Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 31.12.2017

Քենիայում ավտովթարի հետևանքով ավելի երեք տասնյակ մարդ է զոհվել

Azatutyun.am 

Քենիայում բեռնատար մեքենայի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ: Ըստ նախնական վարկածի, ողբերգական պատահարը տեղի է ունեցել ավտոբուսի արգելակների անսարքության պատճառով: Քենիայում տարեկան մոտ 3 հազար մարդ է զոհվում ճանապարհային վթարների հետևանքով:

Քրիսթալ Փելասն ընդհատեց Մանչեսթեր Սիթիի հաղթարշավը

Tert.am (hy) 

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Քրիսթալ Փելասի» հետ՝ 0։0:

Հանդիպման վերջնամասում Ռահիմ Ստերլինգը խախտել է կանոնները Վիլֆրիդ Զահայի նկատմամբ, ինչի շնորհիվ տանտերերը 11 մետրանոցի իրավունք են վաստակել, սակայն չեն կարողացել հաջող իրացնել այն։

Այսպիսով, «Քրիսթալ Փելասին» հաջողվեց ընդհատել «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը, մինչ այդ «քաղաքայինները» հաղթել են 18 խաղում անընդմեջ։

Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակած 59 միավորով շարունակում... Читать дальше...

Աթլետիկոն ներկայացրել է նորեկներին (ֆոտո)

Tert.am (hy) 

Մադրիդի «Աթլետիկոն» անցկացրել է հարձակվողներ Վիտոլոյի և Դիեգո Կոստայի շնորհանդեսը։

28-ամյա Վիտոլոն իսպանական ակումբ էր տեղափոխվել «Սևիլիայից» ամռանը, սակայն ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով մադրիդցիները չէին կարողանում գրանցել նրան։ Մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացրել է «Լաս Պալմասում»։

29-ամյա Կոստայի տեղափոխության մասին հայտարարվել էր սեպտեմբերին։ Նա «Աթլետիկոյում» հանդես է եկել 2007-ից 2009 և 2010-ից 2014 թվականներին։

Ստամբուլում 20 մարդու են ձերբակալել՝ Ամանորին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Tert.am (hy) 

Թուրքական ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցները Ստամբուլում 20 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական պարբերականը, կալանքի տակ առնվածներից 15-ը արտասահմանցիներ են: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալված անձինք հրահանգներ են ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և ահաբեկչություններ էին նախապատրաստում Ստամբուլում ամանորյա տոնակատարությունների... Читать дальше...

Ամանորյա մաղթանքս այն է, որ Հայաստանը վերջնականապես դառնա ազատ, բարգավաճ երկիր, մենք այդ ճանապարհին ենք. Լևոն Մարտիրոսյան

Tert.am (hy) 

Երազանքս և մաղթանքս այն է, որ Հայաստանը վերջնականապես դառնա ազատ, ժողովրդավարական, բարգավաճ երկիր: Մենք այդ ճանապարհին եք: Մաղթում եմ, որ էլ չլինի արտագաղթ, լինի խաղաղություն: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է նախկին պատգամավոր, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը։

-Պարո՛ն Մարտիրոսյան, հայաստանյան դիվանագետները, որպես կանոն, Նոր տարին նշում են երկրում, որտեղ հավատարմագրված են: Սակայն Դուք Երևանում եք:

Читать дальше...



Քրիսթալ Փելաս-Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր

Tert.am (hy) 

Հայտնի են դարձել Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» և «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմերը։

«Քրիսթալ Փելաս». Հենեսի, Ռիդեվալդ, Վան Անհոլտ, Տոմկինս, Դան, Ֆոսու-Մենսա, Կաբայ, Թաունսենդ, Միլիվոևիչ, Զահա, Բենտեկե

«Մանչեսթեր Սիթի». Մորաես, Ուոլքեր, Դանիլո, Մանգալա, Օտամենդի, Ֆերնանդինյո, Դե Բրյույնե, Գյունդողան, Բերնարդու, Սանե, Ժեզուս

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Аравот 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Սարգսի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Hetq  

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Վանքի մանկապարտեզի փոքրիկների նվերները դիրքապահներին

Аравот 

Մարտակերտի շրջանի Վանքի պետական մանկապարտեզի փոքրիկներն իրենց ձեռքերով դիրքերում կանգնած մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար արկղներ են պատրաստել` Նոր տարվա նախաշեմին: Դեկտեմբերի 29-ին մանկապարտեզի տնօրեն, նախաձեռնող Լուսինե Բաղրամյանը եւ մանկապարտեզի դաստիրակ Ազնիվ Գրիգորյանը երեխաների եւ աշխատողների կողմից պատրաստված արկղներով այցելեցին …

Ձմեռ պապը հեծանիվով շրջեց ու նվերներ բաժանեց գյումրեցիներին

Гала ТВ 

Գյումրու ակտիվ մի քանի երիտասարդներ այսօր ամանորյա անակնկալ մատուցեցին գյումրեցիներին: «Իմ Ֆռռիկը​» և «Տեյմորտակ»​ ապրանքանիշի ստեղծագործական թիմը Արսեն Վարդանյանի գլխավորությամբ հեծանիվներով շրջեցին Գյումրու փողոցներով ու նվերներ բաժանեցին անցորդներին: Այս նախաձեռնությունն անսպասելի անակնկալ էր հատկապես փոքրիկների համար, քանի որ նրանք հեծանիվներով երթևեկող Ձմեռ պապին ու Ձյունանուշիկներին հանդիպեցին հենց փողոցում և փոքրիկ նվերներ ստացան նրանցից: Ձմեռ պապը սակայն […]

Հավատարմագիր տրվել է 25 Ձմեռ պապի և 17 Ձյունանուշի. Երևանի քաղաքապետարան

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանից Tert.am-ը հետաքրքրվել է, թե այս տարի ինչ չափանիշներով են ընտրվում Ձմեռ պապիկները, ինչպես է իրականացվում հավատարմագրման գործընթացը և հետագայում նաև վերահսկողությունը:

Читать дальше...

Սքոուլս. Մոուրինյուն պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի

Tert.am (hy) 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլսը քննադատել է թիմին և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին վերջին խաղերի համար։

«Ֆուտբոլիստներն իրենց մակարդակից ավելի ցածր են ելույթ ունենում։ Եվ հնարավոր է՝ մարզիչը նույնպես։ Դա շարունակվում է որոշ ժամանակի ընթացքում, այդ պատճառով Մոուրինյուն պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի։

ՄՅՈւ-ն հոգնած տեսք ունի։ Իսկ այժմ ընդամենը մրցաշրջանի կեսն է։ Մանչեսթերցիները պետք է կենտրոնանան և էներգիայի աղբյուր գտնեն, իսկ Մոուրինյուն... Читать дальше...

Թալինի թիվ 2 դպրոցում ռումբ լինելու մասին կեղծ ահազանգ է ստացվել

Azatutyun.am 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազնագ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դպրոցում ռումբ չի հայտնաբերվել:

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր Սաքունց

Medialab 

Սահմանային անցակետերում Հայաստանից մեկնելու դեպքում անձի զինվորական գրքույկը պահանջելը, դրանում նշումների կատարված կամ չկատարված լինելու հիմքով մարդուն սահմանը հատելն արգելելը ակնհայտ ապօրինություն են:

Ինչպե՞ս են նշում Ամանորն աշխարհի տարբեր ծայրերում

Armedia.am (arm) 

Չնայած Ամանորը միջազգային տոն է, և բոլորի համար միևնույն ժամանակ փոխվում է օրացուցային տարին, տարբեր երկրներ Ամանորը նշում են շատ տարբեր ավանդույթներով և հետաքրքիր արարողություններով. յուրաքանչյուրն ունի Նոր տարին դիմավորելու իր ուրույն եղանակը:

Լիմոնադով, հրապարակում՝ համերգ դիտելով կամ քնած. ինչպես են Երևանի անօթևանները նշելու Ամանորը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության կայարանի մերձակայքում ապրող անօթևանները տարբեր ձևով են նշելու նոր տարին. նրանց մեկը ներկա է գտնվելու Հանրապետության հրապարակում այդ օրը սպասվող համերգին, մյուսը հենց Բաղրամյան պողոտան և Կասյան փողոցը իրար կապող կամուրջի տակ է պատրաստվում դիմավորել 2018 թվականը, իսկ մեկ ուրիշը ուղղակի քնելու է:

«Ես ոչ մի բան չեմ անելու, այ սենց նստելու եմ ստեղ, ի՞նչ պետք է անեմ կամ ի՞նչ ունեմ անելու: Շատ շատ գնամ հրապարակ, համերգը նայեմ հետ գամ, ի՞նչը նշեմ»,- ասաց անօթևաններից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *