Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 05.03.2024

Արևմուտքի՝ «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է Հարավային Կովկասում․ Լավրով

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Այս մասին նախարարն ասել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

Արման Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը

168.am (168 ժամ) 

ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) Արման Թաթոյանը քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Մենք ՀԱՊԿ-ից դեռ դուրս եկած չենք, և թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչ վտանգներ ունի, գաղտնիք է. Ասրյան

168.am (168 ժամ) 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Վազգեն Սարգսյանի հիշատակին

168.am (168 ժամ) 

ՀՀ պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հոբելյանի` ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցվել նրա հիշատակին:



Ալիևը ԵԽԽՎ-ին և եվրոպական կառույցներին մեղադրել է «կողմնակալության» համար

168.am (168 ժամ) 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել». Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են. Էլինար Վարդանյան

168.am (168 ժամ) 

Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում. «Փաստ»

168.am (168 ժամ) 

Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Փաստ» թերթին տեղեկացնում են, որ Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում, ընդ որում՝ բավական «բարձրաստիճան» ներկայացուցչականությամբ:

Փաշինյանը հանձնարարել է առկախել նոր Սահմանադրության շուրջ քննարկումները. «Փաստ»

168.am (168 ժամ) 

Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել` մատնելով իշխանությունների վախերը։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *