Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2020

Новости за 18.04.2020

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել․ պարզաբանում

Аравот 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի Շանթ Միր Հ2 ԱՐ Կենտրոն Երկիր Մեդիա 5-րդ ալիք: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները …

2018 թ.-ի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին. այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞. Զառա Հովհաննիսյան

Аравот 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես չեմ կարող ընդունել ու հանգիստ նայել, թե ինչպես են քաղաքական և պետական գործիչները ըստ նպատակահարմարության վարվում որևէ կառույցի, այդ թվում նաև եկեղեցու հետ։ 2018 թվականի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին։ Կարծես թե այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞․ «հոգևորականը մերն …

Ոստիկանները փաստաբանի ցուցումով 70-ամյա քաղաքացուն բռնի ուժով, քաշքշելով բնակարանից դուրս են հանել․ ՀՔԱՎ

Аравот 

Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա …

Դանիել Իոաննիսյան. «Լրջագույն խնդիրներ կային, որոնք կարող էին ազդել Արցախում ընտրությունների արդյունքների վրա»

Аравот 

«Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, որոնք ժողովրդավարական չափանիշներին բավարարող էին, թերությունները տեխնիկական էին, իսկ նախագահականի դեպքում կային լուրջ խնդիրներ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Այս ՀԿ-ն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ դիտորդական առաքելություն էր իրականացնում  Արցախում նախագահի ընտրությունների ժամանակ... Читать дальше...

Վեդիի ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից․ Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

Аравот 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված …

«Հեղափոխությունը կհասնի Արցախ, եթե Արայիկ Հարությունյանին չհաջողվի արժեքային փոփոխություններ անել»

Аравот 

«Այս պայմաններում ընտրություններ անցկացնելն, իմ կարծիքով, ընդունելի չէր: Դեռ չգիտենք, թե որքան կաճի վարակվածների թիվը, բայց այն համայնքներում, որտեղ կորոնավարակի դեպքեր էին արձանագրվել, այդտեղ նույնպես ընտրություններ են անցկացվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, որը որպես լրագրող Արցախում հետեւել է նախագահի ընտրություններին, եղել մի շարք տեղամասերում: Խառատյանի կարծիքով, այն փաստը, …

Վաղվանից մինչև ապրիլի 25-ը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ․ Շիրակի մարզպետ

Аравот 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի հայրենակիցներ, Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝ ա) Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու …

«Նշված վարքագիծը ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին

Аравот 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին․ դատավորն ու դատարանի նախագահը թույլ են տվել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու …



Գյումրու ինֆեկցիոնի տնօրենը պարզաբանում է, թե ինչո՞ւ չեն կարողացել ընդունել Մարալիկից տեղափոխված հիվանդին

Аравот 

Մարալիկի շտապօգնության բուժքույր Իրինա Սմբատյանը երեկ  Aravot.am-ին դժգոհել էր, թե  իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե կորոնովիրուսից մահացած Մարալիկի 68-ամյա բնակչին հետազոտել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նոր տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, որ նրա հետ շփված  29 բուժաշխատողներ Գյումրի բժշկական կենտրոնից մեկուսացվել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Եվ ինչպես այսօր տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նրանք …

Սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված. Shamshyan.com

Аравот 

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ …

Արցախյան հակամարտության հարցով աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Զախարովա

Аравот 

Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղված աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կողմերը քննարկել են նաև հարցեր` կապված հակամարտության կարգավորման հետ: Զախարովայի խոսքով` կողմերի հետ …

Ոստիկանական ուժեղ հսկողություն Մարալիկում․ պարետատունը քննարկում է ելումուտն արգելելու հարցը

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, Մարալիկում  կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացավ ևս 8-ով՝ հասնելով 18-ի։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժանձնակազմից են։ Թեստավորել էին 61 հոգու, որոնցից 8-ի թեստի պատասխանը երեկ եկել էր դրական։ Մինչ այդ կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև 10 բուժաշխատակցի մոտ, այդ թվում՝ հիվանդանոցի գլխավոր բժշկուհու։ Մարալիկի առողջության կենտրոնում մասսայական նմուշառում էր կատարվել։ Շիրակի մարզպետ Տիգրան …

Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն

Аравот 

Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։   ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Անակնկալ չի լինի, եթե Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին առաջարկի զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ նա էլ՝ ընդունի առաջարկը»

Аравот 

Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, դրանց հաջորդած զարգացումների մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: -Արցախի ընտրություններից հետո մի կողմից Արայիկ Հարությունյանը ստանում է շնորհավորանքներ ժողովրդավարական ընտրություններում հաղթանակի համար, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ընտրությունները ժողովրդավարական էին, մյուս կողմից հնչում են քննադատություններ, թե Արցախում …

Սերժ Սարգսյանի գրասենյակ․ Ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ․ «Sputnik Արմենիա»

Аравот 

«Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ …

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիւ դատապարտում է Հայ Եկեղեցու դէմ իրականացւած ոտնձգութիւնը

Аравот 

«ԱԼԻՔ» օրաթերթ – Այսօր առաւօտեան հեռախօսազրոյց ունեցանք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, որտեղ խնդրեցինք նրան յայտնել իր տեսակէտը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի եւ այլոց կողմից Հայ Եկեղեցու դէմ ոտնձգութեան փորձ կատարելու մասին: Պատասխանելով օրաթերթիս հարցին Սրբազան Հայրը նշեց, որ «Ազգերի կեանքում սրբութիւններ կան, որոնց մօտենալու համար մարդ պէտք է ամբողջական գիտակցութիւն …

Ժողովրդագրական անվտանգության ապահովումն է որոշելու երկրի զարգացման կայունությունը. Վերգինե Սահակյան

Аравот 

Ժողովրդագրական անվտանգության հարցն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով արդիական է լինելու Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Ազգային անվտանգությունն ուղղակիորեն կախված է լինելու երկրում առկա ժողովրդագրական իրավիճակից:

Գործո՞վ զբաղվել, թե՞ զբաղեցնելով

Аравот 

Այս օրերին ո՛ր մշակույթն ինչ ունի, հանում է հրապարակ: Օրինակ՝ ռուսական ղեկավարությունը չհոգնեց կրկնել, որ սա երկարատեւ արձակուրդ չէ, այլ պարտադրված մեկուսացում, ուստի պետք է նորին գերազանցություն Ժամանակը ոչ թե մսխել, այլ օգտագործել: Մշակութային նախանձելի պատրաստվածության խնդիր է. ռուսական մշակութային համակարգը գիտակցել է Ժամանակի՝ Քրոնոս աստծո ամենակարող լինելը, որին հաղթողը միայն կարող է Զեւս՝ գլխավոր …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *