smi24.net
Аравот
Апрель
2020

Новости за 05.04.2020

Արտակարգ դրության ժամանակ բացօթյա որոշ աշխատանքներում բացառություն կարել էր անել

Аравот 

Արտակարգ դրության պայմաններում պարետի հրամանով բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: Դա կորոնավիրուսի վարակի տարածումը դանդաղեցնելու, կանխելու անհրաժեշտ լուծում է, անգամ՝ ուշացած: Սակայն, գուցե, ճիշտ կլիներ որոշ դեպքերում բացառություն անել: Խոսքը բացօթյա աշխատանքների մասին է, որտեղ պահանջվող սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ միմյանց վարակելու խնդիր չկա: Օրինակ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի եւ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ գտնվող …

Սուրեն Պարսյան. Ասիական զարգացման բանկի կանխատեսումները բավականին լավատեսական են, քանի որ հաշվի չեն առնվել մի քանի կարեւոր հարցեր

Аравот 

Սուրեն Պարսյանը գտնում է, որ ծառայությունների եւ շինարարության ոլորտների անկումը ՀՆԱ-ի ցուցանիշների վրա էական ազդեցություն կունենան:

Ապրիլի 6-ին ոչ պաշտոնական համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը

Аравот 

Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ Կառավարության էջը ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Տանը մնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ ????Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած… Gepostet …

Երբ թանկացել է կոճապղպեղը կամ մի քանի մատչելի մթերք, որոնք հրաշալիորեն ամրապնդում են իմունիտետը

Аравот 

Քանի դեռ աշխարհի առողջապահական առաջատար կազմակերպությունները փորձում են գտնել Covid-19 հիվանդության հարուցիչ համարվող նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ զուգահեռաբար նաև փորձարկելով մի շարք դեղամիջոցների արդյունավետությունը հիվանդության դեմ պայքարում, մարդկության ստվար զանգվածին մնում է հետևել ԱՀԿ-ի ու սեփական երկրի իշխանությունների ցուցումներին, մնալ տանը, հաճախակի լվացվել և որ ամենակարևորն է՝ ամրապնդել իմունիտետը։ Շատերը գուցե մտածեն՝ էլ ի՞նչ իմունիտետ, …

Կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին․ «Սասնա ծռեր»

Аравот 

Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը։ Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին։ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

EASA-ի՝  Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության  աուդիտը բացառապես վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն

Аравот 

Եթե Քաղավիացիան խնդիրները չլուծի հայկական ավիաընկերությունները պետք է դիմեն ավելի բարձր կառույցներից թռիչքների թույլտվություն ստանալու

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանը հայտարարել է հացադուլ․ այդ հարցը կլինի ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Аравот 

Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և …



Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին …

Ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը․ Արայիկ Հարությունյան

Аравот 

Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր …

Պետք է ձգտենք հնարավորինս նվազեցնել վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի․ Տիգրան Ավինյան

Аравот 

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` …

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Ձորագետ գետի մեջ

Аравот 

Ապրիլի 5-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է «Ձորագետ» գետի մեջ։ Փրկարարները գետից …

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Аравот 

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ։ Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի …

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Аравот 

Ապրիլի 5-ին, ժամը 13:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված …

Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են

Аравот 

Մոտ երկու ժամ առաջ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել  էլեկտրահարված երկու տղամարդու։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են  ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։ Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝  1994 թվականին …

Ինքս հակված եմ, որ, ամեն դեպքում, մեզ  կհաջողվի տնտեսական սահմանափակ աճի կարգավիճակով ամփոփել 2020 թվականը. Հայկազ Ֆանյանը՝ ADB-ի կանխատեսման մասին

Аравот 

ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի համար համախառն ներքին արդյունքի՝  ՀՆԱ-ի 0,7 % աճ է կանխատեսում, «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը՝ 0,5 %: «Այս պահին, իրականում, դժվար է կանխատեսումներ անելը, որովհետեւ մենք չենք պատկերացնում՝ որքան կտեւի այս գործընթացը Հայաստանում, եւ կախված՝  արտակարգ դրության ռեժիմը, այսպես ասած՝  այդ  «լոք դաուն» կոչվածը՝ տնտեսական գործունեությունների սահմանափակումը, եւ կախված դրանից դա …

Արդյո՞ք Քաղավիացիայի կոմիտեին ցույց տրված կարմիր քարտը հարցականի տակ է դնում ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը․ Արմեն Աշոտյան

Аравот 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։ Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական եւ հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։ Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարեւոր հարցը հետեւայլն է։ Այս տարի նախատեսվում էր …

«Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը»․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք …

NBA-ի աստղը եւ աշխարհի կրկնակի չեմպիոնը պանդեմիայի օրերին դպրոցում ուսուցչի օգնական է աշխատում

Аравот 

ԱՄՆ-ում NBA-ի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դա առիթ է դարձել, որպեսզի «Գոլդեն Սթեյթի» խաղարկող,  իր ակումբի կազմում NBA-ի եռակի, իսկ ԱՄՆ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած բասկետբոլիստ Ստեֆեն Կարրին իր աղջկա դպրոցում աշխատի որպես ուսուցչի օգնական: «Օրս սկսվում է մարզումով, հետո՝ դասերը: Ես օգնում եմ աղջկաս ուսուցչին: Երբ դասն ավարտվում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *