Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 15.03.2024

Իսրայելը Գազայում օգնության սպասող բնակիչների վրա կրակելու մեջ մեղադրել է պաղեստինցի զինյալներին

168.am (168 ժամ) 

ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։

Սերժ Սարգսյանի ստորագրած CEPA-ից ավել բան Եվրոպայի հետ ներկայիս շփումները չեն տվել. Սուրեն Սուրենյանց

168.am (168 ժամ) 

«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում: Իսկապես մեր ներքին կյանքի բարեփոխումների հարցում շատ կարևոր գործընկեր է, բայց ո՞վ ասաց, որ նախկին 3 նախագահների օրոք այդ բալանսավորվածությունը չի եղել»,- «Հայկական օրակարգ» նախագծի հերթական՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով, քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:



Բաքու-Թբիլիսի-Անկարա համատեղ հռչակագիր է ստորագրվել

168.am (168 ժամ) 

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների իններորդ հանդիպումը, որին մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը

168.am (168 ժամ) 

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` 16-17-ին: Կիսաեզրափակիչները ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին, պատասխան խաղերը` մայիսի 7-8-ին: Եզրափակիչը կլինի հունիսի 1-ին:

Յուրի Մինասյանը մահացել է բռունցքների հարվածներից. մեղադրվողը հետախուզման մեջ է. ՔԿ

168.am (168 ժամ) 

Մարտի 5–ին՝ ուշ երեկոյան, Երևանի բնակիչ Յուրի Մինասյանը մայրաքաղաքի Պուշկին փողոցում վիճաբանության արդյունքում ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, ավելի ուշ հիվանդանոցում` մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կրեմլը կտեղեկացնի, երբ որ Պուտինը որոշած լինի․ Պեսկով

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կմասնակցի ընտրական քվեարկությանը, Կրեմլը կտեղեկացնի, երբ նա որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Հութիները հայտնել են, որ իսրայելական նավերն իրենց թիրախում կլինեն նաև Հնդկական օվկիանոսում

168.am (168 ժամ) 

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *