Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 05.02.2024

Թուրքիայում ավիաընկերություններից օգտվող ուղևորների թիվը նախատեսվում է հասցնել 230 մլնի

168.am (168 ժամ) 

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր պետական օդանավակայանների վարչությունը վերանայել և հրապարակել է օդանավերի, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին զեկույց։

Հայաստանը Վրաստանից կարտոֆիլ արտահանողների եռյակում է

168.am (168 ժամ) 

2023 թվականին Վրաստանից ամենաշատ կարտոֆիլ արտահանած երկրների շարքում Հայաստանը երրորդն է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Հայաստանին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 2,5 տոկոսը (135 տոննա՝ 44,68 հազար դոլար արժողությամբ)։

Ճիշտ վերաբերմունք` անզավակության պարագայում

168.am (168 ժամ) 

Եթե երեխա չունեցող կինն իր վիճակի նկատմամբ հոգևոր վերաբերմունք չի ունենում, ապա նա տառապում է: Որքա՜ն ես տանջվեցի մի անզավակ կնոջ հետ: Այդ դժբախտի ամուսինը բարձր պաշտոն էր զբաղեցնում: Այդ կինը մի քանի տուն ուներ, որ վարձով էր տալիս: Բացի այդ, նրանք մեծ տուն ունեին, որտեղ ապրում էին ամուսնու հետ: Բայց ամեն ինչ բեռ էր այդ կնոջ համար` թե՛ շուկա գնալը, թե՛ կերակուր պատրաստելը… Չնայած իսկի ճաշ եփել էլ չգիտեր: Տանը նստած զանգում էր ռեստորան և այնտեղից բերում էին պատրաստի կերակուրները:



Բժիշկը զգուշացրել է մեկ վիտամինի պակասի վտանգավոր հետևանքների մասին

168.am (168 ժամ) 

Վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկորների փափկեցման և մեծացնում է աուտոիմուն հիվանդությունների և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս եւ վիտամինի պակասի այլ վտանգավոր հետեւանքների մասին Moslenta-ի հետ զրույցում զգուշացրել է էնդոկրինոլոգ Ելենա Կիսելեւան։

Ինչո՞ւ է այդքան վստահ Վահան Քերոբյանը, որ հրաժարական չի տա

168.am (168 ժամ) 

Էկոնոմիկայի նախարարությունում գնումների և գյուղատնտեսական ծրագրերից մեկի, մասնավորապես՝ ինտեսիվ այգիների հիմնման ծրագրի հետ կապված չարաշահումների բացահայտումներից ու հայտնի ձերբակալություններից հետո Վահան Քերոբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դրանով պայմանավորված հրաժարական տալ նախարարի պաշտոնից։

Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ

168.am (168 ժամ) 

Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին հաճախ տանջող փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

168.am (168 ժամ) 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ն փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Դատավորների «շմոնը» և Փաշինյանի փաստաբանի վրդովմունքը. Մանրամասներ՝ Դատավորների ընդհանուր ժողովից

168.am (168 ժամ) 

Երբ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ 168.am-ը գրել է, որ Ժողովից երկու օր առաջ դատավորները ծանուցում են ստացել, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի մեծ դահլիճում, դատավորները չըմբոստացան, համենայն դեպս որևէ մեկը հրապարակայնորեն չփորձեց ընդդիմանալ, ասել, որ առնվազն կոռեկտ չէ, որ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության աշխատաժողովը տեղի ունենա Գործադիրի շենքում: Հատկապես որ, Ժողովն ինտրիգային էր, շարքային չէր. ընտրվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու... Читать дальше...

«Հույս չունենաք, որ ժողովուրդը մոռացել է ձեր պոպուլիստական «ճակատամարտերը»». Միքայել Գրիգորյան

168.am (168 ժամ) 

ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրը նշանավորվեց շարքային երևանցու գրպանին հասցված հերթական հարվածով՝ հասարակական տրանսպորտի հանկարծակի ու անհիմն կտրուկ թանկացումով։

Քաղաքապետարանն առանց մրցույթի 20 միլիոն դրամանոց պայմանագիր է կնքել քաղաքապետի կառավարմամբ գործող ՀՈԱԿ-ի հետ

168.am (168 ժամ) 

Մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով գնումների սիրահար Երևանի քաղաքապետարանն օրերս այդ ընթացակարգով հերթական գնումն է կատարել: Հունվարի 29-ին կնքված գնման պայմանագրով քաղաքապետարանը 20 միլիոն դրամով համայնքապատկան «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքներ: Պայմանագրի կատարման ժամկետը մինչև տարեվերջ է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում իրավիճակը քննող անկախ հանձնաժողով է նշանակել

168.am (168 ժամ) 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անկախ հանձնաժողով է նշանակել՝ գնահատելու Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը, որը գլխավորելու է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ո՞ւմ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով. ՀՀ ՆԳՆ պարզաբանումը

168.am (168 ժամ) 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ում է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով:

Մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի․ Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:

«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգն Ադրբեջանին անհրաժեշտ է իր հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար». Արման Թաթոյան

168.am (168 ժամ) 

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *