Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 13.02.2024

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականների համար նոր արգելքների նախագիծ

168.am (168 ժամ) 

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունն օրինագիծ է ներկայացրել սահմանային ընթացակարգի մասին, որն արգելում է փախստականներին տեղաշարժվել երկրի ներսում, քանի դեռ ապաստան տրամադրելու մասին որոշում չի կայացվել: Այս մասին հայտնել է գերատեսչությունը:

Մեր սուրբ հայր Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը՝ քառասնօրյա սուրբ պահքի վերաբերյալ

168.am (168 ժամ) 

Եվ այս միջոցով էլ արժանանանք հասնելու Տիրոջ օրվան՝ Սբ. Զատիկի տոնին և արժանապես մոտենանք հոգևոր ճաշկերույթին, մաքուր խղճմտանքով հաղորդվենք անճառելի և անմահ բարիքի հետ և լցվենք երկնավոր օրհնությամբ, նրանց աղոթքներով և բարեխոսությամբ, ովքեր հաճելի եղան հենց Իրեն՝ Քրիստոսին, մեր մարդասեր Աստծուն, Որի հետ և Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն, պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:



Բիզնեսը կորցնում է վստահությունը

168.am (168 ժամ) 

Համաշխարհային հեղինակություն ունեցող բանկի հեռանալը կարող է վատ ազդակ լինել ոչ միայն գործող, այլև պոտենցիալ ներդրողների համար։ Բայց դա այն է, ինչ այսօր ունենք։ Ու այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Հայաստանի ներդրումային դաշտի, տնտեսության, ֆինանսական համակարգի և, վերջապես, իշխանությունների նկատմամբ օտարերկրյա խոշոր բիզնեսի վստահության մասին։ Մնացածը երկրորդական է։

Ճապոնիայում առաջին անգամ բուծել են խոզ, որի օրգանները կարելի է փոխպատվաստել մարդուն

168.am (168 ժամ) 

Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը․ Գեղամ Մանուկյան

168.am (168 ժամ) 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր:

Դահլիճի պատին Արագածն են նկարել, մեկ ամիս է՝ փորձ են անում․ Փաշինյանն այցելելու է Քրեակատարողական ծառայություն. Hayastan.news

168.am (168 ժամ) 

Պետական այս կառույցն առաջին դասարանցիների այբուբենի հանդեսի տրամաբանությամբ՝ մեկ ամիս է՝ փորձ է անում «Ա» տառին դիմավորելու համար։

Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում

168.am (168 ժամ) 

Ուղեցույցը ներառում է ոչ միայն տեխնիկական մանրամասներ, օրինակ՝ ինչպես կարգավորել դարկվեբի ռեսուրսների մշտադիտարկման համակարգը՝ միջադեպերը օպերատիվ բացահայտելու համար, այլև արժեքավոր առաջարկներ այն մասին, թե ինչպես արտահոսքի դեպքում արդյունավետ հաղորդակցություն կառուցել ԶԼՄ-ների, հաճախորդների, գործընկերների, բարձրագույն ղեկավարության և ներգրավված այլ կողմերի հետ:

Ո՞ր «ծվարած» կոռուպցիոների թեթև ձեռքով է ՄԻԵԴ-ի վճռով պատասխանատու հռչակված, աշխատանքից ազատված Սամվել Թադևոսյանը հայտնվել դատավորների առաջխաղացման ցուցակում

168.am (168 ժամ) 

Երբ 2023թ. հուլիսի 3-ին Կարեն Անդրեասյանի անվան Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) «Շոլցի» գործով դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները, որովհետև այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) վճիռ էր եկել, իսկ նշված դատավորները հռչակվել էին պատասխանատու, նրանցից մեկը շուստրիություն արեց ու պլստաց:

«Հենց այսպես էլ լինում են պետությունները՝ կզած ու անողնաշար, երբ երկրը ղեկավարում է անգետ-անհայրենիքների խմբակը, որի գերին ենք վերջին 6 տարիներին». Արմեն Հովասափյան

168.am (168 ժամ) 

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Փաշինյանը փորձում է իր քարոզիչների միջոցով սեփական հանրությանը տրամադրել «խաղաղության դարաշրջանին», ստիպում «փոխել կարմիր պուլովերը»՝ ցլերի ոտքի տակ չհայտնվելու համար, Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը և ապացուցում, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ոչ մի խաղաղություն էլ չի լինելու՝ առավել ևս «հաշտության համաձայնագիր»։

Խաչիկ Մանուկյան. հայոց անկախության տրուբադուրը

168.am (168 ժամ) 

Խաչակրաց արշավանքներին հաջորդած դարերում հանդիպող հատուկենտ ասպետներին համարում էին ժամանակավրեպ, անհեթեթ, խենթ, մինչդեռ իրականում երբեք ոչինչ այնքան պահանջված չէ, որքան ասպետականությունն է: Խաչիկ Մանուկյանը՝ որպես մարդ ու որպես պոետ, այդ հատուկենտ ադամանդն է, եզակի ասպետը, իր ողբերգական ժամանակավրեպությամբ (Ժամանակը՝ ինձ վար նետած ձի), որը դոնկիխոտյան խենթ քաջությամբ նետվում է հողմաղացների վրա, իր անհուսալի կռվով փորձելով բացել մեր աչքերը, որպեսզի մենք էլ տեսնենք, որ դրանք իրականում հրեշներ են:

30-ամյա կինը խոստովանել է, գողոնը հայտնաբերվել է

168.am (168 ժամ) 

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը

168.am (168 ժամ) 

Հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը:

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

168.am (168 ժամ) 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Փոխանակ միջոցներ ձեռնարկեն մեր զինծառայողներին թշնամու հնարավոր սադրանքից պաշտպանելու համար, անմտածված հայտարարություններ են տարածում․ Դավիթ Մանուկյան

168.am (168 ժամ) 

Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե որքան սադրանքներ ու հարձակումներ է Ադրբեջանը իրականացրել ՀՀ սահմաների վրա՝ դժվար է հաշվել, բայց դուք երբևէ լսե՞լ եք, որ նրանք հայտարարեն, թե իրենք են մեղավոր այս կամ այն միջադեպի համար։

Ի՞նչ են որոշել Մոսկվան և Բաքուն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների վերաբերյալ

168.am (168 ժամ) 

«Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Ղարաբաղը։ Սակայն այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան այս հակամարտության շուրջ։

«Մենք անասուն չենք․ հայեր, խելքի եկեք».Հովհաննես Ավետիսյան

168.am (168 ժամ) 

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Գերմանիայի ղեկավարը մասնակցել է ռազմական նոր գործարանի կառուցման հիմնարկեքին (կարժենա 300 միլիոն եվրո) և իր եվրոպացի գործընկերներին կոչ է արել պատրաստվել պատերազմի:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *