Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 03.04.2024

Ավետյաց երկիրը ՀՀ-ն է․ մենք շատ հաճախ մտովի և ոչ մտովի դուրս ենք գալիս այստեղից, այդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի և ոչ մտովի մտնել այս տարածք․ Փաշինյան

Tert.am (hy) 

Ավետյաց երկիրը ՀՀ-ն է․ մենք շատ հաճախ մտովի և ոչ մտովի դուրս ենք գալիս այստեղից, այդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի և ոչ մտովի մտնել այս տարածք։

Читать дальше...

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Tert.am (hy) 

Դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:

Читать дальше...

2018 թվականի հեղաշրջումը 2016 թվականի՝ Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, իրենց տապալված պլանների հետևանք էր․ Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդեց՝ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով արգելանք կիրառել: Դատավորը սակայն մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը, Դատավորը նշեց՝ եռօրյա ժամկետում հայցադիմումը պետք է հստակեցվի ու կրկին ներկայացվի:

Читать дальше...

Հայաստանն իր գործողություններով դավաճանում է սեփական ժողովրդին. Զախարովան՝ Միրզոյանի հայտարարության մասին

Tert.am (hy) 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Մոսկվան այժմ խոսում են տարբեր լեզուներով, և որ Երևանի հիմնական գործընկերները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են:

«Այդպիսի մարդիկ երկիրը տանում են փակուղի։ Միրզոյանը, խոսելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականության մասին, ասել էր, որ չի կարող կանխատեսել ապագան: Տարօրինակ է, քանի որ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները սովորաբար ոչ միայն կանխատեսում են ապագան... Читать дальше...

Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. ՌԴ ԱԳՆ

Tert.am (hy) 

Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Պատրաստ ենք մեր կողմից այդ գործընթացին ամեն կերպ աջակցել: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է վերականգնելու ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը: Գործընկներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել, վերականգնել եռակողմ ձևաչափով շփումները... Читать дальше...



Բրյուսելի հանդիպմանը քննարկվելու են նաև արցախահայությանը տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

Tert.am (hy) 

Հանդիպմանը հիմնականում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների՝ այսինքն ԱՄՆ-Հայաստան և Եվրամիություն Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր։

Читать дальше...

«Միր» քարտերի արգելափակման վնասները Հայաստանի համար ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներից վնասները. ՌԴ ԱԳՆ

Tert.am (hy) 

Երևանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, Հայաստանի տնտեսությունը կտուժի դրանից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկրի տնտեսությունն այս քայլի հետևանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարել... Վստահ եմ՝ այս քայլի հետևանքով վնասներն ավելի շատ են... Читать дальше...

Դիլիջանi «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել

Tert.am (hy) 

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:

Читать дальше...

Մահճակալը, որի վրա Ռոնալդուն քնել է, բարեգործական աճուրդի կհանվի

Tert.am (hy) 

Սլովենիայի հյուրանոցներից մեկը որոշել է բարեգործական աճուրդի հանել մահճակալը, որի վրա քնել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Читать дальше...

ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ

Tert.am (hy) 

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

Читать дальше...

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

Tert.am (hy) 

Մենք օգնում ենք Ուկրաինային մոտենալ ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ի չափանիշներին ամեն ինչում՝ գնումներից մինչև լոգիստիկա. այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Читать дальше...

ԱՄՆ-ն մարտի 6-ին Մոսկվային նախազգուշացրել էր, որ Crocus City Hall-ում կարող է ահաբեկչություն լինել. The Washington Post

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն Ռուսաստանին տեղեկատվություն է փոխանցել նրա վերաբերյալ, որ Crocus City Hall համալիրը կարող է դառնալ ահաբեկիչների պոտենցիալ թիրախ. նախազգուշացումն արվել է մարտի 22-ի հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների շրջաններում աղբյուրների։

Ըստ թերթի զրուցակիցների՝ Վաշինգտոնը տվյալները փոխանցել է Մոսկվային Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հրապարակային հաղորդագրությանը հրապարակելուց մեկ օր առաջ՝ մարտի վեցին: Իսկ հաջորդ օրը դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել այն մասին... Читать дальше...

Բացահայտվել է Երևանում Ուկրաինայի քաղաքացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. նրանք կալանավորվել են

Tert.am (hy) 

2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:

Читать дальше...

Ռուսաստանն իր «ապագան գրավ է տալիս Պեկինին». Ստոլտենբերգ

Tert.am (hy) 

Ասիայում Ռուսաստանի բարեկամ պետությունները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի դեմ  պատերազմը շարունակելու հարցում. Ռուսաստանը զինամթերք է ստանում Հյուսիսային Կորեայից և Իրանից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենգերը:

«Նրանք Հյուսիսային Կորեայից և Իրանից ստանում են զգալի քանակությամբ զենք-զինամթերք: Դրա դիմաց  Փհենյանն ու Թեհրանը ստանում են ռուսական տեխնոլոգիաներ և մատակարարումներ, որոնք օգնում են նրանց զարգացնել հրթիռային և միջուկային կարողությունները»,- ասել... Читать дальше...

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը

Tert.am (hy) 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:

Читать дальше...

ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:

Читать дальше...

Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. Ստոլտենբերգ

Tert.am (hy) 

Մարտադաշտում Ուկրաինայի համար իրավիճակը շատ լուրջ է և ծանր, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ստանալու կարիք ունի, մենք տեսնում ենք իրավիճակը մարտի դաշտում, տեսնում ենք, թե որքան լուրջ է այն և ինչ պահանջներ են ներկայացվում Ուկրաինային։ Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել են ՆԱՏՕ-ի երկրները, բայց դա բավարար չէ, մենք պետք է ավելին անենք։ Ուկրաինացիները ոչ միայն ավելի շատ օգնության կարիք ունեն... Читать дальше...

Թայվանում երկրաշարժերից հետո տnւժшծների թիվը մոտեցել է 900-ի. մարդիկ արգելափակված են մնացել թունելներում (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Թայվանի իշխանությունները թարմացրել են երկու հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թվերը: Նրանք նշել են, զոհերի թիվը հասել է ինի, վիրավորներինը՝ 882-ի, մինչդեռ 127 մարդ շարունակում է արգելափակված մնալ: Նրանցից 77-ն արգելափակված են Ջինվեն և Դաքինկշույ թունելներում՝ Հուալիեն շրջանի լեռների տակ: Մնացած 50-ն արգելափակված են չորս միկրոավտոբուսներում, որոնք Հուալիեն Սիթիից շարժվում էին Տարոկո ազգային պարկ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Читать дальше...

Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել մասնակցել Աննա Հակոբյանի նախաձեռնած ընթրիքին, տոմսի արժեքը 1 մլն դրամ է

Tert.am (hy) 

Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։

Читать дальше...

Ուկրաինայի դեսպանատունը Դուշանբեում վարձկաններ է հավաքագրում. Պատրուշև

Tert.am (hy) 

Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Պատրուշևը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի կողմից Տաջիկստանում վարձկանների հավաքագրման մասին։

«Հայտնի է նաև, որ Դուշանբեում Ուկրաինայի... Читать дальше...

Որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում, պետք է հասկանալ՝ ինչը ինչի դիմաց է․ ընդդիմադիր պատգամավորը՝ Բրյուսելի առաջիկա հանդիպման մասին

Tert.am (hy) 

Արտաքին աջակցությունն արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է և որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում։

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *