Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Новости за 30.09.2017

Վարդենիսի զարգացման և վերականգնողական կենտրոնը ֆինանսական խնդիրների առջև է, իսկ դրա կարիքն ունի մոտ 400 երեխա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վարդենիս քաղաքում գործող «Աստղավարդ» զարգացման և վերականգնողական կենտրոնը այժմ չի կարողանում իր առաքելությունը մշտապես իրականացնել: Կենտրոնը պետության կողմից որևէ ֆինանսական աջակցություն չի ստանում, ամեն ինչ իրականացվում է կամավորության սկզբունքով:

Սա խնդիրների առաջ է կանգնեցնում քաղաքի հաշմանդամության ունեցող երեխաներին: Զարգացման և վերականգնողական կենտրոնի շահառուների թիվը տատանվում է՝ կախված դրամական միջոցներից: Եթե «Աստղավարդի» ղեկավարությունը կարողանում է միջազգային դրամաշնորհներ գտնել... Читать дальше...

Բունդեսլիգա. Դորտմունդի Բորուսիան հաղթեց և ամրապնդվեց 1-ին տեղում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում կայացան 4 հանդիպումներ:

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Այնթրախտին». 4-րդ րոպեին հաշիվը բացել է Յարմոլենկոն, իսկ 7 րոպե անց այն հավասարեցրել է Կայուբին:

Խաղի 23-րդ րոպեին Կագավան խփել է հաղթական գոլը: Հանդիպման ավարտից 11 րոպե առաջ էլ Օբամեյանգը չի կարողացել իրացնել 11 մետրանցը:

Զուգահեռաբար ընթացած խաղերում «Այնթրախտը» 2:1 հաշվով հաղթանակ է կորզել «Շտուտգարտից», «Բորուսիա» Մ-ն նույն հաշվով հաղթեց «Հանովերին»... Читать дальше...

Մերոնք  նահանջեցին, տեսան, որ իրենց աթոռը կարող է երերալ. լեզվաբանը՝ ռուսաց լեզվի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման մասին

Tert.am (hy) 

Ռուսաց լեզվի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման կառավարության նախաձեռնությունում տեղաշարժ է եղել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ռուբեն  Սաքապետոյանը՝ նկատելով, որ երեկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ելույթ ունեցավ և ասաց, որ ոչ մի արտոնյալ վիճակ ռուսերենի համար չի նախատեսվում:

«Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ  դա ընդհանրապես վերաբերում  է օտար լեզուներին, իսկ ռուսերենն օտար լեզուների մեջ որևէ արտոնություն չունի, թեև սկզբում հակառակն էին ասում... Читать дальше...

Վարչապետը ձգում է ոչ կարևոր գոտիները. Դավիթ Սանասարյանը՝ Էրեբունի-Երևան տոնակատարությունների 80 մլն բյուջեի մասին

Tert.am (hy) 

Վարչապետը խոսում է գոտիները ձգելու մասին, բայց  հիմնականում ձգում են ոչ կարևոր գոտիները: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու նախկին «Բարև Երևան» խմբակցության անդամ, Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Էրեբունի-Երևան տոնակատարությունների համար նախատեսված է 80 միլիոն դրամի ծախսմանը: Նա նկատեց, որ կառավարությունը կարող է կրճատել կրթության, առողջապահության ուղղված գումարները, այսինքն՝ ստացվում է, որ գլխավոր խնդիրը թողած ընկնում են երկրորդական հարցերի հետևից:

«Ինչ վերաբերում Էրեբունի Երևան տոնակատարությանը... Читать дальше...

Բանտից մինչև իշխանություն. «Ամենագեղեցիկ հանցագործը» նշանվել է միլիարդատիրոջ դստեր հետ և ընթրում է Մոնակոյի իշխանի հետ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Դեռևս երեք տարի առաջ «ամենագեղեցիկ հանցագործ» մականուն ստացած Ջերեմի Միքսը պատիժ էր կրում Կալիֆոռնիայի բանտերից մեկում՝ անօրինական զենք պահելու համար: Նրա լուսանկարները տարածվել ու հետաքրքրություն առաջացրել մոդելային գործակալություններում։

Այսօր, նա բազմաթիվ նորաձևության ապրանքանիշերի գովազդային դեմքն է, ամենահեղինակավոր ցուցադրություններին մասնակցող մոդել, ցանկալի հյուր տարբեր միջոցառումներին և մոլորակի ամենահարուստ ժառանգորդուհիներից մեկի փեսացուն:

Ինչպես գրում է Комсомольская правда-ն... Читать дальше...

Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ոստիկանների միջև. հայերին թույլ չեն տվել խաչքար տեղադրել եկեղեցու բակում (տեսանյութեր)

Tert.am (hy) 

Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև, հայտնում է jnews.ge-ն:

Читать дальше...

Անկախ Քրդստանի ստեղծումը չէի ասի՝ Արցախի համար առանձնապես նպաստավոր է, բայց Հայաստանի՝ այո. Արա Պապյան

Tert.am (hy) 

Անկախ Քուրդիստանի ստեղծումը Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, կարող է նպաստավոր լինել, բայց ոչ Արցախյան հարցի առումով: Իսկ եթե դրա արդյունքում տարածաշրջանը լինի ֆրագմենտացված, թող լինի: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ չհամաձայնելով  ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի այն պնդման հետ, որ Հյուսիսային Քուրդիստանի անկախացումը կարող է դրական անդրադառնալ արցախյան հիմնախնդրի վրա:

«Չէի ասի, որ դա որևէ կերպ կարող է ազդել արցախյան հիմնախնդրի վրա... Читать дальше...



ՌԴ ՊՆ-ում Կիևին խորհուրդ են տվել հեռացնել Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավարին

Tert.am (hy) 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը խորհուրդ է տվել Կիևի իշխանություններին հեռացնել Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոյին մասնագիտական ոչ համապատասխան որակների համար: Այդպես ռուս գեներալ-մայորը արձագանքել է Մուժենկոյի հայտարարությանն այն մասին, որ Մոսկվան Բելառուսից դուրս է հանել «Արևմուտք-2017» զորավարժություններին մասնակցող ոչ բոլոր զինծառայողներին, հայտնում է interfax.ru-ն:

Читать дальше...

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Tert.am (hy) 

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է... Читать дальше...

Նյու Յորքում ցուցադրել են, թե ինչ տեսք են է ունենալու քաղաքի մետրոն` թվային էկրանների տեղադրումից հետո (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ամերիկյան տրանսպորտային Metropolitan Transportation Authority (MTA) տրանսպորտային ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք են ունենալու Նյու Յորքի մետրոյի վագոնները, կայարանները և ավտոբուսային կանգառները գովազդի հեռարձակման համար թվային էկրանների տեղադրումից հետո, հայտնում է ny.curbed.com-ը:

Читать дальше...

ԵԱՀԿ ԽՎ-ի Հրվ. Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ

Tert.am (hy) 

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և դասախոսական կազմի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։

Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից... Читать дальше...

Առաջիկա օրերին սպասվում է անձրևոտ եղանակ. ԱԻՆ

Tert.am (hy) 

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին` ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ին կնվազի 5-6 աստիճանով:

Читать дальше...

Հայ գեղասահորդները պայքարում են օլիմպիական վարկանիշի համար

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 28-ից 30-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար:

Читать дальше...

Աշխատել շատ և թիրախավորված, հասկանալ քեզ ինչ է պետք և կրթվել. հայ լրագրության, բիզնեսի և երգարվեստի ոլորտի 3 հաջողակները ներկայացրին սեփական փորձը

Tert.am (hy) 

«Step by Step with Successful People» (Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ) թվով 4-րդ ֆորումի շրջանակներում 150-ից ավելի երիտասարդներ այս անգամ հանդիպեցին լրագրության, բիզնեսի և երգարվեստի բնագավառի 3 հաջողակների հետ: Ֆորումին իրենց փորձը ներկայացրին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության տնօրեն և «Նյումեգ» ամսագրի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը, հումորիստ, երգիչ Արամ MP3-ին և գործարար, «ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորյա Ասլանյանը։

Читать дальше...

Առաջին կադրերը Լևոն Արոնյանի պսակադրությունից (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, ամուսնանում են։ Զույգի պսակադրության արարողությունը կայանում է այս պահին։

Читать дальше...

Վարդևան Գրիգորյանը չի բացառում, որ ինքն էլ կդիմի ԱԺ՝ վարձով բնակարանի փոխհատուցման համար

Tert.am (hy) 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ևս այն պատգամավորների թվում է, ով պատրաստվում է դիմել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի փոխհատուցեն Երևանում վարձակալած իրենց բնակարանի գումարը:   

«Ես վարձով եմ բնակվում Երևանում, մինչև հիմա չեմ դիմել, բայց չի բացառվում, որ դիմեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հաստատելով, որ եթե դիմում են՝ ուրեմն կարիք ունեն:

Նշենք, որ պատգամավորն ավելի վաղ չէր հերքել մամուլի այն տեղեկությունը, որ պատգամավոր դառնալուց հետո իր տղաները... Читать дальше...

Apple-ը ստուգում է նոր iPhone-ների հետ առաջացած խնդիրը

Tert.am (hy) 

Ամերիկյան Apple կորպորացիան պարզում է iPhone 8 Plus-ի էկրանի պոկվելու պատճառները, հայտնում է Washington Post-ը:

Նոր սմարթֆոնների հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները հայտնվել են Twitter-ում: Օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ հեռախոսի դիմային հատվածն առանձնացել է կաղապարից դեռևս մինչև տուփի բացելը:

Նմանատիպ խնդիրներ են առաջացել նաև Թայվանից մի քաղաքացու մոտ: Էկրանն առանձնացել է սմարթֆոնից այն բանից հետո, երբ նա հեռախոսը լիցքավորման է դրել: Նախնական... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *