Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Март
2024

Новости за 26.03.2024

ԱԳՆ-ն հրատապ ընթացակարգով ձեռք է բերել անվտանգության ապահովման սարքեր 1 սենյակի համար

168.am (168 ժամ) 

Արտաքին գործերի նախարարությունն օրերս հրատապ կարգով ձեռք է բերել անվտանգության ապահովման սարքեր: Հրատապ մեկ անձ գնման մատակարարը 2017 թվականին գրանցված ու 2020 թվականից պետգնումներում հայտնված «Հայտեք» ՍՊԸ-ն է:

Օնիկ Գասպարյանի նախազգուշացման իրականություն դառնալու հավանականությունը. երբ է Թուրքիան օգնության հասնում Փաշինյանին

168.am (168 ժամ) 

Փաշինյանը պատերազմը կանխելու իր քաղաքականությունն է տանում՝ թուրքական գործոնը երկրի ներսում օգտագործելով, փորձելով համոզել, որ «ոչ հայկական տարածքները» զիջելով, զրկելու են Թուրքիային և Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ հիմքերից, ապահովելու են խաղաղություն, թեպետ, Փաշինյանը լավ հասկանում է, որ իր խոստացած խաղաղությունը Հայաստանից կախված չէ: Իսկ առջևում Թուրքիայից անմիջական հարձակման սցենարն է, որի համար լեգիտիմ հիմքեր ստեղծվում են հենց Փաշինյանի շնորհիվ, որովհետև 30 տարվա համար նաև ինքն է փորձում վրեժ լուծել անկախ Հայաստանից... Читать дальше...

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին

168.am (168 ժամ) 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այս մասին համալսարանը հայտարարություն է տարածել:

Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն

168.am (168 ժամ) 

Դատարանն էլ սնանկության կառավարիչ է նշանակել, որն էլ կարծես չի ուզում ընդունել, որ ինքն է սնանկության կառավարիչը։ Հարյուրավոր բնակիչներ՝ խաբեության զո՞հ։

Հարկային պարտավորությունները կներվեն. ՊԵԿ

168.am (168 ժամ) 

Կոմիտեից հայտնում են, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց:



Դրանք բուն հայկական տարածքներ են, իշխանությունը գնում է զիջումների իր աթոռը պահելու համար. Աշոտ Ղուկասյան

168.am (168 ժամ) 

«Ինչքան հնարավոր է, պետք է իրականացնել զանգվածային ցույցեր, ակցիաներ ու հեռացնել իշխանություններին, հակառակ դեպքում՝ մենք չենք ստանա խաղաղություն ու կկորցնենք ամեն ինչ։ Քայլ առ քայլ զիջումների են գնում, արդյունքում մեզ ի՞նչ է  մնալու։

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առանց հաղթանակի է ավարտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլը

168.am (168 ժամ) 

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չտարավ, 6 խաղում պարտություն կրեց և երկուսն ավարտեց ոչ-ոքի: 8 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ և մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 1 գնդակ:

Փաշինյանն ու Արևմուտքը խաղարկում են Հարավային Կովկասի արևմտականացման երկրորդ սցենարը

168.am (168 ժամ) 

ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Այս անգամ Katherine օրաթերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները։

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին

168.am (168 ժամ) 

Եթե ​​դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

168.am (168 ժամ) 

Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման համատեքստում:

«Օգնենք մարդկանց՝ ստեղծել, արարել ու չարտագաղթել»․ Մայր Աթոռի հմտությունների զարգացման եւ այլ ծրագրերը՝ նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար. Aravot.am

168.am (168 ժամ) 

Սոցիալական ծառայության գրասենյակի վարչական խորհրդի ատենապետ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանը մեզ հետ զրույցում ասում է՝ երբ խոսում ենք բարեսիրական մշակույթի մասին, պետք է հիշենք, որ այն հայ եկեղեցու կյանքում առկա է եղել, սկզբնավորվել է դեռեւս 4-րդ դարից սկսած։ Սրբազանի խոսքով՝ առհասարակ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի առաքելությունն է ձեռք մեկնել բոլոր տեսակի խոցելի խմբերին, որոնք կարիքի մեջ են։

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Կատարի բանակցություններում մերժել է ԱՄՆ-ի փոխզիջումային առաջարկը

168.am (168 ժամ) 

Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ-ի առաջարկը մերժել է՝ պահանջելով պատերազմի անհապաղ դադարեցում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի ամբողջական դուրսբերում և անկլավում իր վարչակազմի իշխանության պահպանում:

«Crocus City Hall»-ի ահաբեկիչներից մեկը ՌԴ մեկնելուց առաջ մնացել է Ստամբուլի «Fatih» հյուրանոցում

168.am (168 ժամ) 

Մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում իրականացրած ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանել է, որ հարձակումից առաջ եղել է Թուրքիայում։ Մյուս մեղադրյալը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից։

Լոնդոնի կենտրոնում ֆերմերների հանրահավաք է անցկացվել

168.am (168 ժամ) 

Ցուցարարները հավաքվել են Լոնդոնի պատմական Վեսթմինսթեր շրջանում։ Նրանց դժգոհության պատճառը երկիր ներմուծվող գյուղմթերքի էժան գներն են, որն «աղետալի ազդեցություն» է ունենում տեղական բիզնեսի վրա։

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, 2 մարդ փրկվել է

168.am (168 ժամ) 

Ավելի վաղ Բալթիմորի հրշեջ ծառայությունից Reuters-ին հայտնել էին, որ գետում կարող է լինել 20 մարդ և բազմաթիվ մեքենաներ, իսկ որոնողական գործողությունը կարող է տևել մի քանի օր։

Իրանում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել են ոստիկան և երեխա

168.am (168 ժամ) 

Զինյալները մարտի 25-ի երեկոյան հարձակվել են պարեկի վրա, որն ապահովում էր անվտանգությունը Նոուրուզի տոների ժամանակ Խաշ և Իրանշահր քաղաքների միջև ձգվող մայրուղու վրա։ Հարձակման հետևանքով ոստիկանը սպանվել է։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *