Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 08.11.2017

Թուրքիայի ազդեցության ավելացմամբ ավելի շատ Աջարիայում են մտահոգված, քան Ջավախքում. Արսեն Խառատյան

Tert.am (hy) 

Վրաստանի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման արդյունքում Ջավախքը դժվար թե դառնա թուրքական ազդեցության գոտի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ գուցե վերջին շրջանում թուրքական, ադրբեջանական լծակները Վրաստանում մեծացել են, բայց դա հիմնականում վերջինիս՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով է:

«Ջավախքի միջով անցնող երկաթգիծը, հիշեցնեմ, նախ Վրաստանի միջով է անցնում, և դա կարևոր հանգամանք է: Իսկ ավելի լավ չէ՞... Читать дальше...

Ֆրանսիական դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը «բռնապետական ռեժիմի» մասին գործով

Tert.am (hy) 

Փարիզյան Նանտեր արվարձանի դատարանը նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել Ադրբեջանի ներկայացրած հայցով. Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա պետությունը դատի է տվել ֆրանսիացի լրագրողներին:

Ինչպես հաղորդում է Новая газета-ն, Ադրբեջանի իշխանությունները որոշել են բողոքարկել ֆրանսիական հեռուստատեսությամբ հնչած «բռնապետություն», «բռնապետ», «բռնակալ», «աշխարհի ամենախիստ բռնապետություններից մեկը» արտահայտություններն ու լրագրողներին մեղադրել են զրպարտության մեջ:

Դատարանի որոշումը... Читать дальше...



Եթե Բեքչյանն ասի, որ հեռանում է, մենք անելանելի իրավիճակում կհայտնվենք․ Բագրատ Էստուկյանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

Tert.am (hy) 

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ եթե Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը լքի իր աթոռը, համայնքն անելանելի իրավիճակում կհայտնվի:

Նա, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո պատրիարքարանում տիրող վիճակին, պատրիարքական ընտրությունների փակուղում հայտնվելուն, նշեց, որ հիմա միակ «ճարը» պոլսահայերի համար այն կլինի, որ Բեքչյանը հարկ համարի իր պաշտոնավարումը շարունակելը:

«Եթե հակառակը պատահի, և Բեքչյանն ասի... Читать дальше...

Բոլիվիական ակումբը գիշերել է հանդերձարանում (ֆոտո)

Tert.am (hy) 

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել բոլիվիական «Պետրոլերո» ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է «A bola»-ն, Բոլիվիայի առաջնությունում հանդես եկող թիմը 950 կիլոմետր է անցել «Բոլիվարի» հետ արտագնա խաղին մասնակցելու համար, սակայն ֆուտբոլիստները ստիպված են եղել գիշերել հանդերձարանում:

Բանն այն է, որ «Պետրոլերոն» չէր վճարել հյուրանոցի համար, ինչի պատճառով ոմանք ստիպված էին քնել հատակին:

ԱՄՆ-ում տրանսգենդերն առաջին անգամ պետական պաշտոն կզբաղեցնի

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում Վիրջինիա նահանգի պատվիրակների պալատի ընտրություններում հաղթել է 33-ամյա Դանիկա Ռոեմը՝ դառնալով երկրում պետական պաշտոն զբաղեցնող առաջին տրանսգենդերը:

Ինչպես հաղորդում է Washington Post-ը, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռոեմը կարողացել է ոչ մեծ տարբերությամբ առաջ անցնել հանրապետական Ռոբերտ Մարշալից:

Ռոեմին աջակցել են ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչները: Նրանց աջակցությամբ նախկին լրագրողուհին կարողացել է նախընտրական արշավի ընթացքում նվիրատվություններ հավաքել կես մլն դոլարի չափով... Читать дальше...

Գնում ենք հիվանդ, թերկրթված հասարակություն ունենալու ճանապարհով. Ա. Մկրտչյանը՝ առողջապահական ոլորտի ծախսերը կրճատելու մասին

Tert.am (hy) 

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ 2018 թվականի պետական բյուջեով առողջապահության ոլորտին տրամադրվող գումարները նվազել են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ բյուջեն կրճատվել է 5.8 մլրդ դրամով, ինչը 2017 թվականի համեմատ 6.8 տոկոսով նվազում է: Մկրտչյանը նշեց, որ կառավարության կողմից ֆինանսավորման միջնաժամկետ ծրագիրը՝ կապված տարբեր ոլորտների հետ, արդեն իսկ ցույց էր տվել, որ առողջապահական համակարգի ֆինանսավորման նվազեցում էր ամրագրված:

«2020... Читать дальше...

Հունգարիան ցանկանում է փոխել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը

Tert.am (hy) 

Հունգարիան նախաձեռնել է փոփոխություններ անել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրի նախագծում, որը կկայանա նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Ինչպես նշում է РИА Новости-ն, Ուկրաինայի փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեի խոսքով՝ պատճառն ուկրաինական նոր օրենքն է կրթության մասին: Օրենքը, որը սահմանափակում է ազգային փոքրամասնությունների լեզվով կրթության հնարավորությունը, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 28-ին: Որոշ երկրների կառավարություններ, այդ թվում՝ Ռումինիայի և Հունգարիայի հայտարարել են... Читать дальше...

Սովետական միությունը վերականգնելու ՌԴ փորձերը նման են ոտքը կրկին փոցխի վրա դնելուն. Ազատ Արշակյան

Tert.am (hy) 

Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, կոչվում է ֆարս. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ, նախկին ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանը, ով համակարծիք է որոշ վերլուծաբանների հետ, թե Ռուսաստանը, մեծ շուքով տոնելով բոլշևիկյան հեղափոխությունը՝ կարոտախտի մեջ է նեոստալինիզմի նկատմամբ և մշտապես ունի Սովետական միության վերականգնման ծրագրեր:

Ըստ Արշակյանի՝ 100 տարի առաջ այդ հեղափոխությունը ողբերգություն էր ռուսական կայսրության ժողովուրդների համար, որովհետև  քաղաքացիական  պատերազմը... Читать дальше...

Տեսախցիկների տեղադրմամբ Թուրքիան փորձում է աշխարհին ներկայացնել, թե Հայաստանն ահաբեկչությանն աջակցող երկիր է. թուրքագետ

Tert.am (hy) 

Թուրքիան մինչ այս տեսախցիկներ է տեղադրել այն երկրների սահմաններին, որտեղից ահաբեկչության սպառնալիք է եղել, և նույնը անելով Հայաստանի սահմանին՝ Թուրքիան փորձում է աշխարհին ներկայացնել, թե Հայաստանը ահաբեկչությանն աջակցող երկիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

CNN Türk-ը տեղեկացնում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսահսկման խցիկներ է գործարկելու: Տեսախցիկները տեղադրած Կարսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քայլը կատարվել է անվտանգության... Читать дальше...

Մեծ պանդաների պոպուլյացիան աշխարհում հասել է 520-ի

Tert.am (hy) 

Այս տարի անազատության մեջ գտնվող մեծ պանդայի 63 ձագ է լույս աշխարհ եկել Չինաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իսպանիայում, Բելգիայում և Ավստրիայում:

Ինչպես հայտնում է china.org-ը, ըստ 13 երկրի փորձագետներից կազմված հանձնաժողովի տվյալների՝ կենդանիներից 58-ն է ողջ մնացել՝ այս կենդանատեսակի պոպուլյացիան հասցնելով 520-ի:

Պանդաների բազմացմանն ու տարածմանը նվիրված համաժողովի ժամանակ Կենդանաբանական այգիների չինական ասոցիացիայի փոխնախագահը նշել է, որ մեծ պանդայի ազգային պարկերի... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *