Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 30.11.2018

«Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց իմ պրակտիկան մեծ է»․ Ծառուկյանը՝ ընտրողներին

Azatutyun.am 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր էլ Եղեգնաձորի և Մասիսի բնակիչներին խոստացավ տնտեսական հեղափոխություն: ԲՀԿ ցուցակի առաջին համարը նախ Եղեգնաձորում ներկայացրեց Հայաստանում տիրող սոցիալական ծանր վիճակը և այն հաղթահարելու ուղիները: Ծառուկյանը խոսեց վարկերի բարձր տոկոսադրույքներից և դրանք նվազեցնելու հնարավորությունից: Ըստ նրա՝ անլուծելի չէ նաև մատչելի պայմաններով երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: «Բա ձեր ցավը տանեմ, բոլորդ վարկի տակ եք։ Դրա համար էսօր մենք պետք է մտածենք... Читать дальше...

Արցախում քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Гала ТВ 

2018թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, […]

Ադրբեջանը սպասում է հարմար մի պահի, որ հարվածի Ղարաբաղի ուղղությամբ. Վլադիմիր Եվսեև

Tert.am (hy) 

Որևէ դեպքում չի կարելի հարց դնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները թուլացել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

«Պաշտոնական հարթությունում հայ-ռուսական հարաբերությունները բարդացել են: Դրա վկայությունն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին, ներկայիս իշխանությունները քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ՝ առանց նրան հետ կանչելու: Այնինչ... Читать дальше...

«Շիրակի մարզը՝ 44 տոկոս աղքատությամբ, չեմպիոնն է աղքատ երկրում»․ Մանե Թանդիլյան

Аравот 

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում «Լուսավոր Հայաստան» կուսակցության  փոխնախագահ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, որը ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում, տխուր մի թիվ հրապարակեց։ «Շիրակի մարզը տարիներ շարունակ բոլորի համար վիճակագրական թիվ է որպես  ամենաաղքատ մարզերից։ Եվ ահա հրապարակվել է ևս մեկ վիճակագրություն․ նախորդ տարվա 42 տոկոս աղքատության  համեմատ՝ Շիրակը 44 տոկոս …

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունն Սպիտակ տանը սկսել է թեստավորել դեմքերի ճանաչման համակարգը

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը:



ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

2018թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր... Читать дальше...

Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը

Гала ТВ 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով  արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է […]

Ում համար` օկուպացիա, ում համար` ազգի վերածնունդ. ո՞ւմ է շահավետ կեղծել պատմությունը

Armeniasputnik.am 

Պատմության կանխամտածված կեղծումը հետխորհրդային տարածքում սովորական երևույթ է, ընդ որում տափակ ձևով իրականացվող, առանց ֆանտազիայի գործադրման, միևնույն լեկալով և նույն մեթոդաբանական ձեռնարկով։ Հարյուրամյա վաղեմություն ունեցող տարաձայնություններն այսօր օգտագործվում են հակազդման համար, և կեղծարարները դեռ ստանում են դրա համարժեք պատասխանը։

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են Դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին

Tert.am (hy) 

ՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները նախօրեին ձերբակալել են գործարար և Շչուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին, որ նախկինում ղեկավարել է ավտոճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկությունը:

Ինչպես հայտնում է Область 45 հեռուստաալիքը, հայազգի գործարարին կասկածում են կաշառք տալու մեջ: Նշվում է, որ Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով:

Աղբյուրի... Читать дальше...

Վայ այն հասարակությանը, որ իր ազգայնական ուժերին քվե չպետք է տա՝ խորհրդարանում լինելու համար. դա նշանակում է, որ տվյալ հասարակությունը խորապես հիվանդ է. Սպարտակ Սեյրանյան

Tert.am (hy) 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում գտնվող Սպարտակ Սեյրանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ասաց, որ բոլոր տեսակի ընտրություններից առաջ գրեթե անխտրիր քաղաքական ուժերը միշտ խոսում են այն մասին, որ ընտրությունները պետք է անցնեն բնականոն, հարգանքի, կոռեկտության մթնոլորտում, պետք է լինի գաղափարների, ծրագրերի մրցակցություն:

«Ցավոք սրտի, հերթական անգամ ականատես ենք լինում՝ այդ, կարելի... Читать дальше...

Պուտինն ու Թրամփը միմյանց չեն բարեւել. Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպառնում

Гала ТВ 

Արգենտինյան Բուենոս-Այրեսում անցկացվող G20-ի գագաթնաժողովին մասնակցում են 19 պետությունների եւ Եվրամիության առաջնորդները: Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը պետք է դառնար ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, սակայն ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր այն Սեւ ծովում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպի պատճառով: Սպիտակ Տնից ավելի վաղ հայտնել էին, որ անգամ Թրամփ-Պուտին կարճատեւ հանդիպում չի լինի: Գագաթնաժողովից առաջ տեղի […]

«Պետք չէ իրենց վրա վերցնեն մեղք, որի համար հետագայում պետք է պատասխան տան». Գառնիկ Իսագուլյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 29-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի բողոքը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը:

«Պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանին

Аравот 

Խոսում է Բրաբուսներից, ինքը արձակուրդի մեջ է, թող տասնյակ մեքենաներից կազմված սեւ ջիպերի շարասյուններով չշրջի Հայաստանով մեկ: Իհարկե, պետական պաշտպանվող անձ է անգամ արձակուրդի մեջ, բայց դա չի նշանակում, որ տասնյակ մեքենաներ պետք է իրեն ուղեկցեն քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն իրեն, այլեւ իր նախարարների մեքենաները: Ով գտնվում է արձակուրդում, շարունակում է օգտվել պետական մեքենաներից ու միջոցներից:

«Մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել»

168.am (168 ժամ) 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռերը» կարևորում են այն հանգամանքը, որ պետության քաղաքական համակարգը պետք է ունենա հակակշիռներ, ուստի մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել, որքան էլ այդ համակարգում ներգրավված լինեն լավ մարդիկ։

23,208,483.13 եվրո. Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը

Medialab 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *