Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2020

Новости за 25.04.2020

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները երկարաձգվում են․ Տիգրան Պետրոսյան

Аравот 

Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները: ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, համաճարակի տարածման …

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել․ հավաքվածները բողոքել են կոմունալ վարձավճարները մուծելու պահանջի դեմ․ «Ա1+»

Аравот 

«Ա1+» – Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, հավաքվածները նշել են՝ իրենք բողոքում են գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները մուծելու պահանջի դեմ։ Նրանք նշել են, որ ցանկանում են, որպեսզի կառավարությունը սաստի տվյալ կառույցներին։ «ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Հավաքվածները նշել են, որ ակցիաները շարունակական են լինելու։ Մանրամասները՝ տեսանյութում։

Սա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր․ Էդուարդ Աղաջանյան

Аравот 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայմաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված …

Ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Le Monde» պարբերականին

Аравот 

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», – գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այն ներկայացվում... Читать дальше...

«Մնա տանը»․ հումորային նոր տեսահոլովակ հայ աստղերի մասնակցությամբ

Аравот 

Sharm Holding-ը հայ աստղերի մասնակցությամբ հումորային նոր տեսահոլովակ է ներկայացնում՝ «Մնա տանը» շատ արդիական հորդորով։ «Մնա տանը» երգը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր, տանը մնալով, կանխում են վարակի տարածումը: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ Արամե, Ռաֆայել Երանոսյան, Սարո Թովմասյան, Լևոն Հարությունյան, Էրիկ Կարապետյան, Ռոլանդ Գասպարյան, Զարուհի Բաբայան, Հայկ Պետրոսյան, Սոնա Շահգելդյան, Զառա Սահակյան, SONA, Լուիզա Ներսիսյան, …

«Կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ»․ Բակուր Մելքոնյան

Аравот 

Գործարար Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դրական լուրով է կիսվում․ «Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասացին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ, պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ։ Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը …



«Գոնե համազգային հարցերում իշխանությունը պետք է զերծ մնա անընդհատ ցույց տալուց՝ ինչ ուզենք, կանենք, մեր դեմ խաղ չկա, մենք ենք իշխանությունը». Իշխան Սաղաթելյան

Аравот 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչու կուսակցությունների՝ թեկուզ մեկ-երկու ներկայացուցչի չթույլատրվեց այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Аравот 

Հայոց Ցեղասպանության 105-ամյակի ոգեկոչման շրջանակներում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը և ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ #ՀումանիտարառաքելությունՀայոց Ցեղասպանության 105֊ամյակի ոգեկոչման շրջանակներում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության… Gepostet von Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ am Samstag, 25. April 2020

«Այնպես ստացվեց, որ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը արարողակարգային մեծ կիքս է». Էդմոն Մարուքյան

Аравот 

Ըստ ԼՀԿ նախագահի՝ կարելի էր ՀՀ-ում գործող քաղաքական-հասարակական տարբեր խմբերի թույլ տալ, որ յուրաքանչյուրից մեկ-երկու ներկայացուցիչ, սահմանված ժամերի այցելեին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեին:

Բունդեսլիգան ֆուտբոլիստներին կպարտադրի բժշկական դիմակով խաղալ

Аравот 

Spiegel հանդեսը գրում է, որ Գերմանիայում ֆուտբոլիստների համար պաշտպանության կոշտ միջոցառումներ է նախապատրաստում: Տարբերակներից մեկով ֆուտբոլիստները մրցաշրջանը կավարտեն առանց հանդիսականների եւ պաշտպանական դիմակներով: Այսինքն, նրանց պարտադրելու են ամբողջ հանդիպման ընթացքում դիմակ կրել: Եթե պաշտպանիչ միջոցն ընկնի, խաղը կկանգնեցվի: Ֆուտբոլիստներին խստիվ արգելվելու է հանդիպման ընթացքում դիպչել դիմակին: Ենթադրվում է նաեւ, որ խաղը կդադարեցվի ամեն 15 րոպեն …

Հաղթանակի փողոցում կրակոցներ են հնչել․ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի․ Քննչական կոմիտե

Аравот 

2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 03:00-ին, ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից այն մասին, որ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ հայր և որդի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի …

Թավշյա կուռքերի հեղափոխություն (էսսե)

Аравот 

1722 թվականն էր, երբ հոլանդացի ճանապարհորդ, ադմիրալ Յակոբ Ռոգհենն ու նրա անձնակազմը Զատիկն էին նշում՝ կանխավ վայելելով այն ակնթարթը, երբ նավն ի վերջո կհասներ հեռվում նշմարվող ցամաքին: Սա Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածն էր: Ալիքների վրա թեթև ճոճվելով, առագաստանավը մոտենում էր ցամաք կոչվող հողակտորին, որ կղզի էր իրականում, և անձնակազմն այն «Զատիկ» կոչեց: Կղզին հայտնի է …

«ՔՈՎԻԴ-19-ը չպետք է պատճառ հանդիսանա, որ աշխարհում կարմրուկի և պոլիոմիելիտի նման այլ մարդասպան հիվանդություններ վերածնունդ ապրեն»․ ՅՈՒՆԻՍԵՖ

Аравот 

Մինչ աշխարհն անհամբեր սպասում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, համաճարակը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում: Միլիոնավոր երեխաներ կարմրուկի, դիֆթերիայի և պոլիոմիելիտի դեմ կենսական նշանակության պատվաստումներ չստանալու վտանգի տակ են՝ այս ծառայությունները տրամադրող օղակների աշխատանքի ընդհատման պատճառով: Վերջին տվյալներով, պետությունների մեծամասնությունը դադարեցրել է պոլիոմիելիտի, իսկ 25 երկիր հետաձգել է կարմրուկի դեմ զանգվածային …

Դոնալդ Թրամփի հայտարարությունը խթանում է մերժումը և չի արտացոլում ցեղասպանության հաստատման վերաբերյալ Ամերիկայի հպարտ արձանագրությունը. Ամերիկայի հայկական համագումար

Аравот 

Նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով վրիպում է նշանակետից, խթանում է մերժումը և չի արտացոլում ցեղասպանության հաստատման վերաբերյալ Ամերիկայի հպարտ արձանագրությունը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը: Այս տարվա հայտարարությունը, ինչպես և պատահել է նախորդ տարիներին, արտացոլում է ցեղասպանության բառարանային սահմանումը և օգտագործում է հայերեն արտահայտությունը՝ Մեծ Եղեռն, սակայն զիջում է 1981թ.-ի …

Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները

Аравот 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները. 1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում, 2․ տրանսպորտային միջոցների խոտանում, 3․ ուժը... Читать дальше...

Բացահայտվել է «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը․ ԱԱԾ

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ... Читать дальше...

Պահն է լրջանալու․ պահն է մեր ժողովուրդին համար խորթ՝ այս անբնական ու վտանգաւոր իրավիճակին լիցքաթափման․ Սեւակ Յակոբեան

Аравот 

Քորոնա ժահրի պատճառած ոչ-դասական, սակայն լիարժէք պատերազմի իրավիճակը մեր հայրենիքն ու ժողովուրդը դրաւ լուրջ մարտահրաւէրներու դիմաց մինչ տակաւին հայրենի իշխանութիւնները տակաւին խարխափումի մէջ են ինչ կը վերաբերի ազգային գերագոյն շահերուն գերադասութեան, որ մեզի կը պարտադրէ ըլլալ միակամ եւ միասնական յաղթահարելու համար այս եւ նման ամէն ճգնաժամ: Պահն է լրջանալու: Պահն է, մեր ժողովուրդին համար խորթ՝ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *