Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2020

Новости за 11.04.2020

Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները. Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Аравот 

Ապրիլի 11-ին՝ Ավագ Շաբաթ օրը երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նախքան Ս. Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ …

Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված․ Տիգրան Ավինյան

Аравот 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ): Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս …

Պարետի որոշմամբ 6 ժամով արգելվել է «Նոր Զովքի» և ևս մի քանի տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Аравот 

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան ԱՎինյանը նոր որոշում է կայացրել, որով 6 ժամով կասեցվել է 6 հասցեներում գործող ընկերությունների գործունեությունը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի …

Արսեն Թորոսյանը հայ հայտնի դեմքերի մասնակցությամբ կրեատիվ հոլովակ է հրապարակել

Аравот 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայ հայտնի դեմքերի մասնակցությամբ սոցիալական հոլովակ է հրապարակել՝ հիշեցնելով․ Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․ Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ «Մի՛» մնա տանը ‼️Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․համավարակի …

Հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառումով․ Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։ Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։ Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 11. April 2020

Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին՝ Մոսկվայի սրտում

Аравот 

1780-ական թվականներին մեծահարուստ գնդապետ Իվան Կիսլինսկին՝ խոշոր նվիրատվություն կատարելով Վասիլի Երանելու տաճարին, խնդրում է, որ համալիրի ութ խորաններից մեկը անվանափոխվի և կոչվի իր հովանավոր սրբի անունով: Հայտնի չէ, թե ի՞նչ պատճառով, բայց անվանափոխության է ենթարկվում հենց Լուսավորչի անունը կրող եկեղեցին, սակայն 1920-ին Լուսավորչի անունը վերականգնում են և խորանը մինչ այսօր կոչվում է այդպես:

Օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը․ Հովհաննես Բաչկով

Аравот 

Բա՛րև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ. Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր …



Իմունիտետ

Аравот 

Իմունիտետը կարող են խթանել մեր առօրյայում օգտագործվող բուսական մթերքները, որոնք չունեն կողմնակի ազդեցություն, համեղ են, սննդարար եւ մատչելի։ Հիշեք` կարմիր եւ նարնջագույն միրգ-բանջարեղենը մեր օրգանիզմի իմուն համակարգի իսկական օգնականներն են։

Արցախում քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով... Читать дальше...

Առաջինը ո՞ր երկիր կարող է վերադառնալ ֆուտբոլը. Բելառուսը հաշվից դուրս է

Аравот 

Եվրոպական երկրներում մոնիթորինգի արդյունքով արդեն կարելի է ենթադրել, թե որ երկրում առաջինը կվերսկսվի եվրոպական ֆուտբոլը: Դա Ավստրիան է, որտեղ եվրոպական երկրներից առաջինը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ կիրառվեցին: Այդ երկրի կանցլեր Սեբաստյան Կուրցը նախանշել է երկիրը նորմալ կյանքի վերադարձնելու միջոցառումները: Այսպես, արդեն մայիսի 1-ին կբացվեն բոլոր խանութները ու առեւտրի կենտրոնները, իսկ հունիսի վերջին սպասվում է, որ …

Ազգային ժողովի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Аравот 

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան …

Մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ․ Արմեն Սարգսյան

Аравот 

Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի …

Ստացել են վարակված լինելու վախից  ինքնասպանության փորձ  կատարած տղամարդու թեստի պատասխանը  

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ  արտակարգ դեպք  էր տեղի ունեցել Գյումրիում․ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած  66-ամյա Կ․ Լ․-ն, որը 13 օր շարունակ ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, փորձել  էր վերջ դնել կյանքին՝ կարծելով, թե վարակվել  է կոնորավիրուսով։ Նա քացախաթթվի  էսենցիա էր  խմել։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, վիճակը կայունացնելուց ուղարկել մայրաքաղաք, թունաբանության կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։  …

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Սուրբ Զատիկը

Аравот 

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Սուրբ Զատկի տոնին ընդառաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և հարակից մի քանի համայնքների ընտանիքներ ստացել են «Զատկի տոպրակներ»: «ՀԱՅՐԵՆԻՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոսկվայից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

Аравот 

Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus): Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| – |30| հաշվառման …

ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած 45 հայ աշակերտներ և ուսանողներ տեղափոխվել են Հայաստան

Аравот 

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։ …

Քննարկվել են պետական կառավարման մի շարք ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության …

Բաց նամակ՝ Գերմարդուն․․․

Аравот 

Նախաբան– Զգուշացում… Բարև՛, Եթե սա կարդում ես (կներես, որ անմիջական դիմելաձևն եմ ընտրում) ուրեմն ներքին ձայնդ քեզ հուշում է, որ այս նամակի հասցեատերը նաև դո՛ւ ես… Այլապես, դու հիմա քիթդ անտեղի տեղավորում ես քեզ չուղղված մի նամակում… Երդվում եմ, չեմ նեղանա, եթե չշարունակես ընթերցել, որովհետև այս ամենից հետո դու պիտի ստիպված լինես ինքդ քեզ տալ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *