Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 23.09.2017

Ութ տարի է՝ Նիցցայի հայկական եկեղեցում ծիսակարգերն իրականացնում են կարգալույծ հոգևորականները․ Արթին Օքսայան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ատենապետ Արթին Օքսայանի խոսքով՝ արդեն ութ տարի է՝ Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու խնդիրը չի լուծվում:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 8 տարի առաջ այն ժամանակվա Նիցցայի  եկեղեցական խորհուրդը չընդունեց Հայ առաքելական եկեղեցու օրենքները, դրա պատճառով այս խորհրդում ներգրավվածները կարգալույծ եղան: «Նոր ծուխ կազմվեց, որն ընդունվեց Հայ առաքելական եկեղեցու կողմից: Ութ տարի է՝ մենք ենք եկեղեցական արարողություններն իրականացնում ֆրանսիական կաթոլիկ եկեղեցում»,- ասաց նա... Читать дальше...

Սերժ Սարգսյանն ընդունել և պարգևատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել... Читать дальше...

Հայաստանի առաջնություն. Գանձասար-Կապանի շատ վստահ հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց «Փյունիկի» հետ:

Читать дальше...

«Դոմոդեդովո» օդանավակայանում դագաղ է կորել. հանգուցյալի հարազատները չգիտեն՝ որտեղ փնտրել այն

Tert.am (hy) 

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Վիմ-ավիա» ավիաընկերության թվերթների ուշացմամբ պայմանավորված չվացուցակները խառնվել են, և օդանավակայանի ծառայութունները կորցրել են հանգուցյալի տեղափողող չվերթը:

Ինչպես տեղեկացնում է NTV-ն, հանգուցյալին դեռևս երեկ պետք է տեղափոխեին Բլագովեշչենսկ քաղաք, սակայն ներկա պահին հանգուցյալի հարազատներն անգամ տեղեկություն չունեն, թե որտեղ է գտնվում դագաղը: Այս մասին աղբյուրին հաղորդել է ընտանիքի բարեկամը:

Նրա խոսքով՝ հարազատները 118 000 ռուբլի են վճարել երեկվա չվերթով դագաղը տես հասցնելու համար... Читать дальше...

Պարզ փոփոխություն ննջասենյակում, որը կօգնի ավելի լավ քնել

Tert.am (hy) 

Ֆեն-շույ ուսմունքի փորձագետ Ամանդա Գիբի Փեթերսը կիսվել է պարզ գաղտնիքով, որը կօգնի քունն առավել ամուր և որակյալ դարձնել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ննջասենյակից վերացնել հայելին, և անքնությունն այլևս խնդիր չի լինի:

Ամանդան վստահ է, որ մահճակալի կողքին տեղադրված հայելին խանգարում է հանգիստ քնելուն: Փորձագետը պարզ լուծում է առաջարկում. փորձեք հայելին ծածկել գիշերը: Դա թույլ կտա գնահատել քնի որակի փոփոխությունն առանց կահույքի տեղափոխություն անելու:

Ֆեն-շույ... Читать дальше...

Ըմբշամարտ. Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Tert.am (hy) 

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունան մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ,- տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Читать дальше...

Սպասվում է անասնագլխաքանակի մորթ, ինչի հետևանքով թանկանալու են միսն ու կաթը. Բերբերյան

Tert.am (hy) 

Հայաստանում գարնանն սպասվում է կաթի ու մսի թանկացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Վերջինս նշեց, որ անասունները մնացել են առանց անասնակերի, քանի որ երաշտի պատճառով խոտի գինը բարձրացել է, դրա համար անասուններին կերակրող գյուղատնտեսը խոտի վրա ծախսվող գումարի դիմաց կաթն ու միսը հետագայում ավելի թանկ է վաճառելու:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե 25 օր տեղումներ չեն լինում, անձրև չի գալիս, պետությունը երաշտ է հայտարարում... Читать дальше...



Հաքերները կարողանում են հեռակա կերպով արգելափակել iPhone-ները

Tert.am (hy) 

Հաքերները Mac և iPhone դասի սարքավորումները հեռակա կարգով արգելափակելու միջոց են գտել, որի համար օգտագործում են «գտնել իմ iPhone-ը» գործառույթը iCloud հավելվածում:  

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, սարքավորումն արգելափակումից հանելու համար հանցագործները փրկագին են պահանջում բիթքոինի տեսքով: Նման եղանակով ապաարգելափակման առկայության մասին տեղեկությունը հաստատում են նաև Twitter-ի օգտատերերը. Միակ բանը, որը նրանք տեսնում են արգելափակման էկրանն է՝ որպես փրկագին որոշակի գումար վճարելու պահանջով:

Դեռևս չի բացահայտվել... Читать дальше...

Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում... Читать дальше...

Ստամբուլում ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ավելի քան 30 օտարերկրացի է ձերբակալվել

Tert.am (hy) 

Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 36 մարդ, այդ թվում՝ 31 օտարերկրացի: Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:

Читать дальше...

Զիդանի զարմիկը պայմանագիր է կնքել Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ

Tert.am (hy) 

Կիսապաշտպան Դրիս Յանիս Զիդանը, որը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի զարմիկն է, դարձել է իսպանական 3-րդ դիվիզիոնի` «Յունիոն Ադարվե» ակումբի ֆուտբոլիստ:

Читать дальше...

Զարգանում են այն պետությունները, որոնք ընտրում են ճիշտ կառավարման համակարգ. կայացավ Հ. Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

Այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայացավ ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Այն նվիրված էր ընտրական համակարգերին, ընտրական իրավունքին և Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրությանը:

Պատգամավորի ատենախոսության թեմայի վերաբերյալ առաջին հրապարակումները եղել են 2005 թ.–ին, երբ գործընկերների հետ գրել է այլընտրանքային սահմանադրության նախագիծը: Իհարկե... Читать дальше...

Իրանն էական այլընտրանք չէ և Իրանից ՀՀ ներմուծվող գազի ծավալների ավելացման ցանկացած որոշում կայացվելու է ռուսական կողմի մասնակցությամբ. փորձագետ

Tert.am (hy) 

Իրանական գազը չի կարող Հայաստանի համար լինել այլընտրանք, որովհետև Հայաստան-Իրան գազամուղի սեփականատերը ռուսական «Գազպրոմ»-ն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը: Վերջինս նշեց, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ է գազ վաճառում, քան Ռուսաստանը և որ առաջիկայում չկա գնի նվազման հնարավորություն: Նա նաև նշեց, որ եթե անգամ իրանական գազի ծավալները դեպի Հայաստան մեծանան, ապա դա կլինի ռուսական կողմի մասնակցությամբ:

- Երեկ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց... Читать дальше...

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Tert.am (hy) 

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը:

Читать дальше...

Մեծ յոթնյակը պատրաստ է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ. Անգելա Մերկել

Tert.am (hy) 

Մեծ յոթնյակի (G7) առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուաստանի դեմ, եթե իրավիճակն Ուկրաինայի արևելքում սրվի: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Читать дальше...

Հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման դեպք է գրանցվել. սահմանախախտը Իրանի քաղաքացի է

Tert.am (hy) 

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել: «Արմենպրես»-ին հաջողվեց ստանալ տեղեկության հաստատում և ճշտել, որ սահմանախախտման դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին:

Читать дальше...

Թբիլիսիում վերջին հրաժեշտն են տվել օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավային

Tert.am (hy) 

Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ավարտվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի քաղաքացիական հոգեհանգիստը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Читать дальше...

Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ

Tert.am (hy) 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:

Փայլանի անունից Ստամբուլի հանրապետական դատախազություն մեղադրանք ներկայացրած փաստաբան Լևենթ Փիշքինը նշել է, թե իրենց մեղադրականում ընդգծված է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *