Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 08.03.2018

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում երեխա է կորել

Tert.am (hy) 

Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Аравот 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ. անցկացվել է մարզային խորհրդակցություն

Hetq  

Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ, վճարովի ծառայություններինը՝ 35.5 մլրդ դրամ:



Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը կենթարկվի կրկնակի դատահոգեբանական փորձաքննության

Tert.am (hy) 

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանը կենթարկվի կրկնակի դատահոգեբանական փորձաքննության:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, որը Էջմիածնի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը բավարարել է:

Քրեական գործով նշանակել կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն... Читать дальше...

Մարտի 8. շնորհավորանք՝ նաև հեծանվորդներից

Аравот 

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել են նաև հեծանվորդները: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված նախաձեռնության շրջանակում «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա»-ի մարզիկները տոնական ուղերթի ընթացքում հանդիպած բոլոր կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական …

Արցախի կին սակրավորները՝ «Ալ Ջազիրայի» ֆոտոշարքում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստատեսային ցանցի թղթակիցներն այցելել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և ֆոտոշարքի միջոցով պատմել այնտեղ աշխատող կին սակրավորների մասին:

Ինչպես նշում են «Ալ Ջազիրայի» թղթակիցները, այցելության ժամանակ Բերձորում ձյան տեսքով ուժեղ տեղումներ էին, ինչի հետևանքով ամբողջ շրջանում խախտվել էր էլեկտրամատակարարումը, և տները ջեռուցվել են գազի վառարանների միջոցով:

Սակրավորներից մեկի՝ HALO Trust կազմակերպության աշխատակից Ինգա Ավանեսյանի խոսքով՝ անբարենպաստ եղանակային... Читать дальше...

Google-ը ժամկետից վաղ թողարկել է նոր Android-ը

Tert.am (hy) 

Google կորպորացիան թողարկել է Android P օպերացիոն համակարգի թեստային տարբերակը, սակայն պլանավորվում էր, որ նոր Android-ը կներկայացվի մարտի 14-ին: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր օպերացիոն համակարգը հասանելի է դեռ միայն Pixel սարքերի համար, որը Google-ի բրենդն է:

Նշվում է, որ հաջորդ Andriod-ը չի աշխատի Nexus 5x և Nexus 6P սմարթֆոններում, ինչպես նաև՝ Pixel C պլանշետում:

The Verge-ը թվարկել է նոր Android-ում առկա մի շարք նորարարություններ: Մասնավորապես... Читать дальше...

Ավելի աղքատ Հայաստան՝ 2008-ից հետո (ինֆոգրաֆիկա)

Hetq  

2008-2016 թթ. մանկական աղքատության ամենացածր ցուցանիշը եղել է 2008-ին, դրանից հետո վիճակագրությունն ավելի վատ է եղել՝ անչափահասների աղքատության ցուցանիշը չի իջել 33 տոկոսից, ինչը նշանակում է, որ այս տարիներին Հայաստանում ապրող առնվազն յուրաքանչյուր երրորդ անչափահասը եղել է աղքատ:

«Ապացուցեցինք, որ հնարավոր է նորաձևության ցուցադրությունը դասական երաժշտության ուղեկցությամբ». Արմեն Ամիրյան. (Ֆոտոշարք)

Аравот 

Կանանց տոնի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսի բացումը: Եղբայրները մեկնաբանում են՝ նկարները իրական են, բայց կանանց կերպարները պատրանք. «Սա ավելի շատ թատերական ներկայացում է: Ցուցադրված են Փարիզում տեղի …

Շատ երկրներում Կանանց միջազգային օրը նշվում է նաև բողոքի ցույցերով

Azatutyun.am 

Մանիլայից մինչև Մադրիդ այսօր՝ Կանանց միջազգային օրը հազարավորներ կանայք կրկին փողոց են դուրս եկել՝ հանուն հավասարության ու իրենց իրավունքների պաշտպանության: Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ցույցը դեռ կեսգիշերից էր սկսվել. շերեփները կաթսաներին հարվածելով՝ հարյուրավոր կայանք պահանջում էին հավասար պայմաններ ապահովել աշխատավայրում, վերջ տալ ընտանեկան բռնություններին ու երկրում իշխող «մաչոյական» մշակույթին:  «Մենք պայքարում ենք հանուն հավասարության, հանուն կանանց իրավունքների, ապացուցելու համար, որ մենք ստորադաս չենք... Читать дальше...

Նավալնին, Սոբչակը եւ իրավապաշտպանները պահանջում են Սլուցկիի հրաժարականը

Гала ТВ 

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին կողմ է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի հրաժարականի պահանջին, ում մի քանի լրագրող միանգամից մեղադրել են իրենց հետամտելու մեջ: Այսօր տեղի են ունեցել Սլուցկիի հրաժարականի պահանջով ակցիաներ: Լրագրողները եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հավաքվել են  Պետդումայի շենքի մոտ՝ պահանջելով հետաքննություն սկսել եւ պատգամավորին պատասխանատվության ենթարկել: Իսկ […]

Կանանց շրջանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է արաբական ու հյուսիսաֆրիկյան երկրներում

Tert.am (hy) 

Կանանց շրջանում գործազրկության մակարդակն ամբողջ աշխարհում այսօր կազմում է 6 տոկոս, միևնույն ժամանակ, տղամարդկանց շրջանում այդ տոկոսը հասնում է 0.8-ի, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցին:

Հայտնի է, որ Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կանանց շրջանում գործազրկության մակարդակն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում:

Մյուս կողմից՝ արաբական ու հյուսիսաֆրիկյան բազմաթիվ երկրներում կանանց գործազրկության ցուցանիշը... Читать дальше...

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել LSE-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ

Azatutyun.am 

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ընտրված նախագահի գրասենյակը՝ մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները: ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *