Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 21.09.2017

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դժվարին պայքարում ուժեղ գտնվեց Վաշյե-Լագրավից և դուրս եկավ եզրափակիչ

Tert.am (hy) 

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի կիսաեզրափակչի թայ-բրեյքում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի գորսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Читать дальше...

Համոզված եմ՝ անցած 26 տարիներին կարելի էր անել ավելին, բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ, այսօր էլ ճիշտ ուղու վրա ենք. Նախագահի ուղերձը Անկախության տոնի առթիվ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ.

«Արցախի Հանրապետության նախագահ... Читать дальше...

ՀՀ-ն մեծ դեր կարող է ունենալ սփյուռքում հայերենի պահպանման հարցում. կրթության փորձագետ

Tert.am (hy) 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ սփյուռքում հայկական դպրոցների փակվելուն, հայերենի իմացության նվազմանը՝ ասելով, որ այս խնդիրները կանխելու հարցում շատ մեծ դեր կարող է ունենալ Հայաստանը:

«Մենք սփյուռքից պարբերաբար աջակցություն ենք ստանում, և մեր պետության հիմնական աջակցության ձևերից մեկը սփյուռքին պետք է լինի դրսում հայապահպանությանը նպաստելը, ինչի համար այդ դպրոցները պետք է աջակցություն ստանան, որ չփակվեն: Ճիշտ է, սփյուռքի դպրոցներում իրականացվում է վերապատրաստում... Читать дальше...

Քրդերի հանրաքվեն հնարավորություն է տալիս Հայաստանին երկխոսություն սկսել Թուրքիայի հետ. Առաքել Սեմիրջյան

Tert.am (hy) 

Հյուսիսային Իրաքում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում անկայունություններ կլինեն, որոնց Հայաստանը պետք է պատրաստ լինի: Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

«Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանային հնարավոր մեծ անկայունություններին: Ցավոք, մենք պատրաստ չենք: Մյուս կողմից, կարծում եմ, որ Իրաքի քրդերի հանրաքվեն հնարավորություն է տալիս Հայաստանին երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Սա գուցե տարօրինակ է հնչում, բայց մենք... Читать дальше...

Պորոշենկոն պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին

Tert.am (hy) 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել ենք տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին», - գրել է Պորոշենկոն:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել էր, որ առկա են բոլոր հիմքերը խոսելու երկրի տնտեսական վերականգնման մասին:

Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող հասնել... Читать дальше...

Պետք է օժանդակությունն ըստ կարիքի ավելի շատ լինի․Շահան Գանտահարյանը` սիրիահայերին միջազգային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

Tert.am (hy) 

Լիբանանյան «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝ հայաստանյան դիվանագիտությունը պետք է շատ աշխատանք տանի, որպեսզի միջազգային ընտանիքը որոշակի  բյուջե նախատեսի սիրիահայերին Հայաստանում օժանդակություն ցուցաբերելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է, այնուամենայնիվ, որոշակի օգնություն Հայաստանը ստացել է սիրիահայերին աջակցելու համար: «Պետք է օժանդակությունն ըստ կարիքի ավելի շատ լինի: Կարծում եմ, որ այստեղ նաև մեր արտաքին դիվանագիտությունը համախորհուրդ միջազգային... Читать дальше...

Մայրը տեսախցիկի օգնությամբ բացահայտել է՝ ինչպիսի դաժանությամբ է դայակը վարվել իր 9 ամսական դստեր հետ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Նամիբիայի բնակչուհի Անեմարի Թերոնն իր 9 ամսական դստեր՝ Լեյլայի մարմնի վրա տարօրինակ հետքեր է նկատել:

Կասկածելով, որ դայակը վատ է վարվում երեխայի հետ, 31-ամյա մայրը թաքնված տեսախցիկ է տեղադրել տանը: Արդյունքում` նկարահանված տեսարաններն ուղղակի գերազանցել են մոր ամենադաժան սպասումները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, կինը նշել է, որ չի կարողացել զսվել լացը այդ ահավոր տեսանյութը նայելիս: Ի դեպ` Անեմարին դայակին աշխատանքի է ընդունել ընկերների խորհրդով, որոնց երեխաներին «խնամել է» այդ կինը:

Հաջորդ... Читать дальше...



ՌՈ-ում ծեծել ու խոշտանգել էին զինծառայողներին՝ ցանկալի ցուցմունքները ստանալու համար, ներպետական ատյաններն անտեսեցին դա. փաստաբանը՝ ՄԻԵԴ-ի վճռի մասին

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 6.000 եվրո վճարել հայցվորին:

Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի հետ:

«Գործի քննությունը տևեց 11 տարի՝ 2006-ից մինչև 2017 թվականը: 3 անգամ դիմել ենք Վճռաբեկ դատարան, մեկ անգամ` Սահմանադրական դատարան, ևս մեկ անգամ անցել ենք բոլոր երեք ատյաններով, դրանից հետո 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ն արձանագրել է... Читать дальше...

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հետմահու կպարգևատրվի «Խոստումը» երգի և մարդասիրական աշխատանքի համար

Tert.am (hy) 

Ամիսներ առաջ կյանքից հեռացած ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հաջորդ շաբաթ հետմահու կպարգևատրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանման ժամանակ գրված համանուն երգի համար:

Ինչպես հաղորդում է patch.com-ը, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քաղաքում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների երկրորդ դրամահավաքի միջոցառմանը հանրահայտ երգչին հետմահու կպարգևատրեն վերջինիս մարդասիրական ջանքերի համար:

Միջոցառումը... Читать дальше...

Հնարավոր է՝ փորձ է արվել, որ մարդիկ, որոնք չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, գոնե ֆիլտրով ծխեն. Բ. Պիպոյանը՝ «Չիբուխի» 90 դրամով թանկանալու մասին

Tert.am (hy) 

«Չիբուխը» ամենամատչելի ծխախոտն էր, միևնույն ժամանակ առողջության ամենաշատ վնաս պատճառողն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով «Չիբուխ» տեսակի ծխախոտի թանկացմանը: Նա այս պահին թանկացման պատճառները չնշեց՝ պատճառաբանելով, որ խորը վերլուծություն այս թեմայով չի արել: Սակայն Պիպոյանը չբացառեց, որ սա ներքին պայմանավորվածության արդյունք է:

«Այո՛, Չիբուխն ամենամատչելի ծխախոտն է, բայց մյուս կողմից այն նաև ամենաթունդ ծխախոտն է... Читать дальше...

Լիբանանից շատերն են ցանկանում ներդրումներ անել, սակայն որոշ հարկային հարցեր կան․Սեդրակ Քյուրեջյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Բեյրութում Ռամկավար Ազատական կուսակցության շրջանային վարչության անդամ,  գործարար Սեդրակ Քյուրեջյանի խոսքով՝ Հայաստանը դատարկվում է առավել շատ ներսի խնդիրներով պատճառով: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Հայաստանի կառավարությունը օգնի սփյուռքահայերին իրենց ծրագրերն իրագործելու հարցում երկիրը գուցե զարգացում ապրի:

«Լիբանանից շատերն են ցանկանում ներդրումներ անել, սակայն որոշ հարկային հարցեր կան, դրա համար էլ շատերը հրաժարվում են ներդրումներ անել: Եթե դյուրացումներ լինեն, բոլորիս համար... Читать дальше...

Հայաստանը 16 ազգային հերոս ունի. ովքեր են նրանք

Tert.am (hy) 

Հայաստանի հանրապետությունը 16 ազգային հերոս ունի, որոնցից 9-ը Հայաստանում չեն ծնվել:

Առաջինն այդ կոչմանն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1994 թվականին հուլիսի 24-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն այդ կոչմանն արժանացել է Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար:

Աստղագետ Վիկտոր Համբարձումյանն Ազգային հերոսի կոչմանն արժանացել է 1996 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ էր... Читать дальше...

Լուսանկարներ, որոնք կարող են հունից հանել յուրաքանչյուրին

Tert.am (hy) 

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ անգամ մանրուքները կարող են հունից հանել, հատկապես երբ հանդիպում ես անիմաստ և անտրամաբանական երևույթների կամ անհաջող օր ես ունենում: Նման իրավիճակներում կարևոր է չկորցնել հումորի զգացումը և թեթև նայել խնդրին:

Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով նման իրավիճակները պատկերող լուսանկարներ, որոնք կարող են պատահել ցանկացած վայրում և ցանկացած պահի:

Հայաստանը նախանձելի վիճակում է․ Թոնի Մորոյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

«Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը 25 տարի է, արդեն Հայաստանում է ապրում, նպաստում այստեղ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանը փոքր և նոր երկիր է, իսկ երբ նոր բան ես սկսում, պետք է շատ դժվարություններ հաղթահարես:

Անդրադառնալով քննադատություններին, որոնք հնչում են Հայաստանի հասցեին, մասնավորապեսմ որ վստահություն չի ներշնչում, նա նշեց․ «1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ... Читать дальше...

Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր. Shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները... Читать дальше...

Չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել. Էլլադա Չախոյանը՝ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին

Tert.am (hy) 

Tert.am-ը զրուցել է հայազգի օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էլլադա Չախոյանի հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում: Էլլադա Չախոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջին անգամ Հայաստան 17 տարի առաջ էր եկել, այսօր կարծում է, որ Երևանը շատ է գեղեցկացել: Երգչուհին նշեց, որ Սփյուռքում հայապահպանության խնդիր կա՝ հայերը ձուլվում են, պետական միջամտություն է հարկավոր: Օպերային երգչուհու գնահատմամբ՝ այսօր ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն նախկինը չէ՝ հետընթաց ունի, խաղացանկը քիչ է: Էլլադա... Читать дальше...

Հրանտ Բագրատյանը Կորեայում խաղաղության մրցանակի է արժանացել հակամարտությունների կարգավորման վերաբերյալ մշակած փաստաթղթի համար

Tert.am (hy) 

Օրեր առաջ Հարավային Կորեայում՝ Սեուլում համաշխարհային HWPL խաղաղության շարժման կազմակերպության գագաթնաժողովին (այն մի քանի միլիոնանոց համաշխարհային շարժում է, միայն Կորեայում շարժմանն անդամակցում է կես միլիոն մարդ) ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արժանացել է Խաղաղության մրցանակի՝ աշխարհի բազմաթիվ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ մշակված փաստաթղթի վրա աշխատելու համար, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա:

Այս մասին Tert.am-ին հայտնած Հրանտ Բագրատյանը մանրամասնեց, որ... Читать дальше...

Դոմինիկանայում վտանգի առավելագույն կարմիր աստիճան է հայտարարվել «Մարիա» փոթորկի  պատճառով

Tert.am (hy) 

Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարել են «Մարիա» փոթորկի պատճառով վտանգի առավելագույն՝ «կարմիր» աստիճանի մասին երկրի 22 նահանգի տարածքում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունը, տագնապը պահպանվում է երկրի 32 նահանգում, մինչդեռ 22 նահանգում «կարմիր» աստիճան է հայտարարվել, ևս հինգ նահանգում՝ «դեղին»:

ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ «Մարիա» փոթորիկը թուլացել է հասնելով երրորդ աստիճանի... Читать дальше...

Թուրքիայում նոր քաղաքային տրանսպորտ է գործարկվել՝ նախատեսված միայն կանանց համար

Tert.am (hy) 

Թուրքիայի հարավարևելյան Մալաթիա քաղաքում միայն կանանց համար նախատեսված տրոլեյբուսներ են գործարկել:

Euromag-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ նման տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել հենց կանանց խնդրանքով, որոնց համար այդվել առավել հարմարավետ է երթևեկել:

Տրոլեյբուսները ներկված են վարդագույնով և պատված են երիցուկների նկարներով: Տրոլեյբուսների վարորդները նաև կանայք են:

Նորարարությունը հակասական կարծիքներ է առաջացրել Թուրքիայում: Կանանց մի մասը հիացմունքով է ընդունել տրոնսպորտային նոր միջոցը... Читать дальше...

Մեծ Բրիտանիայում Greenpeace-ի ակտիվիստներն արգելափակել են Volkswagen բերած նավերը

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի ափին Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն արգելափակել են 23 տոննանոց նավը, որը Միացյալ Թագավորություն է բերել գերմանական Volkswagen ընկերության դիզելային ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Greenpeace-ը:

Читать дальше...

ԱՄՆ-ում Խաղաղության միջազգային կինոփառատոնը բացվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմով

Tert.am (hy) 

Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ:

Ինչպես ներկայացնում է Orlando Weekly-ն, կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեյթլենդ քաղաքում: Հանդիսավոր բացումն իրականացրել է փատատոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նինա Ստրեյչը՝ խոսք փոխանցելով ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջին: Ռեժիսորն անձամբ չի կարողացել ներկա գտնվել և հանդիսականին դիմել է հեռախոսազանգի օգնությամբ: 

Նա խոսել է իր ջանքերի մասին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *