Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 28.11.2018

«Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին». Էդմոն Մարուքյան

168.am (168 ժամ) 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե առաջիկա խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու, և նշեց, որ այն մարդիկ են այդպես ասում, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել.

Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին, Աշոտյանին, Շարմազանովին. Մարտահրավեր եմ նետում եւ հրավիրում եմ բանավեճի

Гала ТВ 

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան լայֆի ժամանակ բանավեճի է հրավիրել Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին, Դավիթ Շահնազարյանին, Վահրամ Բաղդասարյանին, Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին: «Պատրաստ եմ գալ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, ցանկացած թեմայով: Բան ունե՞ք ասելու իմ քաղաքական եւ  կուսակցական ղեկավարներին, մեր թիմին:  Եկե՛ք քննարկենք ուղիղ եթերում: Տեսնեմ՝ ով է այդ մարտահրավեր ընդունող հզոր անձնավորությունը: ՀՀԿ […]

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան

168.am (168 ժամ) 

ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Արմեն Աշոտյանը հրավիրվել է Երևանի քննչական վարչություն՝ որպես վկա

Tert.am (hy) 

Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով՝ դեռևս որպես վկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։

Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել «Հանրապետականի» քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին»,-գրել է Արմեն Աշոտյանը։



Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ անազատ միակ երկիրն է. ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովի ընդունած նոր զեկույցը

Tert.am (hy) 

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ անազատ երկիրն է: Այդ մասին նշվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության քաղաքացիական բաղադրիչի հանձնաժողովի ընդունած զեկույցում, որը, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիային քննադատող ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական զեկույցն է:

Աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան Freedom House-ի կողմից ճանաչված անազատ երկրների շարքում է: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանում... Читать дальше...

Անհրաժեշտություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ... Читать дальше...

«Ի տարբերություն մեզ, մյուս ուժերում անձեր են, որոնց երբ հանում ես՝ մարդ չի մնում». Արման Բաբաջանյան

168.am (168 ժամ) 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին երկու օրերի քարոզարշավը բացասական տպավորություն է թողնում.

Թալան՝ բանակից. Զինվորներին ու սպաներին ստիպում են գումարներ փոխանցել Համահայկական հիմնադրամին. 1in.am

168.am (168 ժամ) 

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս անգամ «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաքի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող կարևոր ծրագրերը:

Խոսակցության տոնայնությունը, ոճը այն մակարդակի վրա է, որ ամոթ է, մեր մակարդակի չէ, չարժե այդքան իջնել. Հրանտ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Tert.am (hy) 

Հրանտ Մարգարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, բայց պահելով ոճն ու կոռեկտությունը։ Այդ մասին նա ասել է« 5-րդ ալիքին»՝ մեկնաբանելով օրեր Հայաստան մայիսից զենք չներկրվելու մասին իր արած հայտարարությանը Փաշինյանի հնչեցրած գնահատականներին։

Ինչպես տեղեկացնում է Yerkirmedia.am-ը, Հրանտ Մարգարյանը նշել է, որ չի ցանկանում արձագանքել՝ չցանկանալով իջնել այդ մակարդակի և տոնով բանավեճի:

Читать дальше...

Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ. Արման Թաթոյանը` քարոզարշավի մասին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ՀՀԿ շտաբը ՄԻՊ-ի ուշադրությունն է հրավիրում վարչապետի խոսքին, հռետորաբանությանը և ըստ ՀՀԿ-ի՝ վարչապետի խոսքում ատելության դրսևորումներ կան, ասաց, որ անկախ ամեն ինչից, ստեղծել են աշխատանքային խումբ, շուրջօրյա դիտարկում են իրականացնում:

«Ընդհանրապես ուզում եմ նշել, որ մենք ունենք այս ոլորտում վիրավորանքի, այլատյացության աճ, ես սա համարում եմ մտահոգիչ և կարծում եմ՝ դա ազդում է խոսքի... Читать дальше...

«Ոստիկանապետ Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն է». Ժիրայր Սեֆիլյան

Azatutyun.am 

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը «քաղաքական տհասություն» է որակում։ «Ազատություն» հետ զրույցում Սեֆիլյանը նշեց՝ իրենց թեկնածուները հրաժարվել են այդ հանդիպումներից։ «Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, Վալերի Օսիպյանը հանդիպումներ է անցկացնում ռեյտինգային թեկնածուների հետ՝ հորդորելով նրանց օրինապահ լինել, ընտրությունների և քարոզարշավի օրն անօրինականությունների չդիմել։ Ձեր թեկնածուների հետ Օսիպյանը հանդիպե՞լ է։ Սեֆիլյան. Читать дальше...

Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրեական գործ

Гала ТВ 

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ  ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում […]

Այստեղ եմ՝ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու. նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։

Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես... Читать дальше...

Այստեղ եմ՝ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու. նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։

Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես... Читать дальше...

Այն գործերը, որոնք ՀՀ-ից գալիս են ՄԻԵԴ, դրանց 1/6-ը, 1/5-ը վերաբերում են խոշտանգումներին և մարդուն վատ վերաբերվելուն. Արմեն Հարությունյան

Tert.am (hy) 

ՀՀ-ում մարդու իրավունքների երկրորդ պաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից ընտրված դատավոր Արմեն Հարությունյանը Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին կարևորեց պաշտպանի գործունեությունը այս ոլորտում:

«Այն գործերը, որոնք գալիս են Հայաստանից, մոտավորապես 1/6-ը, 1/5-ը վերաբերում են խոշտանգումներին և մարդուն վատ վերաբերվելու հարցերին»,-ասաց նա:

Արմեն Հարությունյանը նշեց, որ Արման... Читать дальше...

Պետք չէ շփոթել պատասխանատվությունը մեղավորության կամ մեղքի հետ. Լարիսա Ալավերդյանը՝ «Մարտի մեկի» գործին ՀՀ երկրորդ նախագահի առնչության մասին

Tert.am (hy) 

Ես միայն հանդես եմ գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան, և անգամ այն դեպքերում, երբ ես նշել եմ իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել երկրորդ նախագահի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով «Մարտի մեկի» պատասխանատվության հարցին՝ նա նշեց.

«Մարտի մեկին տեղի է ունեցել արտահերթ նիստ, և ես հարց եմ դրել, որ ցանկացած իրավիճակում երկրի կանոնակարգված գոյությունը կախված է միայն իշխանություններից... Читать дальше...

«Հայկական ծագումը Շերին ավելի հանդուրժող է դարձրել». The Washington Post (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ամերիկյան The Washington Post պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական արմատներով աշխարհահռչակ երգչուհի Շերին (Շերիլին Սարգսյան):

Հեղինակ Հենք Սթուվերը պատմում է «ժամանակի ու տարիքի նկատմամբ անխոցելի դիվայի»՝ 1960-ական թվականներին սկսված ու առ այսօր շարունակվող փայլուն կարիերայի, հայկական ծագման, ակտիվիստական գործունեության ու անձնական կյանքի մասին:

«Իր կենսաբանական հոր հայկական ժառանգության պատճառով Շերը միշտ էլ թխամաշկ է եղել ի տարբերություն այն շեկլիկների, որոնց շրջապատում նա մեծացել է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *