Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 21.03.2024

Նիկոլ Փաշինյանը և Շվեդիայի վարչապետը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկ անձ հետախուզվում է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում ուսանողի սպանության գործից

168.am (168 ժամ) 

Պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են:

Մոսկվայի պայմանագրի իրավականությունը խիստ վիճարկելի է․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը

168.am (168 ժամ) 

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիայի քեմալական իշխանությունը իրականացրին փոխշահավետ «առևտուր»՝ փորձելով իրականացնել մի դեպքում «արևելքում հեղափոխության տարածման» ուտոպիստական նպատակը, մյուս պարագայում՝ «Ազգային ուխտը»՝ Թուրքիայի ապագայի իրագործելի տեսլականը։

ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հիվանդանոցի տարածքում ՀԱՄԱՍ-ի 140 անդամի ոչնչացման և խոշոր գումարի հայտնաբերման մասին

168.am (168 ժամ) 

Իսկ X սոցիալական հարթակի իր էջում ԻՊԲ-ն գրել է, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցում խուզարկություններ անցկացնելիս նաև հայտնաբերել է խոշոր գումար` դոլարով և հորդանանյան դինարով, որը համարժեք է 11 միլիոն շեկելի (շուրջ 3 միլիոն դոլար):



Տավուշում հասարակության պահվածքն ու դիրքորոշումն են ստուգում, եթե դիմադրություն չեղավ, Փաշինյանը սահուն անցնելու է Սյունիքին. Հայկ Նահապետյան

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ, հայտարարություն զարմանալի չէ, քանի որ նա իրեն դուրս է դրել օրենքից և անում է  այն, ինչ թելադրում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալ Ադրբեջանի առաջ. Արման Թաթոյան

168.am (168 ժամ) 

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

«Մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից». Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթում

168.am (168 ժամ) 

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները:

«Ինչո՞ւ է լռում 2-3 շաբաթ առաջ միջնորդական հանդիպումներ կազմակերպած Գերմանիան, երբ Փաշինյանը դրանից կարճ ժամանակ անց ասում է, որ «գյուղերը չտալու դեպքում կլինի պատերազմ»»

168.am (168 ժամ) 

Իսկ գուցե Գերմանիա՞ն ասի՝ խոսե՞լ են այդ թեմայով Մյունխենում և Բեռլինում, թե՞ չեն խոսել: Եթե չեն խոսել, գուցե Գերմանիան զարմանա՞, կապվի, օրինակ, Երևան և Բաքու, հասկանա, թե ինչ է կատարվում․ չէ՞ որ բոլորովին այլ բան են խոսել, այդ ինչու՞ հանկարծ սկսեցին հնչել այդօրինակ ելույթներ և այլն:

Փաշինյանը որ ընտրվեց՝ ուրախացա, պարեցի, հիմա էն պարելս լաց ա դառել. նա քամելեոն ա՝ Ալիևի կողմնակիցը. խոսում են քաղաքացիները

168.am (168 ժամ) 

«Ինչ լավ բան կա Հայաստանում՝ Ալիևն ուզում ա, Փաշինյանն էլ նրա կողմնակիցն ա, նա քամելեոն ա»,- ասաց Վանաձորի բնակիչ տատիկը, որը ժամանակին՝ 2018թ., ուրախացել էր իշխանափոխությամբ:

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Դը Քրուն անդրադաձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

ԵՄ հինգ երկրներ Բրյուսելին կոչ են անում արգելել ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը

168.am (168 ժամ) 

Նախարարները նամակում պնդում են, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորվում են ԵՄ հացահատիկ արտահանելուց ստացված Ռուսաստանի եկամուտների հաշվին։

«Շնորհակալ ենք Էրդողանին՝ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնության համար». Զախարովա

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին։

Պակիստանի անվտանգության ուժերը հայտնել են ահաբեկիչների գրոհը հետ մղելու մասին․ կան զոհեր

168.am (168 ժամ) 

Ըստ պարբերականի տվյալների՝ ահաբեկչական խմբավորման ութ ծայրահեղականները փորձել են գրոհով գրավել վարչական համալիրը, որտեղ տեղակայված են կառավարական ​​գերատեսչությունների և անվտանգության ծառայությունների գրասենյակները։ Զինյալները կիրառել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հրազեն։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *