Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 16.11.2017

«Ամեն տարի Վան Գոգի ծննդյան օրը նրա հետ սելֆի եմ անում»

Hetq  

Չնայած երիտասարդ տարիքին՝ Մանուն արդեն երկու անհատական ցուցահանդես է ունեցել, նաեւ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Նա համոզված է, որ արվեստում հաջողության հասնելու համար ամենակարեւոր երկու պայմաններն են համառությունն ու ակտիվությունը:

Գյումրու Բուսաբանական այգում 8 հատ ծխային նռնակ է հայտնաբերվել

Tert.am (hy) 

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:

Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:

Գևորգ Սաֆարյանը բռնության է ենթարկվել խցակիցների կողմից․ փաստաբան

Azatutyun.am 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալը երեկ ուշ երեկոյան բռնության է ենթարկվել խցակիցների կողմից: Մինչդեռ քրեակատարողական վարչության Հանրային կապերի բաժինը հայտարարում է, որ Սաֆարյանը քերծվածքներ ստացել է ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:

Զինծառայության մասին օրենքի շուրջ ուսանողների մտահոգությունները կարող են փարատվել մոտ 70 ենթաօրենսդրական ակտերով. Լևոն Մկրտչյան

Tert.am (hy) 

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդդիմախոսների մեջ հակառակորդ չի տեսնում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ սա այն դեպքն է, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան: Նրա խոսքով՝ օրենքի դեմ դուրս եկած երիտասարդները գտնում են, որ ՀՀ ԶՈւ-ում ծառայությունը պետք է, սակայն խնդիրը կապված է ուսման ընդհատման հետ:

«Խնդիրը կապված էր բակալավրիատից հետո ուսման իրավունքին, իսկ օրենքը փոխվելուց հետո, երբ բոլորը ծառայած լինեն... Читать дальше...

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2017թ. մրցանակակրին

Hetq  

Թոնի Ֆադելը նշել է, որ արդեն հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ և տեղյակ է Հայաստանում ՏՏ ոլորտում, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին:

WhatsApp-ը նոր ձայնային գործառույթ է փորձարկում

Tert.am (hy) 

WhatsApp մեսենջերի ծրագրավորողները փորձարկում են ձայնային հաղորդագրությունների նոր գործառույթը, որը զգալիորեն տարբերվելու է նախորդից:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ենթադրվում է, որ երբ օգտատերն սկսի գրանցել ձայնային հաղորդագրությունները, WhatsApp-ը կարտացոլի նոր ինտերֆեյսը միկրոֆոնի ստեղնի փոխարեն:

Միևնույն ժամանակ կես վայրկյան անց կկարողանա անցնել անդադար ձայնագրման ռեժիմին և խոսել արդեն առանց ստեղնը սեղմած պահելու:

Հնարավոր կլինի նաև ուսումնասիրել նախորդ հաղորդագրությունները գրանցման պահին... Читать дальше...

Ցուցադրվել է «Իսլամական պետության» կողմից սիրիական տանկի ոչնչացումը հակատանկային հրթիռով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Աբու Քամալում հակատանկային հրթիռով ոչնչացնում սիրիական տանկը: Տեսանյութը հրապարակել է Directorate 4 ալիքը, որը հետևում է ահաբեկիչների գործունեությանը:

Читать дальше...



Opposition Criticizes Government Over 2018 Draft Budget

Azatutyun.am 

Members of the opposition factions in parliament leveled harsh criticism at the government over the draft budget for next year, claiming that it falls short of the ruling party’s promise of increased pensions and salaries in 2018.

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին:

Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ... Читать дальше...

Արցախի ԱԳ ղեկավարը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ

Гала ТВ 

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Մասիս Մայիլյանը պատգամավորներին ներկայացրել է հանրապետության Նախագահի ծրագրով նախանշված Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ընդգծելով, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը այսուհետ ևս ձեռնարկելու է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթացի արձանագրմանն... Читать дальше...

Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության մասին վիճահարույց օրինագծին

Azatutyun.am 

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծին, որի նախնական տարբերակը թեժ քննարկումներ և բուռն բանավեճեր էր հարուցել:

Սամվել Բաբայանի մեղադրանքը դատարանում չապացուցվեց, նրան դատում են, քանի որ բոլորի անցյալն ու աշխատելը գիտի. Վահան Բադասյան

Tert.am (hy) 

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար մեղադրող դատախազի` 7 տարվա ազատազրկման պահանջը նրան մեկուսացնելու միտում ունի։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց արցախյան հրամանատար Վահան Բադասյանը` անդրադառնալով նաև Բաբայանի համախոհ Ազատ Արշակյանի հայտարարությանը, թե Բաբայանին ազատազրկման մեջ պահելը պայմանավորված է ներղարաբաղյան ինչ-ինչ խնդիրներով։ Ըստ Վահան Բադասյանի` Սամվել Բաբայանին դատում են, որովհետև նրանից վախենում են. «Բաբայան Սամվելը գիտի բոլորի անցյալի մասին, ով ինչով էր շնչում... Читать дальше...

Կան բոլոր անհրաժեշտ պայմանները, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն ռազմավարական, բայց ինչ տեսնում ենք հիմա, իմիտացիա է, շոու. Խ. Քոքոբելյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայ-ռուսական հարաբերությունները 25 տարիների ընթացքում հասել են այն մակարդակին, որ Հայաստանը զրկվել է մի շարք ոլորտներում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, որ Հայաստանը արտաքին քաղաքական հարթակներում ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ: Քոքոբելյանը հորդորեց դադարեցնել այն իմիտացիան, շոուները, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ... Читать дальше...

«Աշխարհում շատ հզոր հայ գիտնականներ կան. դա զարմանալի է հայերի նման փոքր ազգի պարագայում». Ա. Օհանով

Гала ТВ 

Նոյեմբերի առաջին օրերին Երևանում անցկացվեց հայազգի երիտասարդ գիտնականների 2-րդ համահայկական համաժողովը: Հավաքի նախաձեռնողները հենց իրենք գիտնականներն էին: Նպատակն էր՝ փոխանցել նոր գաղափարներ, ներկայացնել նորարարություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները: Համաժողովի մասնակիցները նշեցին, որ Հայաստանի և սփյուռքի գիտնականների հետ հարաբերությունները մեծապես նպաստում են գիտական տարբեր ճյուղերի զարգացմանը Հայաստանում: Անհրաժեշտ է միավորել գիտելիքներն ու ջանքերն այդ ուղղությամբ:  Բորոֆենից... Читать дальше...

«Սասնա ծռերի» գործով փաստաբանները չեն ստացել տեսաձայնագրությունների մի մասը

Hetq  

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը նույնպես միացան ներկայացրած միջնորդությանը, իսկ մեղադրական կողմը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ Տիգրան Սարգսյանը ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել կատարվող քննչական գործողությունների վրա, կարող է ազդեցություն թողնել իր դեմ ցուցմունք տվածների նկատմամբ։

Դուք խոստացաք արդարություն և զարգացում, ես երազում էի, որ դա դառնա արդարացի զարգացում. Փայլանը Էրդողանի հիմնած կուսակցությանը

Tert.am (hy) 

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը, հայտարարել է, որ իշխանությունը շեղվել է իր որդեգրած ուղուց և չի կատարում ավելի վաղ տված խոստումները: Այս մասին գրում է hdp.org.tr կայքը:

«Դուք 15 տարի է ստանձնել եք այս երկրի իշխանությունը, ուղիղ 15 տարի: Աշխարհում շատ քիչ կուսակցությունների է նման բախտ վիճակվում: Հատկապես կուսակցության հիմնադրման... Читать дальше...

Ամերիկուհին մի օրում երկու անգամ ջեքփոթ է շահել

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի բնակչուհի Միշել Շուֆլերը մի օրում երկու անգամ ջեքփոթ է շահել: Այսպիսով, շահումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Читать дальше...

Հայաստանն ավելի բաց է լրատվություն հաղորդելու տեսանկյունից, քան Ռուսաստանը. Հրայր Թամրազյան

Tert.am (hy) 

Հայաստանն ավելի բաց է լրատվություն հաղորդելու տեսանկյունից, քան Ռուսաստանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը՝ խոսելով ՌԴ-ում ընդունված վերջին օրենքի մասին, ըստ որի՝ սահմանափակվելու է արտասահմանյան լրատվամիջոցների գործունեությունը: Հրայր Թամրազյանը նշեց, որ իր կարծիքով` դժվար թե նման օրենք Հայաստանում ընդունեն, որովհետև մասնավորապես առցանց լրատվամիջոցների շնորհիվ Հայաստանն ավելի ազատ է, քան Ռուսաստանը:

-Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք այն մասին... Читать дальше...

Վարչապետը Նիդերլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները

Hetq  

Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *