Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 01.03.2024

Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 միլիոն դրամ

168.am (168 ժամ) 

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։

Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աթլետիկայի վարկանիշային առաջնությունում

168.am (168 ժամ) 

Շոտլանդական Գլազգո քաղաքում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մկրտչյանն օլիմպիական քվոտայի համար պետք է 1500 մ վազքատարածությունը հաղթահարի 3,33.50 ժամանակահատվածում:

Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողնե՞րն են

168.am (168 ժամ) 

Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք թռիչքաձև աճում են ներդրումային ռիսկերը, զուգահեռաբար՝ թռիչքաձև աճում է պետական պարտքը։ Մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը։



Գերմանիայում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը

168.am (168 ժամ) 

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Քևին Կյուներտը բարձր է գնահատել այն փաստը, որ արհմիությունների և շրջակա միջավայրի պաշտպանների բողոքի ակցիաներն անցկացվում են միաժամանակ՝ այդ միությունը համարելով «ռազմավարական առումով խելացի»:

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը զորքեր չի ուղարկի Ուկրաինա

168.am (168 ժամ) 

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը Ռուսաստանի դեմ հակամարտությունում, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր ուղարկման թեման։

Սպասում ենք Թուրքիայի ռեգիոնալ ջանքերի դրական արդյունքներին․ Կլաարը՝ Անթալիայում

168.am (168 ժամ) 

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ-ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։

Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում

168.am (168 ժամ) 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։

Ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

168.am (168 ժամ) 

Դատախազը 2024 թվականի փետրվարի 29-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Իրանում անցկացվում են նաև Փորձագետների խորհրդի ընտրությունները

168.am (168 ժամ) 

Փորձագետների խորհրդի կրոնագետ-ներկայացուցիչներն ընտրվում են 8 տարի ժամկետով: Չի բացառվում, որ այս խորհուրդը կընտրի նոր հոգևոր առաջնորդին, որի հավանական թեկնածուներից է համարվում Էբրահիմ Ռայիսին։

Զելենսկին չի այցելի Հայաստան. Բաքուն չեղարկել է այցը

168.am (168 ժամ) 

Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան՝ ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *