Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 31.12.2017

Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը և արդեն պատրաստ ենք նորին. Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Аравот 

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Տարեվերջյան սուրբ Պատարագն այսօր հավաքեց մեզ մեր սիրելի եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ հնարավորություն տալով միասին ճանապարհելու ավարտվող տարին, ամփոփելու դրանում գրանցված մեր հոգևոր հաղթանակներն ու պարտությունները, այդ ամենից հոգեշահ եզրակացություններ անելու մեզ համար և իհարկե …

Իրանի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի հունվարի 1-ին՝ երկրում տեղի ունեցող խոշորագույն ցույցերի հարցով

Tert.am (hy) 

Իրանի մեջլիսի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Քամալ Դեհքան Ֆիրուզաբադին կիրակի հայտարարել է, որ մեջլիսն արտահերթ նիստ կանցկացնի  երկուշաբթի մի շարք իրանական քաղաքներում տեղի ունեցող «միջադեպերի» պատճառով:

«Պաշտոնատար անձինք կքննարկեն այն միջոցառումները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կանխել նման միջադեպերը», - իրանցի պաշտոնյային մեջբերում է INTERFAX.RU-ն:

Հինգշաբթի օրվանից Իրանում զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվում՝... Читать дальше...

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ

Azatutyun.am 

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ, տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր... Читать дальше...

Բակո Սահակյանը Թալիշում ներկա է գտնվել ամանորյա տոնական միջոցառմանը

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Читать дальше...

Գերմանիան 20 000 աշխատատեղ է ստեղծել փախստականների համար Մերձավոր Արևելքում

Tert.am (hy) 

Գերմանիան 2017 թվականի ընթացքում 20 000 աշխատատեղ է ստեղծել փախստականների համար Սիրիայում և հարևան երկրներում: Ընդհանուր առմամբ, Բեռլինը ֆինանսավորում է արդեն 80 000 աշխատակցի տարածաշրջանում:

Ինչպես հայտնում է DW.com-ը, անցնող տարում Գերմանիան այդ նպատակով 230 մլն եվրո է ծախսել: 2018 թվականի համար Cash for Work ծրագրերի շրջանակներում 180 մլն եվրո է հատկացվել, սակայն այդ գումարը կարող է ավելանալ:

«Ոչ ոք չի ցանկանում հավերժ ապրել ողորմածությամբ: Մենք ցանկանում ենք այդ մարդկանց վերադարձնել... Читать дальше...



Վիգեն Սարգսյանի նամակը դիրքերին. «Ոչ թե զոհվել, այլ ապրել է պետք հանուն հայրենիքի»

Аравот 

Գիտեմ, որ տանեցիներին միշտ հավատացնում եք, թե լավ եք, ցուրտ սառնամանիքին՝ թե շոգ է, վարժանքների ժամանակ՝ թե հանգստանում եք, լարված փոխհրաձգության ժամանակ՝ թե վարժանքների եք: Բայց հավատացնելուց հետո բաճկոնն ավելի պինդ կոճկեք, եւ, ամենակարեւորը, ավելի ուշադիր ու զգոն եղեք:

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը 15 մարդու մահվան պատճառ է դարձել

Azatutyun.am 

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել հուղարկավորության ժամանակ՝ սպանելով 15 մարդու, վիրավորելով ևս 13-ի: Առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպությունը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Դեկտեմբերի 28-ին մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ էին իրականացվել, դառնալով առնվազն 41 մարդու մահվան պատճառ: Այդ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Օբյեկտիվորեն ունենք հետևյալը՝ կամ արմատական փոփոխություններ, կամ պետական անէացում. Արմեն Հովհաննիսյան

Гала ТВ 

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ: -Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ն էր, Ձեր բնորոշմամբ, 2017 թվականը: Քաղաքական, տնտեսական առումով ի՞նչ տվեց այն ՀՀ քաղաքացուն: -Բավական ծանր տարի էր նույնիսկ 3-րդ հանրապետության պատմության ընդհանուր առմամբ դեպրեսիվ ֆոնին։ Սոցիալական, տնտեսական, կառուցվածքային անկումը զուգորդվում էր քաղբանտարկյալների խնդրի ծայրահեղ ընդլայնումով և սրացումով։ Անկախ ԵՄ հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից՝ Հայաստանի կախումը Ռուսաստանից […]

Թռիչք․ մի անձնակազմի պատմություն

Hetq  

Ամանորյա գիշերվա պատրանք որոշեցինք չստեղծել օդանավում, քանի որ թե տոներին և թե սովորական օրերին, անձնակազմի նպատակը մեկն է․ իրականացնել անվտանգ թռիչք։

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Аравот 

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն …

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 կանայք փայտերով ծեծել են միմյանց. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Էմմա Գրիգորյանի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Բադալյանի և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիլվա Մկրտչյանի միջև... Читать дальше...

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել. «Ազատություն»

Аравот 

Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել, մինչ իշխանությունները սպառնում են «երկաթե բռունցքով» ճնշել գների աճով պայմանավորված դժգոհության ալիքը: Երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր: Իրանական «Մեհր» գործակալությունը, հղում կատարելով Լորեստանի նահանգապետի տեղակալ …

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ում իր երկրի օգտին քվեարկած պետությանը գործարան է նվիրել

Tert.am (hy) 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կեղտաջրերի վերամշակման գործարան է նվիրել Միկրոնեզիայում գտնվող Նաուրու կղզի պետությանը, որը վերջերս ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով կայացած քվեարկության ժամանակ հօգուտ Իսրայելին էր իր ձայնը տվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Նաուրուն այն 9 պետությունների շարքում էր, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը դատապարտող բանաձևին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Իսրայելի օգտին քվեարկած երկրներն են Նաուրուն... Читать дальше...

The Daily Mail-ը ցույց է տվել՝ յուրաքանչյուր Սուրբ Ծննդին Էլիզաբեթ 2-րդն ինչ նվերներ է մատուցում իր աշխատողներին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարկել է այն նվերների ցանկը, որոնք թագուհի Էլիզաբեթ 2-րդը Սուրբ Ծննդի կապակցությամբ նվիրել է Բուկինգհեմյան և Վինձորյան պալատների աշխատողներին:

Ըստ այդմ՝ երկարակյաց միապետն իրեն ծառայողներին նվիրել է բյուեղապակյա ափսեներ, աղամաններ, նկարի շրջանակներ, իր պաշտոնական լուսանկարների կրկնօրինակները, թեյի, ոգելից խմիչքների բաժակներ, սկուտեղներ, տոնական պուդինգ և նմանատիպ այլ բաներ:

Պարբերականը մանրամասնում է, որ ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացված... Читать дальше...

Անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ են գրանցվել՝ հայտարարված զեղչերը չեն համապատասխանել իրականությանը.  ՏՄՊՊՀ պաշտոնյա

Tert.am (hy) 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հատկապես տոնական օրերին առևտրի օբյեկտների կողմից հայտարարվող զեղչերի նկատմամբ իրականացվող հսկողությանը:

Նա հայտնեց, որ ներկայում Հանձնաժողովի կողմից իրականացվում են դիտանցումներ էլեկտրատեխնիկայի, հագուստի, օծանելիքի և կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող մի շարք առևտրի օբյեկտներում: Իրականացվող հսկողության նպատակն է ստուգել՝ հայտարարված... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *