Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 26.11.2017

Թրամփը 1 տարում 81 անգամ գոլֆի դաշտ է այցելել, 3 անգամ ավելի, քան Օբաման

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին տարում ավելի շատ խաղ է անցկացրել գոլֆի դաշտում, քան Ջորջ Բուշ կրտսերը 8 տարում:

Ինչպես գրում է The Independent-ը, 2016-ի ամռանը դեռևս նախագահի թեկնածու Թրամփը ընտրարշավի ընթացքում հայտարարել էր. «Քանի որ ես պատրաստվում եմ աշխատել ձեզ համար, ես ժամանակ չեմ ունենա գոլֆ խաղալու համար: Հավատացեք ինձ»:

Ընտրություններում հաղթելուց հետո մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի գործող նախագահը 81 օր է անցկացրել գոլֆի խաղադաշտ այցելելով:

Ինչպես հայտնում է CBS News-ը... Читать дальше...

Մոսկվայում բիզնես կենտրոնի տարհանում են իրականացրել՝ պայթյունի վտանգի պատճառով

Tert.am (hy) 

Կիրակի երեկոյան շուրջ 200 մարդ է տարհանվել Մոսկվայի հարավարևմտյան շրջանում գտնվող «Վերնադսկի» բիզնես կենտրոնից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին, տարհանման պատճառ է դարձել ականապատման մասին անանուն զանգը:

««Վերնադսկի» բիզնես կենտրոնի շենքից պայթյունի վտանգի պատճառով 180 մարդ է տարհանվել», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ բիզնես կենտրոնի շենքում ստուգման աշխատանքներ են իրականացնում արտակարգ ծառայությունների աշխատակիցները:

Читать дальше...

ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել է Եմենում 11 մլն երեխայի աղետալի վիճակի մասին

Tert.am (hy) 

Շուրջ 11 մլն երեխա Եմենում արտահերթ հումանիտար օգնության կարիք ունի: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ)՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցով ներկայացուցիչ Գերտ Կապելերը:

«Այսօր արդարացի կլինի ասել, որ Եմենը երկրագնդի ամենավատ վայրերից մեկն է երեխաների համար», - ասել է կազմակերպության ներկայացուցիչը Ամանում կայացած ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատումներով «Եմենում ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում հիվանդությունից... Читать дальше...

Նիկշա Բավցևիչ. Պարտվեցինք Յանկուի պատճառո՞վ. սա թիմային խաղ է

Tert.am (hy) 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի՝ Դանիայի հետ տնային խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

Читать дальше...

Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը

Аравот 

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ  է ուրվագծում մեր երկրի համար։ Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի …

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի ազդել ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր մտադրության վրա. Էդմոն Մարուքյան

Tert.am (hy) 

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ կերպ իրենց դիրքորոշումը չի փոխել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ «Պետք է նշեմ, որ դա որպես «և՛, և՛» ներկայացնելը սխալ է, սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու... Читать дальше...

Եզրափակվեց Գրքի երևանյան առաջին փառատոնը. անտիպ գործերի մրցույթի հաղթող հեղինակները ստացան դրամական պարգևներ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Այսօր երեկոյան եզրափակվեց «Միհր ստեղծագործողների միության» նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գրքի երևանյան առաջին փառատոնը՝ նվիրված գրքի տոնին: Եռօրյա փառատոնն ամփոփվեց ընթերցանության անտիպ գործերի մրցույթի արդյունքները հանրությանը ներկայացնելով:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրականության մեջ մենք ունեցանք եռօրյա գրքի և գրահրատարակչության մի հրաշալի երևանյան հրավառություն: «Հրավառություն, որ մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն... Читать дальше...



Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակում

Аравот 

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլում այսօր Հայաստանի հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում («Միկա») 71։78 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն։ Խաղն ընթացավ թեժ պայքարում, փոխնիփոխ հաջողությամբ։ Առաջին երկու խաղափուլերում առավելությունը  մերն էր։ Մեծ ընդմիջումից հետո դանիացիներն ակտիվացան ու կշեռքի նժարը թեքեցին …

Ոչ վերբալ պահվածք․ Արփինե Հովհաննիսյան

Hetq  

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը «փախուստ» է կատարում, տալիս խուսափողական անորոշ պատասխան՝ կիրառելով ակնոցն ուղղելու հանգստացնող ազդակը։

Ոչ վերբալ պահվածք․ Արփինե Հովհաննսիյան

Hetq  

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը «փախուստ» է կատարում, տալիս խուսափողական անորոշ պատասխան՝ կիրառելով ակնոցն ուղղելու հանգստացնող ազդակը։

ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը թույլ կտա ևս 25 տարի պահպանել «հայկական կոնյակ» անվանումը. РБК

Гала ТВ 

Ռուսական РБК տնտեսական ուղղվածության կայքն անդրադարձել է հանգամանքին, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով կոնյակ արտադրող հայկական ընկերությունները կարող են առաջիկա 25 տարիներին «հայկական կոնյակ» անվանումով խմիչք ներկայացնել Եվրամիությունում: Այս մասին հայտնում է РБК-ն, վկայակոչել է փաստաթղթի այն հատվածը, ըստ որի «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, և Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա […]

Գաղտնի սենյակ Boeing օդանավերում, որոնց մասին չգիտեն ուղևորները (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ամերիկյան Boeing 777 և 787 օդանավերի անձնակազմի անդամները լավ գիտեն այս գաղտնի աստիճանահարթակի մասին, որը տանում է դեպի ոչ մեծ սենյակ՝ առանց պատուհանների, որը նախատեսված է օդաչուների և բորտուղեկցորդների հանգստի համար: 

Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն, այն գտնվում է ֆյուզելաժի վերին հատվածում: Այստեղ ուղևորների մուտքն արգելվում է: 

Երկրորդ հարկի այս սենյակում տեղադրված են ինչպես բազկաթոռներ օդաչուների հանգստանալու համար, այնպես էլ մահճակալներ:

Читать дальше...

Իրաքը մտադիր է նոր գազատար կառուցել մինչև թուրքական Ջեյhան նավահանգիստ

Tert.am (hy) 

Իրաքը մտադիր է գազատարի նոր հատված կառուցել Բայջի քաղաքից մինչև Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին գտնվող «Ֆայշ-Հաբուր» անցակետը, քանի որ չի կարող վերականգնել ահաբեկիչների կործանած խողովակաշարի հատվածը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի նավթի նախարարության հաղորդագրությունը, Բայջիից մինչը անցակետ ձգվող հատվածը հանդիսանում է խողովակաշարի մի մասը, որն իրաքյան նավթը մատակարարում է Քիրքուք նահանգ և թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Գերատեսչության պաշտոնական կայքում հաղորդվում է... Читать дальше...

Քադիրովը հայտարարել է, որ երազում է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

Tert.am (hy) 

Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «դրա ժամանակը եկել է»:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Россия 1 հեռուստաալիքի եթերում Քադիրովին հարցրել են, թե արդյո՞ք նա պատրաստ է հեռանալ հանրապետության ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում է 2007 թվականից ի վեր:  

«Կարելի է ասել, որ դա իմ երազանքն է: Տարածաշրջանի ղեկավար լինելը և ժողովրդի, հազարապետության համար պատասխանատվություն կրելը Բարձրյալի, պետության ղեկավարության և ժողովրդի առաջ... Читать дальше...

Ճանճերը շատ ավելի մեծ թվով հիվանդության հարուցիչներ են տարածում, քան կարծում էին նախկինում. հետազոտություն  

Tert.am (hy) 

Ամերիկացի էնտոմոլոգները հայտնաբերել են, որ ճանճերն ավելի մեծ թվով հիվանդությունների հարուցիչների կրող են, քան կարծում էին նախկինում: 

Ինչպես ներկայացնում է BBC-ն, այս միջատներն ավելի քան 600 տարբեր տեսակի բակտերիաների փոխադրողներ են: Այս մասին վկայում է ԴՆԹ փորձաքննությունը: 

Այս բակտերիաներից շատերը մարդկանց մոտ այնպիսի հիվանդությունների հարուցիչներ են, որոնցից են թոքաբորբը, աղիքային վարակները և արյան վարակը: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճանճերը կրում և տարածում են բակտերիաները... Читать дальше...

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Ту-22М3 ռմբակոծիչների ավիահարվածի տեսանյութը

Tert.am (hy) 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող Ту-22М3 ռմբակոծիչների՝ Դեր Զորում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցված ավիահարվածի տեսանյութը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, գերատեսչության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ռմբակոծիչները թռիչքի պահին ռումբեր նետում:

Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ կիրակի վեց հեռահար ռմբակոծիչներ խմբակային ավիահարված են հասցրել ԻՊ-ի կառույցների ուղղությամբ Սիրիայի Դեր Զոր նահանգում:

Ինչպես նշվում է... Читать дальше...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 480-ը

Tert.am (hy) 

Իրանում նոյեմբերի կեսերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 483-ի, ավելի քան 12 000 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:

Երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցչի տվյալներով՝ տարբեր գնահատումների համաձայն տարերային աղետի զոհ է դարձել 237 տղամարդ և 246 կին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենից շատ զոհեր են գրանցվել Իրանի արևմտյան Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքում, որտեղ 425 մարդ է մահացել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *