Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 08.11.2017

Հնդկաստանում բժիշկներին ապշեցրել է արագ գիրացող աղջիկը, որն 8-ամսականում արդեն 17 կգ է կշռում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հնդկաստանում բնակվող փոքրիկ աղջնակը շփոթմունքի մեջ է գցել բժիշկներին. 8 ամսականում երեխան արդեն 17 կգ է կշռում:

Ինչպես հաղորդում է Weird Wild World-ը, Փունջաբ նահանգում բնակվող փոքրիկի քաշը երկու անգամ գերազանցում է նրա տարիքի երեխաների միջին քաշը:

«Երբ Չահաթը ծնվեց, նա նորմալ երեխաների նման էր: 4 ամիս անց հասկացանք, որ նրա քաշն ավելանում է», -ասել է փոքրիկի մայրը:

Հոր խոսքով՝ նա ավելի հաճախ է քաղց զգում և կաթ ու ուտելիք է պահանջում:

Բժիշկը, որը փոքրիկին հետևել է ծնվելու պահից ի վեր... Читать дальше...

«Մի՛ փորձեք մեր համբերությունը». Թրամփը զգուշացրել է Կիմ Չեն Ինին

Armedia.am (arm) 

Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ստեղծվող զենքը վերջինիս համար անվտանգության երաշխիք չէ: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին՝ միավորել ուժերը՝ Փհենյանի ռազմականացմանը խոչընդոտելու և միջուկային ամբիցիաները զսպելու նպատակով:

Քրդերը մեղադրել են Բաղդադին Քիրքուքի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու մեջ

Tert.am (hy) 

«Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» մեղադրել է Իրաքի իշխանություններին Քիրքուքի դեմոգրաֆիկ պատկերը գիտակցաբար փոխելու մեջ. այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:

Կուսակցության խոսնակ Ադնան Քիրքուքին հայտարարել է, որ Իրաքի բանակի նախաձեռնած ռազմական գործողության պատճառով քաղաքի քուրդ բնակիչները ստիպված լքում են տարածքը:

Քուրդ պատշոնյան մեղադրել է Բաղդադին Քիրքուքի «արաբականացման» համար՝ նշելով, որ արտագաղթող քրդերի փոխարեն Իրաքի իշխանությունները բնակեցնում են արաբների:

Նշենք... Читать дальше...



Վարդաբլուրի չընտրված թեկնածուի մայրը, ով դպրոցի փոխտնօրեն է, վիրավորել է աշխատակցին, փորձել հարվածել, հակառակ կողմը հերքում է միջադեպը

Tert.am (hy) 

Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն անհետևանք չեն մնացել: Tert.am-ի հետ զրույցում Վարդաբլուրի՝ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանը պատմեց, որ ընտրությունների հաջորդ օրն Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում չհաղթած ու արդեն պաշտոնազուրկ համայնքապետ Արտավազդ Գալստյանի մայրը՝ Սիլվարդ Հայրապետյանը, որը դպրոցի փոխտնօրեն է, վիրավորել է իրեն:  

«Ես դպրոցում աշխատում էի, իմ հետի աղջիկների հետ նստած էի, մտավ ներս՝ մի տեսակ վատ տրամադրված... Читать дальше...

Նախագահը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Armedia.am (arm) 

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տեղյակ են եղել Քիրքուքի գործողության մասին. Բարզանի

Tert.am (hy) 

Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Քիրքուքում քրդական ուժերի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունից տեղյակ են եղել և՛ ԱՄՆ-ն, և՛ Մեծ Բրիտանիան: Բարզանին նաև շեշտել է, որ Քիրքուքի գործողությունը ղեկավարել է Իրանի Իսլամական հանրապետությունը:

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Բարզանին նշել է, որ իր նախաձեռնած անկախության հանրաքվեով ինքն անկախ ամեն ինչից ապահովագրել է քուրդ ժողովրդի ապագան:

«Կարևորը, որ ժողովրդի 93 տոկոսը կողմ քվերակեց: Այո, հանրաքվեից հետո որոշ դժվարություններ եղան... Читать дальше...

Բնակիչները վստահ էին, որ իրենց համայնքի ղեկավարը կդառնա խոշորացված համայնքի ղեկավար. Վայոց ձորի մարզպետը` Արենիում բողոքի ակցիայի մասին

Tert.am (hy) 

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Արենիում բնակիչների բողոքի ակցիային, երբ նրանք երեխաներին դպրոցից տուն էին տարել՝ պահանջելով, որ Արենի համայնքի ղեկավարը լինի Արենիից:

Բացի այդ, նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը` նրան մեղադրելով, որ դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ:

Մարզպետն ասաց, որ ներկայում ակցիան չի շարունակվում և պարզապես հետընտրական կրքեր էին բորբոքվել:

«Իրենք իրենց համայնքի ղեկավարին շատ սիրում, հարգում են և ձայնը տվել էին նրան... Читать дальше...

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցության կարիքը շուտով չի լինի. Իրաքի վարչապետ

Tert.am (hy) 

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը որևէ քաղաքական առաքելություն չունեն Իրաքում և նրանց բուն նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, որն էլ շուտով կավարտվի:

Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Աբադին իրաքից զինվորականներին կրթելու և հակաահաբեկչական գործողությունների ժամանակ օդային աջակցությունից բացի այլ կոալիցիոն ուժերի առաքելության մասին խոսք գնալ չի կարող:

«Նրանք աջակցում են մեր հակաահաբեկչական պայքարին, դա էլ շուտով ավարտին կմոտենա... Читать дальше...

Նստել ԱԺ տաքուկ գրասենյակներում, 600-700 հազար աշխատավարձ ստանալ ու քննարկել բանակ գնալ-չգնալու հարցը, լուրջ գործ չէ. քաղաքագետ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի վերարտադրվի: Սա քաղաքական աքսիոմա է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը`նշելով, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներն այդ ժամանակ ընդդիմանում էին՝ նկատի ունենալով այն, որ կվերարտադրվի Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը:

«ՀՀԿ-ն մեծամասնություն է: ՏԻՄ ընտրություններով են պայմանավորված ՀՀԿ ցուցանիշները համապետական ընտրություններում, իսկ ընդդիմությունը սրան ականջալուր չի լինում... Читать дальше...

Լիոնել Մեսսի. Սուտ է, որ ղեկավարում եմ հավաքականը և որոշում, թե ում հրավիրել

Tert.am (hy) 

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի հետ գտնվում է Ռուսաստանում, հարցազրույց է տվել «TyC Sports»-ն, որի ընթացքում հերքել է այն տեղեկությունը, որ խորհուրդներ է տալիս գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *