Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 26.09.2017

Lada Vesta-ն հայտնվել է Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների հարյուրյակում

Tert.am (hy) 

Նոր ռուսական Lada Vesta-ի վաճառքը վերջին ութ ամսում գրեթե կրկնակի աճ են գրանցել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ռուսական սեդանն ավելի հաճախ սկսել են գնել Եվրոպայում: 2017-ին ավտոմեքենան առաջ է եկել 27 հորիզոնականով և հայտնվել Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների ցանկի 76-րդ կետում:

Անցյալ ամիսների ընթացքում եվրոպական շուկայում 48 378 ավտոմեքենա է վաճառվել, ինչը հավասարազոր է վաճառքի աճի 46 տոկոսին։

Վարկանշային աղյուսակում իր տեղն է գտել նաև Lada Granta սեդանը: Այն հայտնվել... Читать дальше...

Առաջին հերթին պետք է հարկվեն այն եկամուտները, որոնց հաշվին կառուցվել են այդ շքեղ առանձնատները. տնտեսագետը՝ թանկարժեք անշարժ գույքի հնարավոր նոր հարկի մասին

Tert.am (hy) 

Հարկային փոփոխությունները Հայաստանում կրում են լոկալ բնույթ և ավելի շուտ բյուջեում մուտքեր ապահովելուն միտված քայլեր են, քան տնտեսական զարգացմանը նպաստելու երկարաժամկետ քայլեր։  Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարարի հայտարարությանը, թե  կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը:

«Դրա օրինակն է այն, որ նախորդ տարեվերջին ընդունվեց Հարկային օրենսգիրքը, որը հաջորդ տարի նոր մտնելու է ուժի մեջ... Читать дальше...

Ժամանակն է, որ խոսենք աշխատանքի արդյունքների, ոչ թե այս կամ այն նոր ընդունված կարգի մասին. Ս. Խաչատրյանը՝ ԿԳՆ հաշվետվության մասին

Tert.am (hy) 

Արդեն ժամանակն է, որ խոսենք աշխատանքի արդյունքների, այլ ոչ թե  այս կամ այն նոր ընդունված կարգի մասին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ կառավարության մեկ տարվա գործունեությանը նվիրված  հաշվետվությանը: Նա նկատեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, նույն համակարգն է գործում, սակայն աշխատանք արդյունքներից նախարարները չեն խոսում: Միևնույն ժամանակ Խաչատրյան նշեց, որ կրթության... Читать дальше...

Անապայում Մի-8 ուղղաթիռի օդաչուն պտուտակի թևից մահացու հարված է ստացել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Անապա քաղաքի օդանավակայանում Մի-8 ուղղաթիռի պտուտակի թևը վնասվածք է հասցրել օդաչուին:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ ծառայություններին, Անապայի հիվանդանոցում մահացել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամը, որին վնասել է պտուտակաթևը:

Ավելի վաղ հաղորդում էր ստացվել, որ տղամարդը վնասվածք է ստացել և տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց: Կատարվածի գործով նախաքննություն է նշանակվել:

Նախնական տվյալներով՝ անձնակազմի անդամը... Читать дальше...

Հրապարակվել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերի հրթիռակոծման տեսանյութը

Tert.am (hy) 

Ռուսական Ту-95МС մարտավարական ռմբակոծիչները Х-101 թևավոր հրթիռներով ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ահաբեկիչներին պատկանող ենթակառուցվածքների ոչնչացման տեսանյութը ցուցարդրվել է հեռուստատեսությամբ:

Ավիահարվածների թիրախ են դարձել հրամանատարային կետերը, գրոհայինների խմբման շրջանները, նրանց տեխնիկան և զինանոցները: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բոլոր նպատակակետերը ոչնչացվել են:

Երևանի հ.157 մանկապարտեզում աշխատանքից ազատված տնօրենը կոպիտ խախտումներ է կատարել. քաղաքապետարան

Tert.am (hy) 

«Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի... Читать дальше...



Բուժհիմնարկների աշխատակիցները կաշառքի դիմաց զինծառայության տարիքի տղաների առողջական վիճակի մասին կեղծ տվյալներ են տվել. 3 անձ կալանավորվել է

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում օգոստոսի 2-ին վարույթ է ընդունվել խարդախությամբ գումար հափշտակելու և կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության... Читать дальше...

Porsche-ն թողարկել է Panamera մոդելի գերաարագ տարբերակը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Porsche ընկերությունը թողարկել է Panamera Sport Turismo ունիվերսալի հզորագույն տարբերակը՝ Panamera E-Hybrid Turbo մոդելը, որի հզորությունը կազմում է 680 ձիաուժ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ավտոմեքենայի դեբյուտը կայացել է այս տարի՝ Ժնևի ավտոսրահում:

Հաղորդվում է, որ նորույթի հիբրիդային ուժային համակարգն ստեղծվել է 550 ձիաուժ զարգացնող V8 երկտուրբո շարժիչի հիման վրա, որի աշխատանքային ծավալը կազմում է 4 լիտր: Շարժիչն աշխատում է ռոբոտացված փոխանցմամ տուփի հետ համատեղ, որին... Читать дальше...

Արցախցին նոր կառավարությունից ազնվություն է ակնկալում. ԱՀ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

Tert.am (hy) 

Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակների կառավարություններից նույն ակնկալիքներն ունի՝  առաջընթացի բոլոր ոլորտներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի կառավարության նոր կազմը, որը բաղկացած է նախորդ նախարարներից և նոր նշանակված երիտասարդներից, կտա իր արդյունքը, որովհետև փորձառությունը կհամատեղվի եռանդի հետ:

- Արցախի կառավարության նոր կազմը հայտնի է:  Ի՞նչ սպասումներ ունի բնակչությունը, ի՞նչ է ակնկալում... Читать дальше...

Ճապոնացիները 117 կետ են ոչնչացրել գիտական ուսումնասիրությունների համար

Tert.am (hy) 

Ճապոնիայի ձկնորսության վարչությունը հաշվետվություն է ներկայացրել, որի համաձայն 117 կետ է ոչնչացվել երկրի հյուսիսարևելյան ափերին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կետերին որսում են կենդանիների մարմինն ուսումնասիրելու համար: Նշվում է, որ ճապոնացի գիտնականներն այսպիսով տեղեկություններ են հավաքում այս կաթնասունների փորոտիքում առկա նյութերի մասին և արդեն հաշվետվություն են ներկայացրել Կետորսության միջազգային հանձնաժողովին  կատարած ուսումնասիրության վերաբերյալ:

Առաքելության ընթացքում 3 կետորսական նավ է գործարկվել... Читать дальше...

Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ է ընդունել

Tert.am (hy) 

Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջական ընթերցմամբ, 117 «կողմ» և 3 «դեմ» ձայնով հավանության է արժանացրել երկրի Սահմանադրությունում արվելիք փոփոխությունները: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:

«Այսօր մենք պատմական որոշում ենք կայացրել, որը հիմնական կդառնա այնպիսի պետական համակարգ ստեղծելու համար, որը կապահովի երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումը», - ասել է վրաց խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն քվեարկության ավարտին:

Վրաստանի խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցությունից երկուսը հրաժարվել են մասնակցել գործընթացին... Читать дальше...

ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականությունն արդյունավետ կլինի կեղծ դեղերի դեմ պայքարում, բայց կարող է հանգեցնել դեղերի թանկացման. Գ. Մակարյան

Tert.am (hy) 

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովում կքննարկվի ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցը, ինչը փորձագիտական մակարդակում տարակարծությունների տեղիք է տվել:

Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, թե հարցը մի քանի տեսանկյունից պետք է դիտարկել: Նրա կարծիքով՝ միասնական դեղային քաղաքականության անցման արդյունքում պետությունները կարող են շահած դուրս գալ, բայց դեղերի գների բարձրացումն էլ չբացառեց:

«ԵԱՏՄ անդամ երկրներ... Читать дальше...

Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Tert.am (hy) 

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզը նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Читать дальше...

Հայտնի է Քայլի Ջենների ապագա երեխայի սեռը, որը լույս աշխարհ կգա Քիմի դստեր հետ միասին

Tert.am (hy) 

Ջեններ ընտանիքի ևս մեկ անդամ պատրաստվում է ժառանգի լույս աշխարհ բերել:

Ինչպես հայտնում է Metro-ն, հաստատվել են անցյալ շաբաթ հաղորդվող լուրերը Քայլի Ջենների հղիության մասին: 20-ամյա Քայլին գտնվում է հղիության հինգերորդ ամսում: Նա և ամերիկացի ռեփեր 25-ամյա Թրևիս Սքոթը դուստր են ունենալու: Զույգը սկսել է հանդիպել ապրիլին: 

Աղբյուրի հաղորդմամբ` Քայլիի և Քիմ Քարդաշյանի երեխաները կարող են միևնույն ժամանակ լույս աշխարհ գալ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Քիմն ու Քանյե Ուեսթը... Читать дальше...

Չնայած Պետդեպարտամենտում կրճատումներին՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը շարունակելու է իր գործունեությամբ զբաղվել․ Սուրեն Սարգսյան

Tert.am (hy) 

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սպասելի էր, որ ԱՄՆ-ում բյուջետային կրճատումների հերթը կհասնի նաև այդ երկրի Պետդեպարտամենտ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ հնարավոր է՝ կրճատումներ լինեն նաև հատուկ հանձնարարականներով դեսպանների (special envoy) մասով: Նա նկատեց՝ Պետդեպարտամենտում կրճատումները որևէ քաղաքական աստառ չունեն:

«Խոսակցություններ կային, որ այդ կրճատումները կարող են տարածվել... Читать дальше...

Հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել. Բալիում հրաբխի ժայթքումն անխուսափելի է

Tert.am (hy) 

Ինդոնեզիայի Բալի կղզու Ագունգ հրաբխի ժայթքումն անխուսափելի է: Ինչպես հայտնել են երկրի իշխանությունները, հրաբխային ակտիվությունը հասել է ծայրահեղ փուլի:

Ինչպես հաղորդում է BBC-ն, իշխանություններն ընդգծում են, որ անհնար է կանխատեսել հրաբխի ժայթքման հստակ ժամանակը: Անցյալ շաբաթվա վերջին Բալիում ժայթքման վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել:

Նշվում է, որ երկուշաբթի հրաբխի շրջանում հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Ավելի քան 57 000 բնակիչ տարհանվել է վտանգի տակ գտնվող... Читать дальше...

Սերժ Սարգսյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով... Читать дальше...

ՔԿ–ում քննարկվել է արխիվացման համակարգը Արցախի ոստիկանության քննչական ստորաբաժանումում ներդնելու հնարավորությունը

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության պետ Ի.Գրիգորյանին և պետի տեղակալ Ն.Գրիգորյանին:

Հյուրերը ծանոթացել են առանձին քննչական գործողություններ կատարելու համար Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ստեղծված պայմաններին, նյութատեխնիկական բազային, քննիչներին վերապատրաստելու համար ստեղծված հնարավորություններին, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ տպագրելու համար նախատեսված տպարանի աշխատանքներին:

Հանդիպման ժամանակ... Читать дальше...

Թուրքիայի հայկական Վագըֆ գյուղում բացվել է հայկական մշակութային կենտրոն, ներկա են եղել նաև թուրք պաշտոնյաներ

Tert.am (hy) 

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ մեր օրերը հայաբնակ մնացած Վագըֆ գյուղում (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) բացվել է երկար սպասված մշակութային կենտրոնը, որը կկրի Պոլսո Հայոց պատրիարքի Մեսրոպ Մութաֆյանի անունը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։

Պատմական Կիլիկիայի վերջին հայաբնակ... Читать дальше...

Դուբայում փորձարկվել է առաջին անօդաչու թռչող տաքսին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դուբայում առաջին անգամ փորձարկվել է անօդաչու թռչող տաքսի ծառայությունը: Տաքսին իրենից անօդաչու թռչող սարք է ներկայացնում, որն ստացել է Volocopter անվանումը:

Ինչպես հայտնում է Tech Insider-ը, այն նախատեսված է 2 ուղևորի համար և համալրված է 18 օդային պտուտակով:

Այն առաջին անգամ է փորձարկվել առանց մարդու օգնության թռչելիս: Ինչպես նշվում է, այն օդային տաքսին կարելի է կանչել սմարթֆոնի հավելվածի օգնությամբ, նշել ցանկացած ուղղություն, և Volocopter-ը ուղևորին կհասցնի իր նշանակետը: Այն աշխատում... Читать дальше...

Ardshinbank to re-open new branch in Masis

Tert.am (hy) 

Official press release by Ardshinbank


Today, Ardshinbank has officially opened the doors of "Masis" branch to its customers. The branch office is upgraded, renovated and meets all the modern requirements. This year, it has been the 6th renovated regional branch, where the customers can benefit from the full range of available products with high-quality financial advice and service.

Mayor of Masis David Hambarzumyan, who attended the official opening ceremony of the branch, stated... Читать дальше...

Քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *