Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Новости за 01.01.2023

Փարիզի Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել՝ տեսնելու Նոր տարվա հրավառությունը

Tert.am (hy) 

Անսպասելիորեն մեծ բազմություն՝ 1 միլիոն մարդ, հավաքվել է Ելիսեյան դաշտերում՝ նշելու 2023 թվականի սկիզբը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Covid-ի համավարակի պատճառով երկու տարվա չեղարկումներից հետո,  սա այս վայրում նման հավաքի առաջին դեպքն է, ինչը Փարիզի իշխանությունները որակել են «վերածնունդ» մարդկանց մեջ:

Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում էին, որ մոտ 500 000 փարիզցիներ և զբոսաշրջիկներ կհավաքվեն պողոտայում, որտեղ կեսգիշերին Հաղթական կամարի մոտ շքեղ հրավառություն էր... Читать дальше...

Արցախցի պաշտոնյան բաց նամակով դիմել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրենին և «Եվրատեսիլի» ղեկավարին

Medialab 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը բաց նամակով դիմել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Կուրրանին և Եվրոպական հեռարձակողների միության «Եվրատեսիլ» հեռուստատեսային նախագծի ղեկավար Գերտ Քարքին, որում ասված է. «Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն, պարոն Նոել Կուրրան, Եվրոպական հեռարձակողների միության, «Եվրատեսիլ» հեռուստատեսային նախագծի ղեկավար, պարոն Գերտ Քարք. Այս […]

Читать дальше...

Նոր Խարբերդում երկհարկանի տան տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հունվարի 1-ին, հրդեհի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի Ամառանոցների 12-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 6 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 76/8 տան տանիքում, ինչի... Читать дальше...

Հայտնի է՝ որքան գումար են կորցրել ռուս միլիարդատերերը 2022 թվականին

Mamul.am 

Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման մեկնարկի օրը, ռուս միլիարդատերերը կորցրել են 46,6 միլիարդ դոլար։ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո նրանք կորցրել են ևս 47 մլրդ դոլար։...

2023-ի լավագույն ամանորյա լուսանկարները՝ The Guardian-ի ֆոտոշարքում

Tert.am (hy) 

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք՝ ներկայացնելով, իր վարկածով, 2023-ի լավագույն ամանորյա լուսանկարները:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները, որոնք արվել են աշխարհի ամենատարբեր անկյուններում:

Շոտլանդիա

Читать дальше...



Իլհամ Ալիև․ «Բոլոր պայմանները ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»․ «Ազատություն»

Аравот 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ «Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և խաղաղության պայմանագիրը …

«Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ զորավարժությունը տեղի ունենա Հայաստանի տարածքում». Արման Բաբաջանյան

Mamul.am 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի...

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է՝ գարուն կգա. Արտակ Բեգլարյան

Medialab 

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան ֆեյսբուքյան էջում գրում է. «Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ: Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու… Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն: Հատուկ սերս ու […]

Читать дальше...

Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել, բայց միասին մենք կարող ենք քայլել խաղաղության ճանապարհով. Հռոմի պապը շնորհավորել է Խաղաղության համաշխարհային օրը

Tert.am (hy) 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է հավատացյալներին Ամանորի կապակցությամբ և աշխարհում խաղաղության հաստատման կոչ է արել Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը  Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է հունվարի 1-ին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Читать дальше...

Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում

Mamul.am 

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և...

Ամանորյա գիշերը հրդեհվել է Թբիլիսիի գլխավոր տոնածառը

Azatutyun.am 

Թբիլիսիի գլխավոր տոնածառի մի հատվածը երեկ հրդեհվել է, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Ըստ ականատեսների՝ Ռուսթավելի պողոտայում տեղադրված տոնածառի զարդարանքներից մեկն է հրդեհվել, ապա ծուխ է նկատվել: Պատճառի մասին դեռ չի հաղորդվում, միայն նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում մարել կրակը:

Ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել այն վարած վարորդին

Аравот 

Հունվարի 1-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 134 հասցեի մոտակայքում ավտոբուսը ինքնաբերաբար (առանց վարորդի) շարժվել է՝ քաղաքացին հայտնվել է ավտոմեքենայի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության …

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, կբարձրանա 3-5 աստիճանով

Tert.am (hy) 

Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ արևմտյան` 2-3մ/վրկ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր հակամարտությունները կարող են շեղել Արևմուտքին՝ Ուկրաինային օգնելուց. The Guardian

Mamul.am 

Թայվանի, Իրանի, Պաղեստինի և Հյուսիսային Կորեայի շուրջ աճող լարվածությունը կարող է 2023 թվականին նկատելիորեն շեղել Արևմուտքի ուշադրությունը Ուկրաինային օգնությունից։ Այս մասին հայտնում է The Guardian...

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Tert.am (hy) 

Իմանղալի Թասմաղամբետովը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«2023 թվականի հունվարի 1-ից, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, Իմանղալի Թասմաղամբետովը երեք տարի ժամկետով նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասվում է ՀԱՊԿ կայքում։

2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները որոշել են Իմանղալի Թասմաղամբետովին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *