Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 24.02.2024

Ադրբեջանը 2023թ․ դարձել է Իտալիայի նավթի խոշորագույն մատակարարը

168.am (168 ժամ) 

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարության տվյալների վրա, 2023թ․ Ադրբեջանը Իտալիա է մատակարարել մոտ 11,3 մլն տոննա նավթ, ինչը 25%–ով ավել է, քան 2022թ․։

Չորահացով աղցան

168.am (168 ժամ) 

Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք: Ձվերը խաշեք, մաքրեք, հովացրեք, խորանարդաձև կտրատեք:

Հղիություն և կրծքով կերակրում

168.am (168 ժամ) 

Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է:

Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

168.am (168 ժամ) 

2023 թվականի IV եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:

Բժիշկը ցրել է քաղցկեղի մասին հայտնի միֆերը

168.am (168 ժամ) 

Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։

Հայաստանը լքողների բանակը

168.am (168 ժամ) 

Փոխարենը՝ այլ երկրների և հատկապես Հնդկաստանի քաղաքացիներն են կտրուկ ավելացել։ Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի փողոցներում հատուկենտ հնդիկների կարելի էր հանդիպել, ապա այսօր նրանք ամենուր են։ Եվ ոչ միայն հնդիկները։ Նրանք Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու համար։ Ու քանի որ անհամեմատ էժան աշխատուժ են, աստիճանաբար շուկայից դուրս են մղում տեղական աշխատուժը, որը խթանում է նաև Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան։



Մարդու իրավունքների խախտման մասին զեկույցում ներառված է նաև Թուրքիայի անունը

168.am (168 ժամ) 

Նյու Յորքում գտնվող «Մարդու իրավունքների հետազոտության կազմակերպություն»-ը (HRW) հրապարակել է «Քեզ գտնելու ենք. գլոբալ դիտարկում այն մասին, թե ինչպես են պետությունները արտերկում գտնվող իրենց քաղաքացիների վրա ճնշում գործադրում» վերնագրով զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Զինառի» և ՓԲԸ-ում ՊՎԾ-ի բացահայտած չարաշահումների ոդիսականը 4 տարի անց

168.am (168 ժամ) 

475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը և տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն... Читать дальше...

Շարքային պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել. Արմեն Աշոտյանը կոչ է անում քվեարկել ԵԺԿ-ի թեկնածուների օգտին

168.am (168 ժամ) 

Ճնշում գործադրեք եվրոպական քաղաքական դաշտի վրա մեր ազգային հարցերով, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել մեծ հաջողությունների նաև փոքր թիմերով կամ համայնքներով։ Նիկոլ Փաշինյանն այլևս տոքսիկ է՝ որպես գործիչ։ Հայերիս համար դա պարզ է։ Հարկ է այդ ճշմարտությունը հասցնել նաև Եվրոպայի քաղաքական գործիչներին։

Փաշինյանը միացնում է ռումբի ժամացույցը. ռուսները կարող են փրկել Սյունիքը, բայց առանց հայերի․ Երևանը՝ Կիև դառնալու ճանապարհին

168.am (168 ժամ) 

«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են անցած մի քանի օրերին արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, Հայաստանի իշխանության կողմից երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ռիսկերն ու մարտահրավերները, պետություն-հայրենիք կեղծ հակադրության շարունակվող քարոզչությունն ու դրա հետևանքները։

Ո՞րն է ֆերմերների ըմբոստացման պատճառը ԵՄ-ում

168.am (168 ժամ) 

Թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ԵՄ երկրների ֆերմերների բողոքի ցույցերը, և արդյոք Լեհաստանի նախագահի վարքագիծն օրինակ կծառայի՞ ԵՄ այլ երկրների առաջնորդների համար, առայժմ չենք կարող ասել, սակայն հստակ կարող ենք ասել հետևյալը՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա ֆերմերների ապստամբության ուրվականն է, որն անակնկալի է բերել ԵՄ քաղաքական առաջնորդներին:

«Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների հետ». Աշոտյան

168.am (168 ժամ) 

Նախ ցանկանում եմ Ձեզ մասնագիտական հաջողություններ մաղթել Ձեր կարևոր աշխատանքում։ Մեծ հաճույքով Ձեզ կհանդիպեի նաև ՔԿՀ-ում, սակայն Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է։

Փաշինյանի ծրագիրը թույլ և կամազուրկ դարձնելն է, նա դավաճանական կեցվածք է ընդունել․ Արամ Մանուկյան

168.am (168 ժամ) 

«Փաշինյանի խմբագրած թերթը քսան տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը՝ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ և բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես»:

«Դոմինոյի էֆեկտ. որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական». Աշոտյան

168.am (168 ժամ) 

Ցավով արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդպիսի կորուստների շարքը շատ մեծ է. Արցախն ամբողջությամբ, Լաչինի միջանցքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քկմ, մոտ 500 զոհ, հազարավոր կորուստներ, 140,000 տեղահանվածներ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, դիվանագիտական դիրքեր և այլն։

Պաշտպանության մասին 2023թ. կատարողականի «աղքատ» բովանդակությունը. Ո՞ւր է հնդկական զենքը

168.am (168 ժամ) 

2022 թվականից սկսած և ամբողջ 2023 թվականն իշխանությունները թմբկահարում էին հնդկական զենքի ձեռքբերման պայմանագրերը, ավելին՝ իշխանամերձ շրջանակներից և հնդկական մամուլում տեղեկություններ եղան, որ 2023 թվականին հնդկական սպառազինության որոշակի խմբաքանակ հասել է Հայաստան և անգամ փորձարկվել է, սակայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում ոչ մի խոսք չկա և՛ այս մասին, և՛ առհասարակ սպառազինության ձեռքբերումների մասին:

Այս իշխանությունը փորձում է հայ իրականությունից վերացնել մեր արժեքները, բայց դա անկարելի է․ Արսեն Գրիգորյան

168.am (168 ժամ) 

Տարբեր պատկերացումներ կան, թե ով է հերոսը։ Օրինակ, այս իշխանությունը մի թեզ է տարածում, թե սովորական քաղաքացին, հարկատուն կարող է հերոս լինել։ Սա ոչ թե այն պատճառով, որ արժևորվի հարկ վճարող քաղաքացին, այլ՝ հակառակը։ Այսինքն, դարերի ընթացքում հայապաշտպանության նվիրյալ, հայրենիք և պետականություն կերտող այն կերպարները, որոնք մեզ համար միշտ հերոսներ են եղել, որոնցով մենք առաջնորդվել ենք, փոխարինվում են սովորական հարկատուներով։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *