ մի քիչ վերահսկի պարոն նախագահին, պարոնին ասի... Читать дальше...

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի անդամներին մարտիության նվերներից «բաժին չի հասել»

Azatutyun.am 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամ բոլոր կանանց շնորհավորելով մարտի 8-ի կապակցությամբ՝ նրանց բացիկներ և 20 հազարական դրամ է նվիրել, սակայն, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները վստահեցնում են, որ քաղաքապետի նվերներից իրենց բաժին չի հասել։ «Տեսնում ենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստից հետո մեր խմբակցության վրա ճնշումներ են գործադրվում․ աղբ էին լցրել մեր սենյակ, արգելեցին մեր մեքենաների մուտքը հատուկ կայանատեղի, կայքից հեռացրեցին մեր խմբակցության անդամների կենսագրականները... Читать дальше...

Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հարվածից մահացել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկի որդին. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով մահացել է «Թալիբան» ահաբեկչական շարժմանը հարող առնվազն 20 գրոհային, նրանց թվում է նաև շարժման ղեկավարներից Մուլա Ֆազլուլայի որդին, գրում է pajhwok.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ հարվածը հասցվել է Աֆղանստանի արևելքում գտնվող Կունար նահանգում ահաբեկիչների դիրքերի վրա: Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ, ևս 6-ը վիրավոր են:

Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, վերջին շրջանում Աֆղանստանում տիրող իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել... Читать дальше...

ԱՄՆ Կոնգրեսականներն Արցախին ու ՀՀ-ին 70 մլն դոլար աջակցություն տրամադրելու կոչով են հանդես եկել

Armedia.am (arm) 

30 մլն դոլար առաջարկվում է ուղղել ՀՀ-ին՝ որպես տնտեսական օգնություն, 10 մլն՝ որպես ռազմական օգնություն, 20 մլն՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու համար։

Գյումրիում անձրևային եղանակը չստվերեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բարձր տրամադրությունը

Гала ТВ 

Մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:  Գարնան, սիրո և նրբագեղության տոնի ամենապահանջված նվերը ծաղիկներն են: Հայաստանի երկրորդ քաղաքում անձրևային եղանակը չստվերեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բարձր տրամադրությունը, նրանք շնորհավորանքի գեղեցիկ խոսքերի արժանացան տղամարդկանց կողմից, շնորհավորեցին մեկմեկու, նաև արժանացան անակնկալ նվերների: ԳԱԼԱ-ի տեսանյութը Գյումրիից՝ առանց մեկնաբանության:

«Օպերա Վիվա» քառյակի մատուցմամբ Հյուսիսային պողոտայում հնչել են դասական երաժշտություն գոհարներ

Аравот 

Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում: Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ …

Վոլգոգրադում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով

Tert.am (hy) 

Նալչիկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին, հարկադիր վայրէջք կատարելու որոշում է կայացվել թռիչքի ժամանակ ծխախոտ վառած ուղևորի պատճառով:

«Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանի ոստիկանության հերթափահ բաժանմունք հաղորդագրություն է ստացվել, որ  Նալչիկից Մոսկվա թռչող և հարկադիր վայրէջք կատարած օդանավում ոստիկանների ներկայության անհրաժեշտություն կա... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *