Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Новости за 01.01.2023

Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ

Tert.am (hy) 

Խորվաթիան հունվարի 1-ին դարձավ Շենգենյան վիզային համաձայնագրի անդամ։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ներքին օդային սահմաններում ստուգումները։

Բացի այդ, Խորվաթիան ստացել է Շենգենյան վիզաներ տրամադրելու և Շենգենյան տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք։

Սերբիայում Ամանորի տոնակատարության ժամանակ խորտակվել է հայտնի լողացող ակումբը

Mamul.am 

Սերբիայում Ամանորի գիշերը խորտակվել է հայտնի Freestyler ակումբը, որը կառուցված է ջրի վրա։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Nova S հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադում։ Ակումբի ներսում...

Մեծ Բրիտանիայում ամանորյա հրավառությունը հետաձգվել է քաղաք մտած ծովացուլին չանհանգստացնելու համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Նոր տարուց քիչ առաջ բրիտանական Սկարբորո քաղաքում (Հյուսիսային Յորքշիր) հայտնվել է ծովացուլ, որին չվախեցնելու համար տեղի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են ամանորյա հրավառության մեկնարկը։ Այդ մասին գրում է The Gurdian թերթը։

Կաթնասունին նկատելուց հետո նրա շուրջն անմիջապես հավաքվել է բազմություն։ Ենթադրաբար, սա Թորն է՝ ծովացուլը, որը նկատվել է Հեմփշիրի ափին անցյալ ամսվա սկզբին։

Փորձագետները կարծում են, որ նա «դադար է վերցրել» Սկարբորոյում և մի քանի օր անց կուղևորվի ավելի հյուսիս... Читать дальше...



Ծաղկաձորում Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է

7or 

Տեղում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի՝ 38-ամյա Աշոտ Հարությունյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Իրանի նախկին նախագահը մտադիր է կրկին առաջադրվել

Mamul.am 

Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին կարող է փորձել վերականգնել իր պաշտոնը։ Պահպանողականներին մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Ռոհանին մտադիր է մասնակցել 2024 թվականի խորհրդարանական...

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները. ՌԴ ՊՆ

Tert.am (hy) 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

«Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2023 թվականին նախատեսվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների... Читать дальше...

ՀԱՊԿ-ում նախագահությունն անցավ Բելառուսին

Mamul.am 

2023 թվականին Բելառուսը նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջին նպատակը Լուկաշենկոն անվանել է ճգնաժամային...

Նռօրհնեքի արարողություն` Ստեփանկերտի Հովանու Մայր տաճարում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը Ստեփանակերտի Հովանու Մայր տաճարում կազմակերպել է Նռօրհնեքի արարողություն:

«Եկեղեցում ճանապարհեցինք Հին տարին և դիմավորեցինք Նորը:

Թեմակալ առաջնորդի ձեռամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին», - ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդագրությունում:

«Եթե դաշնակիցդ 30 տարի նորմալ պարտավորությունները կատարել է, իսկ հիմա խնդիրներ կան, ուրեմն խնդիրները՝ Նիկոլ, փնտրի քո մեջ»․ Շարմազանով

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել էր․ «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններ անցկացնելու մասին

Аравот 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում նշված է. «Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում 2023 թվականին նախատեսվում է համատեղ վարժանքներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների... Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն

Medialab 

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար: Նորին Սրբությունն ու եկեղեցականներն […]

Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

Mamul.am 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և...

Ծաղկաձորում Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան հետնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ... Читать дальше...

ԱՄՆ-ում գնացքի սպասող կինը գծերի վրա է հրել 3 տարեկան երեխայի

Mamul.am 

ԱՄՆ Օրեգոնի նահանգում կնոջ դեմ մի քանի մեղադրանք է առաջադրվել երեխային գնացքի գծերի վրա հրելու համար: Չորեքշաբթի օրը մայրը և իր 3-ամյա երեխան գնացքի սպասելիս են եղել Հյուսիսարևելյան Փորթլենդի Gateway...

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, կբարձրանա 3-5 աստիճանով՝

Medialab 

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով՝ բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»: Հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-5-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։Երևան քաղաքում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

Читать дальше...

2023֊ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 8 երեխա

Tert.am (hy) 

2023֊ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։ Դեկտեմբերի 31֊ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։

Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը:

2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29֊ը զույգ է եղել, 2֊ը` եռյակ։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *