Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 16.11.2017

Արցախից հայտնել են, որ երկրաշարժից շենք-շինությունները վնասներ չեն կրել. ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական

Tert.am (hy) 

Ադրբեջանի տարածքում երեկվա երկրաշարժից, որը զգացվել է Արցախում ու Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ, որևէ վնասների, փլուզումների մասին տեղեկատվություն չկա:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, Սեյսմիկ պաշտպանության նախկին պետ Հրաչ Պետրոսյանը։

«Ես կապվել եմ Արցախի հետ քիչ առաջ և ինձ ասել են, որ այս պահի դրությամբ լուրջ վնասներ շենքեր-շինությունները չեն կրել: Առաջին օպերատիվ դիտարկումները, թե ինչպես Մինգեչաուրի երկրաշարժն ազդեց, ցույց են տալիս... Читать дальше...

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն

Hetq  

Հիմնավորման համաձայն՝ 2017 թ. օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամների լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Սոչիում

Tert.am (hy) 

Նոյմեբերի 22-ին Ռուսաստանում Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացվի Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu գործակալությունից:

Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սոչի քաղաքում:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Էրդողանի և Պուտինի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տնտեսական մի շարք համատեղ նախագծեր... Читать дальше...

Վանաձորի խոշորացում, նոր ընտրություններ դրանք պարզապես ենթադրություններ են. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է, այն չի վերաբերում քաղաքապետարանին կամ ավագանու վարած նիստներին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորից ընտրված պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակին: 

«Նրանք շարժվել են ՏԻՄ օրենքով, իսկ ՏԻՄ օրենքի ու Սահմանադրության մեջ կա հակասություն, որը մինչև մարտի 31-ը պետք է վերացվի: Մարտի 31-ից հետո, եթե ավագանին Սահմանադրությանը համապատասխանեցված օրենքով չի կարող նիստ գումարել... Читать дальше...

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին

Tert.am (hy) 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում և հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական և միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը:

Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող... Читать дальше...

Երևանի ՋԷԿ-ում ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում

Azatutyun.am 

Կառավարության այսօրվա որոշումներով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թվականին... Читать дальше...

Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Նալբանդյանի հետ դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում

Tert.am (hy) 

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համաձայնել է հանդիպում անցկացնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Читать дальше...

BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով

Tert.am (hy) 

Հայաստանում Beeline-ը հայտարարում է Samsung սմարթ հեռուստացույցների համար BeeTV հեռուստատեսության գործարկման մասին։ Quatro ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդներին հասանելի կլինի ժամանակակից և որակյալ հեռուստատեսություն Samsung սմարթ հեռուստացույցներով՝ առանց լրացուցիչ սարքավորումների։

Հարկավոր է միայն ներբեռնել BeeTV հավելվածը Samsung Smart TV հեռուստացույցի  մենյուից, հավաքել Quatro բաժանորդի օգտատերի անունն ու գաղտնաբառը և օգտվել Beeline-ի տրամադրած ժամանակակից հնարավորություններից։... Читать дальше...



Ղրղըզստանը մերժել է Ղազախստանի 100 միլիոն դոլարի օգնությունը

Azatutyun.am 

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մերժել է 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ղազախստանի առաջարկը: Գումարը պետք է փոխանցվեր Ղրղըզստանի մաքսային ծառայության ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պահանջներին համապատասխանեցնելու ծրագրին: Ղրղըզստանը 2015 թվականի օգոստոսին է միացել ԵԱՏՄ-ին, որի անդամներն են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Հայաստանը: Ղազախստանը 2016 թվականին է համաձայնել 100 միլիոն դոլար տրամադրել Ղրղըզստանին, օգնության առաջին մասնաբաժինը պետք է փոխանցվեր մինչև 2017-ի տարեվերջ... Читать дальше...

Արցախում երկրաշարժի հետևանքով ավերածություններ չկան, մի քանի բնակելի տների պատեր են ճաքել. Գառնիկ Ալեքսանյան

Tert.am (hy) 

Նոյեմբերի 16-ին ժամը 01:00-ին Ստեփանակերտ քաղաքի ԱԻՆ բաժնի պետ - ԲՏՊ  բաժանմունքի պետից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեում Է. Պ.-ին պատկանող բնակելի տան պատը վնասվել է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Գառնիկ Ալեքսանյանը հաղորդեց, որ այլ լուրջ վնասներ Արցախում չեն եղել :

«Վնասներ, ավերածություններ չկան,պարզապես հանրապետության ... Читать дальше...

ՍԱՊԾ-ն կասեցրել է ընկերության գործունեությունը. «Խաշ» արտադրատեսակը չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական պահանջներին

Tert.am (hy) 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Նշվում է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տրվել է «Խաշ» (35 հատ՝ 1 կգ-անոց... Читать дальше...

Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերը կարող էին նրա կնոջ կարգադրությամբ տեղադրված լինել. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել:

Ինչպես նշում է kp.ru-ն, սարքերը նախատեսված են եղել գաղտնի տեսագրություններ և ձայնագրություններ անելու համար:

Թատրոնի աշխատակիցների մի մասը վստահ է, սարքերը տեղադրվել էին դերասանի երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոնմանովսկայայի կարգադրությամբ:

«Հենց որ մենք փորձում էինք առանց կողմնակի անձանց խոսել Արմեն Բորիսովիչի հետ, անմիջապես հայտնվում էր Վիտալինան... Читать дальше...

Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրումը դյուրացվում է

Azatutyun.am 

Կառավարությունը այսօր փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն, երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև Հայաստանի սահմանային անցակետերում մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը... Читать дальше...

Շավարշ Քոչարյան․ Լավրովն առանձին չի գործում, գործում է եռանախագահների ձևաչափում

Azatutyun.am 

Երևան ու Բաքու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ ղարաբաղյան բանակցություններում որոշակի ակտիվություն կա, սակայն անմիջապես հավելեց՝ Լավրովն առանձին չի գործում, գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում: Այսօր կառավարության նիստից հետո Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերգեյ Լավրովն իր հետ բերում է առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ռուսատանի արտգործնախարարը չի գործում առանձին... Читать дальше...

«Վեչեռը լավն էր՝ դիսցիպլինա չկար…»

Hetq  

Մի քանի տարի առաջ, Հովսեփ Յուզբաշյանի դուստրը՝ ընկերուհուս մայրն ու արդեն վաղուց մեր ընկերը՝ Տատյանա Յուզբաշյանը, ինձ տվեց հոր ձեռագիր հուշերն ու առաջարկեց կարդալ, միգուցե մի հետաքրքիր բան ստացվի:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն 2018թ. պետբյուջեին, «Ծառուկյանը» և «Ելքը»՝ դեմ

Tert.am (hy) 

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին ԱԺ խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ, ըստ որի՝ կողմ կքվեարկեն կոալիցիոն գործընկերները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

ՀՅԴ անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով վստահ է, որ առաջարկվող բյուջեն նման բարեփոխումների հիմք ստեղծում է:

«Զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե մի կողմ թողնենք... Читать дальше...

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն 2018թ. պետբյուջեին, «Ծառուկյանը» և «Ելքը»՝ դեմ. ԱԺ նիստը՝ ուղիղ

Tert.am (hy) 

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին ԱԺ խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ, ըստ որի՝ կողմ կքվեարկեն կոալիցիոն գործընկերները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

ՀՅԴ անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով վստահ է, որ առաջարկվող բյուջեն նման բարեփոխումների հիմք ստեղծում է:

«Զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե մի կողմ թողնենք... Читать дальше...

Թուրքիայի 30 նահանգներում գյուլենականների դեմ ոստիկանական գործողություններ են ձեռնարկվել

Tert.am (hy) 

Թուրքիայում անցյալ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները:

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, այսօր երկրի 30 նահանգներում՝ այդ թվում Անկարայում և Ստամբուլում տեղի են ունեցել ոստիկանական լայնամասշտաբ գորոծղություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է 60 մարդ: Եվս 120 քաղաքացու վերաբերյալ ստորագրված է ձերբակալման օրդեր:

Ձերբակալվածները Անկարայի հանրապետական դատախազության կողմից մեղադրվում... Читать дальше...

ՀԿ-ի ղեկավարը մեղադրվում է երկու դրվագով խարդախության մեջ

Tert.am (hy) 

Հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարի դեմ բողոքներ են ստացվել՝ հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Tert.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում խնդրեց հրապարակված տեղեկության վերաբերյալ, որտեղից հայտնեցին, որ նշված փաստով երկու դրվագով քրեական գործ կա հարուցված:

«ՀԿ-ներից մեկի ղեկավարի դեմ երկու դրվագով քրեական գործ կա հարուցված՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խարդախություն... Читать дальше...

Ոսկու առևտրով է զբաղվել ու քաղաքացուց գումար հափշտակել. ՀԿ-ի ղեկավարը մեղադրվում է երկու դրվագով խարդախության մեջ

Tert.am (hy) 

Հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարի դեմ բողոքներ են ստացվել՝ հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Tert.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում խնդրեց հրապարակված տեղեկության վերաբերյալ, որտեղից հայտնեցին, որ նշված փաստով երկու դրվագով քրեական գործ կա հարուցված:

«ՀԿ-ներից մեկի ղեկավարի դեմ երկու դրվագով քրեական գործ կա հարուցված՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խարդախություն... Читать дальше...

Հնդկաստանում փրկարարները 36 ժամ շարունակ փորձել են փոսից հանել են հսկայական փղին (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Հնդկաստանում փրկարարները փրկել են հսկայական  փղին, որը, փախչելով գյուղի բնակիչներից, ընկել էր փոսի մեջ և վնասել ոտքը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Չխատիսհարգ քաղաքում: Կենդանին մյուս փղերի հետ փախչում էր գյուղի բնակիչներից, որոնք քշում էին նրանց՝ կարծելով, թե կենդանիները հարձակվել են իրենց մշակաբույսերի վրա:

Փախուստի ընթացքում փիղն ընկել է մոտ 6 մետր խորությամբ փոսի մեջ: Կենդանուն հասնելու համար փրկարարների թիմը ստիպված է եղել անցում փորել, իսկ նրան փոսից... Читать дальше...

ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարականով մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Tert.am (hy) 

ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լուռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն  կիրականացնեն փրկարարները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *