Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 26.11.2017

«Միլանն» ու «Ռոման» չկարողացան հաղթել, «Նապոլին» երեք միավոր վաստակեց (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իտալիայի առաջնությունում ավարտին է մոտենում 14-րդ տուրը:

Առաջատար քառյակում գտնվող «Ռոման» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Ջենոայի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Ջենոա»-«Ռոմա»՝ 1:1

Գոլերը Լապադուլյա (70) - Էլ Շարավի (59)

«Միլանը» նույնպես չկարողացավ հաղթանակ տոնել: «Ռոսոներիները» սեփական հարկի տակ ընդունեցին «Տորինոյին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

«Միլան»-«Տորինո»՝ 0:0

Առաջատար «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ... Читать дальше...

Հղի բրիտանուհին հրդեհել է Սուրբ Վալենտինի օրն իրեն լքած ընկերոջ բնակարանը

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայում բնակվող հղի կինը հրդեհել է իր նախկին ընկերոջ տունը, երբ վերջինս լքել էր նրան Սուրբ Վալենտինի օրը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, 21-ամյա Քեյսի Լի Շեմբրին հղիության 4-րդ ամսում է գտնվել, երբ երիտասարդը մեկ տարվա հարաբերություններից հետո հայտնել է, որ չի ցանկանում որևէ կապ ունենալ նրա և իրենց ընդհանուր երեխայի հետ: 

Այդ ժամանակ Քեյսին վերցրել է ողջ մանկական հագուստը, որը ապագա հայրը դուրս էր նետել բնակարանից, դրել է նրա փոստարկղում և այրել... Читать дальше...

Անհայտ անձիք Թուրքիայում հարձակվել են Հայկական եկեղեցական միության վրա

Гала ТВ 

Թուրքական Մալաթիա քաղաքում, Քուրթուլուշ թաղամասում (Արևմտյան Հայաստան) հարձակում է տեղի ունեցել Հայկական եկեղեցական միության վրա: YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են անհայտ անձիք կոտրում հայերին պատկանող «Փրկության եկեղեցի միության» ապակիները: Նրանք քարեր են շպրտել շենքի վրա ու փախել: Hurriyet թերթի վկայմամբ՝ ականատեսներն անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հարցաքննել են […]

Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական գործողության հետաքննությանը կմասնակցեն ԱՄՆ հատուկ ծառայությունները

Azatutyun.am 

Ամերիկյան հատուկ ծառայությունները մասնակցում են Թբիլիսիում` նոյեմբերի 22-ին ծավալված հակաահաբեկչական գործողության հետաքննությանը: Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Նա այդ մասին հայտարարել է նոյեմբերի 22-ի իրադարձությունների ընթացքում զոհված հատուկ ջոկատային Իվանե Գոլաշվիլիի հուղարկավորության ժամանակ: «Մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող Միացյալ Նահանգների իրավապահներին նախաքննության փուլում ներգրավելու... Читать дальше...

Էրդողանը հայտնել է, թե ինչ պայմանով կհամաձայնի հրաժարական տալ

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրի Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելափակել էր խորհրդարանում վարույթների անցկացումը՝ կապված վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների՝ օֆշորային ընկերություններում ներգրավվածության վերաբերյալ հրապարակումների... Читать дальше...

Ալլա Պուգաչովան լրագրողների հետ հանդիպել է առանց դիմահարդարման (լուսանկար)

Tert.am (hy) 

Ալլա Պուգաչովան լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել է համեստ գլխաշորով և առանց դիմահարդարման:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ռուսական էստրադայի պրիմադոննան լրագրողներին պատմել է, թե ինչու է որոշել պսակադրվել Մաքսիմ Գալկինի հետ պաշտոնական ամուսնությունից 6 տարի անց:

«Ես որոշել եմ պսակադրվել հանուն երեխաների, հանուն ամուսնուս, որն առաջին անգամ էր ամուսնանում»,- մեկնաբանել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Գալկինի ու Պուգաչովայի պսակադրությունը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին... Читать дальше...



Հնդկաստանում բժիշկները 7 կգ երկաթյա իրեր են հանել հիվանդի ստամոքսից

Tert.am (hy) 

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Սանտա քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի մարմնից 7 կգ օտար առարկաներ են դուրս բերել:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Մաքսուդ Խան անունով 35-ամյա տղամարդը հիվանդանոց է եկել՝ գանգատվելով ստամոքսի հատվածում ցավից:

«Մենք ստիպված էինք էնդոսկոպիա անել և ցնցված էինք՝ նրա ստամոքսում մետաղադրամներ, մեխեր, պտուտակներ հայտնաբերելով: Նման բան մեր պրակտիկայում չէր հանդիպել»,-պատմել է բժիշկ Պրյանկ Շարման:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ ամենայն հավանականությամբ հոգեկան խանգարում կա... Читать дальше...

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է ամենավտանգավոր հանցավոր կլաններն ունեցող երկրների ցուցակը

Tert.am (hy) 

Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները հրապարակել են երկրների ցուցակ, որտեղ գործում են ամենավտանգավոր հանցավոր կլանները: 

Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված ցուցակում երևում է, որ դրանք մեծ մասամբ Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներն են՝ Էլ Սալվադորը, Գոնդուրասը, Վենեսուելան, Մեքսիկան, Գվատեմալան, Յամայկան և Կոլումբիան:

Կազմակերպված հանցավորության բարձր ցուցանիշներ գրանցած երկրների ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանը՝ զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:

Ընդհանուր... Читать дальше...

Զիդան․ Ձմռանը ոչ ոք չի հեռանա թիմից

Гала ТВ 

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Մալագայի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:2) և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի հավանական քաղաքականության մասին։ -Լավ մեկնարկեցինք և արագ գոլ խփեցինք։ Երկրորդ խաղակեսն ավելի բարդ ստացվեց, բայց գոհ եմ արդյունքից, ինչի մասին էլ առաջնային պետք է մտածել։ Այսօր ամեն ինչ չէր, որ մեր ծրագրածով ընթացավ, սակայն […]

Հայաստանի Մ15 և Մ16 հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ

Tert.am (hy) 

Հայաստանի Մ15 և Մ16 հավաքականներն այսօր ժամանեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ նոյեմբերի 27-ին և 29-ին կանցկացնեն ընկերական հանդիպումներ Վրաստանի իրենց հասակակիցների հետ:

Читать дальше...

ԵՄ-ն Հայաստանին 25 տարի ժամանակ է տվել, որ «կոնյակի» փոխարեն նոր բրենդ ստեղծի, բայց դա շատ քիչ է. Ա. Հարությունյան

Tert.am (hy) 

Tert.am-ի հետ զրույցում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ ռուսաստանյան լրատվամիջոցները սխալ են ներկայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված կանոնակարգումը, մասնավորապես, որ Հայաստանը կարող է ԵՄ կոնյակ արտահանել «հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ ևս 25 տարի: Ըստ Ավագ Հարությունյանի՝ Հայաստանը 1959-ից նման իրավունք չունի, և իրականում խոսքը ներքին շուկայի ու Ռուսաստանի մասին է. Հայաստանը ներքին շուկայում 25 տարի կարող է պահպանել «կոնյակ» անվանման իրավունքը։   

-Պարո՛ն Հարությունյան... Читать дальше...

Թուրքիայի ԱԳՆ-ն պնդում է, որ Թրամփն Էրդողանին խոստացել է այլևս չզինել Սիրիայի քրդերին ու վերանայել Գյուլենի արտահանձնման հարցը

Tert.am (hy) 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է իր թուրք գործընկերոջը դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումներին, ինչպես նաև վերանայել Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը... Читать дальше...

Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը. Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալիս 4-րդ համարի ներքո (ուղիղ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։ 

9-ամյա տղան եվրոպացիներին կներկայանա «Բումերանգ» երգով և բոլորին բարության կոչ կանի։ Միշան ներկայանում է 4-րդ համարի ներքո։ 

Երգիչն իրեն մրցակից է համարում Վրաստանի, Բելառուսի և Լեհաստանի ներկայացուցիչներին։ 

Այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից... Читать дальше...

Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը. Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալիս 4-րդ համարի ներքո (ուղիղ)

Tert.am (hy) 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։ 

9-ամյա տղան եվրոպացիներին կներկայանա «Բումերանգ» երգով և բոլորին բարության կոչ կանի։ Միշան ներկայանում է 4-րդ համարի ներքո։ 

Երգիչն իրեն մրցակից է համարում Վրաստանի, Բելառուսի և Լեհաստանի ներկայացուցիչներին։ 

Այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից... Читать дальше...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Аравот 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Tert.am (hy) 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ 

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունից։ 





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *