Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 03.02.2024

1 օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող

168.am (168 ժամ) 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մոսկվայում կսկսեն փորձարկել առանց վարորդի տրամվայներ

168.am (168 ժամ) 

Մոսկվայի մի քանի երթուղիներում այս տարի պլանավորված է առանց վարորդի տրամվայների փորձարկում։ Իսկ մետրոյի գնացքներն առանց վարորդի գործարկելու համար կպահանջվի ավելի երկար ժամանակ։ Այս մասին հայտնել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։

Shell-ը 28 մլրդ եկամուտ է ունեցել 2023թ.

168.am (168 ժամ) 

Shell-ը հաղորդել է 2023 թվականին 28 միլիարդ դոլար շահույթի մասին։ Այն 30%-ով ցածր է նախորդ տարվա ռեկորդից՝ էներգիայի գների և պահանջարկի անկման պատճառով, ինչը դեռ թույլ է տալիս ընկերությանը ավելացնել շահաբաժինները 4%-ով և երկարացնել բաժնետոմսերի հետգնումը:

Նոր դեղամիջոցը մեկուսացնում է քաղցկեղային ուռուցքը

168.am (168 ժամ) 

Ռուսական ռադիոլոգիայի և վիրաբուժական տեխնոլոգիաների գիտական ​​կենտրոնի գիտնականներն ավարտում են քաղցկեղի դեմ պայքարի նոր դեղամիջոցի փորձարկման նախակլինիկական փուլը: Դրա առանձնահատկությունն այն է, որ այն գործում է ոչ թե բուն ուռուցքի, այլ նրա շուրջը գտնվող բջիջների վրա։ Դեղը կանխում է դրանց բաժանումը՝ կանխելով ուռուցքների աճը, ինչպես նաև նվազեցնում է մետաստազների հավանականությունը:

Ահա, թե ովքեր են դարձել տնտեսության դեմքը

168.am (168 ժամ) 

Պետական եկամուտների կոմիտեն վերջերս հրապարակեց անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Մինչ իշխանությունները հպարտանում են տնտեսության բարձր ու համաշխարհային մակարդակի աճերով, այս ցանկը ցույց է տալիս մեր տնտեսության խղճուկ վիճակը։ Արտաքուստ խոշորների կողմից բյուջե վճարված հարկերն ավելացել են, բայց ավելացել են ոչ ամենևին տնտեսության, մասնավորապես՝ տնտեսության արտադրական հատվածի վճարած հարկերի հաշվին։



Գիտնականները կապ են հայտնաբերել մատների երկարության և հակասոցիալական վարքագծի հակման միջև

168.am (168 ժամ) 

Գիտնականներն ընդգծել են, որ այս գործոնը չի որոշում մարդու հետագա ճակատագիրը, այլ միայն ցույց է տալիս որոշակի վարքագծի հակում, որը պարտադիր չէ, որ կապված լինի հակասոցիալական վարքի կամ թմրամիջոցների հետ։

Թուրքիայի բնակիչների միայն 2%-ն է կարծում, որ երկրում խնդիրներ չկան

168.am (168 ժամ) 

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը թուրք քաղաքացիների շրջանում (ընտրելու իրավունք ունեցող) երկրում առկա խնդիրների մասին տրամադրությունները պարզելու նպատակով հարցում է անցկացրել:

Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներ

168.am (168 ժամ) 

Շաքարի համաշխարհային գները նվազում են Բրազիլիայում առատ բերքի պատճառով, որն առայժմ լրացնում է Հնդկաստանում և Թաիլանդում բերքի պակասը։ Այս մասին հայտնում է Nasdaq-ը: Ընդհանուր առմամբ, եթե շաքարավազի արդյունաբերության 2023/24 սեզոնի սկզբում, այսինքն՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին, ICE միջմայրցամաքային բորսայում շաքարի գինը կազմում էր 26-27 ցենտ մեկ ֆունտի դիմաց (մոտ 570-580 դոլար մեկ տոննայի դիմաց), ապա […]

Նիկոլ Փաշինյանի պատկառելի նվերը՝ իր այժմյան ռուսերենի ուսուցչին

168.am (168 ժամ) 

Արդեն շուրջ 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, և արդեն 6 տարի ՀՀ հպարտ քաղաքացիները ականատես են լինում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի տարբեր հավաքների ժամանակ Հայաստանը ներկայացնող անձի աղետալի ռուսերենին:

Փորձենք ազգովի ամեն օր ի սրտե ասել՝ «Ցավդ տանեմ, Հայաստան», և կտեսնեք, թե ինչ էներգիա և ուժ եք ստանում. Արմեն Աշոտյան

168.am (168 ժամ) 

Հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ 8 ամիս կտրված լինելով ակտիվ քաղաքական կյանքից (թե՛ ներքին, թե՛ արտաքին)՝ շատ ճշգրիտ և հստակ ասել չեմ կարող, թե երբ կվերսկսվեն բողոքի լայնածավալ ակցիաները։ Ասում եմ՝ լայնածավալ, որովհետև մեր երկրում գրեթե ամեն շաբաթ տարբեր բողոքի ակցիաներ այնուհանդերձ տեղի են ունենում՝ ձկնաբույծներ, ավտոներկրողներ, պատմության դասագրքի դեմ բողոքողներ, ուսուցիչներ և այլք։ Ես պատահական չթվարկեցի Փաշինյանի իշխանության այս կամ այն որոշումից դժգոհող խմբերին։

Գիշեր. Դոնը փոխում է Սահմանադրությունը, կարմիրները հանում են շորերը

168.am (168 ժամ) 

«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են վերջին օրերի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի հիմնական թեմաներին վերաբերող հարցեր, որոնց փոխկապակցվածությունը բացահայտում է իշխանությունների կողմից նախապատրաստվող մի շարք քայլերի վտանգավոր նպատակները։

Թուրքիան ցանկանում է համալրել սպառազինությունը «Eurofighter Typhoons» կործանիչներով

168.am (168 ժամ) 

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից F-16 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիան ստացել է դրական ուղերձներ և նշվում է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել եվրոպական արտադության «Eurofighter Typhoons» կործանիչներ։

Փաշինյանն իրավունք չունի առաջնորդելու մեր ժողովրդին, նա պառկել է Ալիևի տակ և բավարարում է նրա բոլոր պահանջները․ Լևոն Զուրաբյան  

168.am (168 ժամ) 

«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:

Մատենադարան են այցելել ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները

168.am (168 ժամ) 

Հատկանշական է նշել, որ բազմաթիվ արժեքավոր ձեռագրերի շարքում հատուկ ուշադրության են արժանացել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մատենադարանին նվիրաբերած 17-րդ դարի երկու ձեռագիր Ավետարանները։

Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Մակունցը մսխում է բյուջեի փողերը

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում որպես Մշակույթի նախարար ձախողվելուց հետո  ԱԺ-ում իշխանական խմբակցության ղեկավար աշխատած Լիլիթ Մակունցը, որը 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից  առաջ լուրջ դեմքով վստահեցնում էր, թե Թուրքիան Արցախի դեմ պատերազմին չի  մասնակցի, մինչդեռ Թուրքիան լավ էլ մասնակցեց, պատգամավորի գործը ձախողելուց հետո մանդատին հրաժեշտ տվեց և կարգվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։

Փաշինյանը զինված ուժերից պահանջում է խախտել օրենքը, Ալիևին տալիս լեգիտիմ իրավունք մեղադրանքներ առաջադրելու. Փաշինյանի վտանգավոր թեզերը

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակին ու անվտանգային հարցերին առնչվող բազմաթիվ անտրամաբանական ու անհեթեթ մտքեր ու ձևակերպումներ է թույլ տվել, կար նաև վտանգավոր բառակույտ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *